1in.am. Ժողովրդագրական արդյունավետ տարիներ
07.06.2001. Քոչարյանը եւ Ռոբերտսոնը քննարկեցին տարածքային եւ հարցերը
09 Հուն 2011  
09.06.2011  |  21:15   |   Համացանց

04.06.2001. Քոչարյանի այցը Բելգիայի թագավորություն Ազատություն ռադիոկայանի լուսաբանմամբ

Հունիսի 5-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությունը մեկնելու է Բրյուսել, ուր հանդիպումներ կունենա ինչպես Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի ղեկավարների ու բարձրաստիճան պաշտոնատարների, այնպես էլ Բելգիայի իշխանությունների հետ: Ծրագրված են Հայաստանի նախագահի հանդիպումները Եվրախորհրդարանի նախագահ Նիկոլ Ֆոնտենի, Եվրահանձնաժողովի նախագահ Ռոմանո Պրոդիի, անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերի գծով Եվրամիության պատասխանատու Խավիեր Սոլանայի հետ:

"Մենք գործուն քայլեր ենք ձեռնարկում մերձենալու եվրոպական ինստիտուտներին, եւ դա Հայաստանի համար բնականոն գործընթաց է",- ասել է Ռոբերտ Քոչարյանը նախագահի մամլո գրասենյակի կողմից տարածված՝ Մեդիամաքս գործակալությանը տված հարցազրույցում: - "Մեր երկիրը միշտ էլ իրեն զուգորդել է Եվրոպայի հետ... Մեր միջեւ գոյություն ունեն դարավոր պատմական եւ մշակութային կապեր, մեր սկզբունքներն ու նպատակները, ժողովրդավարության զարգացման եւ ամրապնդման վերաբերյալ մոտեցումները համահունչ են":

Չորեքշաբթի օրը հանդիպում է ծրագրված նաեւ ՆԱՏՕ-յի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերթսոնի հետ: Նախատեսվում է քննարկել "գործընկերություն՝ հանուն խաղաղության" ծրագրով Հայաստան - ՆԱՏՕ հարաբերությունները: Արդրադարձ կլինի նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին:

Նախատեսված են Հայաստանի նախագահի հանդիպումները Բելգիայի թագաժառանգի, Սենատի նախագահի, այլ բարձրաստիճան ղեկավարների հետ: Դրանց արդյունքում կստորագրվի երկկողմանի երեք փաստաթուղթ, որոնք վերաբերում են ներդրումների խրախուսմանը եւ պաշտպանվածությանը, եկամուտների եւ հարկերի կրկնակի հարկումից խուսափելուն եւ օդային հաղորդակցությանը:

Հայաստանի համագործակցությունը Եվրամիության երկրների հետ բավական արդյունավետ է. 2000 թ. տվյալներով, այդ երկրների արտահանումը Հայաստանի ընդհանուր առեւտրաշրջանառության ծավալի մեջ կազմել է 36, ներմուծումը՝ 34 տոկոս:

Քոչարյանի առաջիկա այցի առիթով կազմակերպված ասուլիսում, պատասխանելով լրագրողների՝ Մինսկի գագաթաժողովի արդյունքներին վերաբերող հարցերին, նախագահի խոսնակ Վահե աբրիելյանը որեւէ լույս չսփռեց գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած Քոչարյան - Ալիեւ - Պուտին հանդիպման վրա, որին պաշտոնական Երեւանը որեւէ կերպ դեռեւս չի արձագանքել: Վահե աբրիելյանն ասաց, որ նախագահների միջեւ տարածայնությունները շարունակվում են, եւ հաջորդ հանդիպման ժամկետները դեռեւս ճշտված չեն:

Պատասխանելով բանակացությունների ձախողմանը վերաբերող հարցին, Վահե աբրիելյանն ասաց. "Չէի ցանկանա ասել, թե բանակցությունները ձախողվել են կամ ինչ-որ հրաժարում է տեղի ունեցել... Որոշակի սկզբունքներ ձեւավորվել են՝ այսպես կոչված "փարիզյան սկզբունքները", եւ Հայաստանը պատրաստ է այդ սկզբունքների շրջանակներում շարունակել բանակցությունները":

Հրաչ Մելքումյան 
azatutyun.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
04.03.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: