Mediamax.am. Վիկտոր Սողոմոնյան. "Պատվերով հոդվածները մեր գործելաոճը
Հայոց Աշխարհ. ԾԱՅՐԱՍՏԻՃԱՆ ԱՆՀԱՋՈՂ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
06 Հուն 2011  
06.06.2011  |  11:31   |   Ելույթներ և ուղերձներ

05.06.2006. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը Երկխոսության եւ գործընկերության Սեւծովյան գագաթնաժողովում /Բուխարեստ/

Ձերդ Գերազանցություն նախագահ Բասեսկու,
հարգելի գործընկերներ,
տիկնայք եւ պարոնայք,

Առաջին հերթին թույլ տվեք շնորհակալություն հայտնել նախագահ Բասեսկուին ֆորումի անցկացման նախաձեռնության եւ ցուցաբերած հյուրընկալության համար:

Սեւծովյան տարածաշրջանի երկրներն ունեն համագոյակցության հարուստ եւ միեւնույն ժամանակ դրամատիկ պատմություն: Սեւ ծովը միշտ եղել է ռազմավարական հետաքրքրությունների կենտրոն: Դա հանգեցրել է բազմաթիվ ավերիչ պատերազմների, որոնք ձեւավորել են նրա ներկայիս քաղաքական քարտեզը, էթնիկ եւ կրոնական բազմազանությունը: Սակայն այս ամենը հանգեցրել է նաեւ մեր մշակույթների եւ ավանդույթների մեծածավալ միահյուսման: Մասամբ այդ պատճառով է, որ մեր երկրներում առկա է վերափոխումների գործընթացների առանձնահատկություւների համընկնում: Այն վերաբերում է եւ ներքին փոխակերպումներին` ուղղված ժողովրդավարության խորացմանը, եւ հասարակության թափանցիկությանը: Այն ազդում է նաեւ փոփոխվող աշխարհի համատեքստում արտաքին քաղաքական փոխգործակցության նոր ձեւերի կերտման գործընթացի վրա:

Մենք հանդիսանում ենք տարածաշրջանը փոխող եւ նրա մասին նոր պատկերացումներ ձեւավորող դինամիկ գործընթացների մասնակիցներ:
 
Բնականաբար ծագում է երկու օբյեկտիվ հարց` ինչ աստիճանի է հնարավոր մշակել տարածաշրջանի զարգացման ընդհանուր ուղղություն, եւ կհանգեցնի այն արդյոք ընդհանուր հետաքրքրույթունների եւ ժառանգած մշակույթային փոխգործակցության վրա հիմնված նոր տարածաշրջանային նույնականության ձեւավորմանը: Մեր ֆորումը կոչված է քննարկելու այս բարդ հարցերը:

Առաջին հերթին անհրաժեշտ է գնահատել տարածաշրջանի յուրաքանչյուր երկրի մոտիվացիայի աստիճանը: Երկրորդ` մշակել մոտեցումներ, որոնք կուժեղացնեն գործընկերության հանդեպ մեր ընդհանուր ձգտումը:
 
Սահմանափակ բնական պաշարներ եւ ժողովրդի ընդգծված ձեռնարկատիրական ոգի ունեցող Հայաստանի համար ընտրությունը պարզ էր: Մեզ համար փոխակերպումն առաջին հերթին ենթադրում էր տնտեսության ազատականացում, բաց առեւտրային ռեժիմներ եւ մրցակցային միջավայրի ձեւավորում: Այս բարեփոխումները զգալիորեն փոխեցին հայկական տնտեսության կառուցվածքը: Այսօր ՀՆԱ-ի ավելի քան 85 տոկոսն արտադրվում է մասնավոր հատվածում, այդ թվում` ավելի քան 40 տոկոսը` փոքր եւ միջին բիզնեսում: Վերջին հինգ տարվա ընթացքում ՀՆԱ-ի աճի տարեկան միջին ցուցանիշը եղել է ավելի քան 12 տոկոս: Բնական է, որ մենք բացությունը եւ տարածաշրջանային համագործակցությունը դիտարկում ենք որպես մեր զարգացման ամենաարդյունավետ ճանապարհը:

Տարածաշրջանային համագործակցության օգտակարության մասին չեն խոսում թերեւս միայն ալարկոտները: Սա այբբենական ճշմարտություն է, բայց եւ այնպես, այն հանդիպում է շատ խոչընդոտների, հաճախ` սուբյեկտիվ բնույթի: Անհրաժեշտ է իրատեսական գնահատական` դրականի եւ բացասականի դասակարգմամբ:

Եւ այսպես, ի±նչն է մեզ միավորում.

- Արժեքների ընդհանուր համակարգին նվիրվածությունը եւ նույն կանոններով խաղալու պատրաստակամությունը:

- Տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներից ակնկալվող ակնհայտ տնտեսական արդյունքները:

- Կայունության եւ անվտանգության ընդհանուր մարտահրավերները եւ վտանգները, որոնք ծագում են աճող անդրազգային հանցագործություններից, ծայրահեղականությունից եւ ահաբեկչությունից:

Ինչն է մեզ բաժանում.

-Չկարգավորված էթնիկ հակամարտությունները:

-Վստահության որոշակի պակասը, որը պայմանավորված է տարածաշրջանի պատմության բացասական էջերով:

Համոզված եմ, որ պետք է կենտրոնանալ այն բանի վրա, ինչը մեզ միավորում է: Անհրաժեշտ են ջանքեր բարեփոխումների համադրման, առեւտրային ռեժիմների եւ տրանսպորտային սակագների միասնականացման ուղղությամբ: Անհրաժեշտ են համատեղ ներդրումային ծրագրեր տարածաշրջանի ենթակառուցվածքում: Դա առաջին հերթին էներգետիկ եւ տրանսպորտային ծրագրերն են, որոնք ընդգրկում են ողջ Սեւծովյան ավազանը եւ բարձրացնում են նրա տնտեսական գրավչությունը: Այն կստեղծի բարենպաստ նախադրյալներ` կարգավորելու գոյություն ունեցող հակամարտությունները: Համագործակցության միջոցով դեպի կարգավորում, շփման միջոցով դեպի մեծ վստահություն. սա է տարաձայնությունների հաղթահարման լավագույն բանաձեւը` հիմնված ընդհանուր հետաքրքրությունների որոնման վրա:

Մենք պատրաստ ենք այս համատեքստում շարունակել երկխոսությունը Ադրբեջանի հետ` ԼՂ հակամարտության կարգավորման եւ Թուրքիայի հետ` առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու ուղղությամբ:

Տիկնայք եւ պարոնայք,

Ցանկանում եմ կարճ անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին եւ նրա կարգավորման մեր տեսակետին:

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գործնականում իրագործել է ինքնորոշման իր իրավունքը: Այն կատարվել է միջազգային իրավունքի նորմերին լիարժեք համապատասխանությամբ: Անկախության հանրաքվեի արդյունքները նաեւ պաշտպանվել են այս ժողովրդին պարտադրված պատերազմում: Այդ իրադարձությունները ընթացել են խորհրդային կայսրության կործանման հետ կապված գլոբալ փոփոխությունների համատեքստում: Սա տարանջատվելու ճանապարհով ինքնորոշման քրեստոմատիկ օրինակ է:

Արդեն 15 տարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շարունակում է ապացուցել իր անկախության իրավունքը` իր ձեռքբերումներով եւ պետականության կառուցմամբ: Այնտեղ մեծացել է մի ամբողջ սերունդ, որն իրեն համարում է այդ պետականության կրողը եւ պաշտպանը: Մենք համոզված ենք, որ անհրաժեշտ են արդյունավետ ջանքեր Հանրապետությունը միջազգային հանրությանը լիարժեք ինտեգրելու համար:

Հարգելի գործընկերներ,

Մենք ունենք կազմակերպություն` Սեւծովյան տնտեսական համագործակցությունը, որը հարթակ է հադիսանում մեր տարածաշրջանի տնտեսական ներուժի բացահայտման համար: Համոզված եմ, որ այս ֆորումը եւ հայտարարությունները, որոնք մենք պատրաստվում ենք ընդունել, լավ խթան կլինեն ՍՏՀ հետագա գործունեության համար: Նրանք կոչված են դառնալու ազդակ մեր գործընկերությունը խորացնելու համար բարձր մակարդակով քաղաքական կամքի առկայության մասին:

Վերջում ցանկանում եմ մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել ֆորումի կազմակերպիչներին: Հուսով եմ, որ այն կծառայի Սեւծովյան տարածաշրջանում կայունության, անվտանգության եւ համագործակցության ամրապնդմանը:

Շնորհակալություն ուշադրության համար:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: