02.06.2005. Հայաստանի Հանրապետության նախագահի կարգադրությունը
30.09.2005. Քոչարյանի խոսքը Սահմանադրության տասնամյակի կապակցությամբ
05 Հուլ 2011  
05.07.2011  |  10:41   |   Ելույթներ և ուղերձներ

05.07.2005. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը սահմանադրության օրվա կապակցությամբ

Հարգելի հայրենակիցներ,

Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման 10-րդ տարեդարձը: 

Անցած տասնամյակի ընթացքում մեր Սահմանադրությունը բազմիցս դրսեւորել է իր կենսունակությունը եւ նշել երկիրն ամենաբարդ իրավիճակներից դուրս բերելու ելքեր: Մեր երկրի Հիմնական Օրենքը քաղաքացիական համերաշխության, օրինականության ու կայունության գլխավոր երաշխիքն է: 

Այս ընթացքում նաեւ հասունացել եւ ավարտական փուլ են մտել Սահմանադրական բարեփոխումները: Դրանց ուղղությամբ կատարվել է հսկայական աշխատանք եւ° պետական մարմինների, եւ° քաղաքական ուժերի, եւ° մասնագետների կողմից: Այս առթիվ մենք ստանձնել ենք նաեւ միջազգային պարտավորություններ: 

Համոզված եմ, որ Սահմանադրական բարեփոխումների բնականոն ընթացքը մեր երկրի առաջընթացի համար ունի մեծ կարեւորություն:

Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ եւ հույս հայտնում, որ Հայաստանի Հիմնական Օրենքը տեւականորեն լինելու է մեր ժողովրդի ու երկրի կենսագործունեության իրավական հիմնասյունը:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: