06.07.2006. Հայաստանը եւ Իրանը ձգտում են համակողմանի քաղաքական
27.05.2002. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը Հայաստան-Սփյուռք երկրորդ
06 Հուլ 2011  
06.07.2011  |  15:42   |   Թերթեր և ամսագրեր

05.07.2006. Հայաստան - Իրան

Այսօր սկսվող նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատանքային այցը Իրանի Իսլամական Հանրապետություն Հայաստանի անկախացումից հետո երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների միջեւ շարունակվող սերտ համագործակցության անընդհատության եւ արձանագրված ձեռքբերումների հստակ ժառանգորդության հերթական վկայությունն է։
 
Վերջին օրերին մեր լրատվամիջոցներում անհիմն ենթադրությունների եւ իբր թե դիվանագիտական աղբյուրներից քաղված "տեղեկությունների" առատություն էր նկատվում հայ-իրանական բարձր մակարդակի հարաբերությունների համար միանգամայն բնական ու օրինաչափ այս իրադարձության կապակցությամբ։ Նույնիսկ փորձեր արվեցին նախագահի ներկա այցը կապել Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում գոյություն ունեցող այլ խնդիրների, մասնավորապես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջադրանքը Իրանի ղեկավարության հետ շուտափույթ քննարկելու, առավել եւս մեր հարեւանից այդ հարցում ինչ-ինչ աջակցություն ակնկալելու մտադրության հետ։

Նախագահ Ռ.Քոչարյանի ներկա պաշտոնական այցը Իրանի Իսլամական Հանրապետություն հայ-իրանական քաղաքական երկխոսության շարունակման եւ նրա բովանդակության հետագա հարստացման բնականոն գործընթացի վկայությունն է, ինչի համար յուրաքանչյուր տարի միշտ էլ կարիք է զգացվում նախագահների, արտգործնախարարների կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով միմյանց հանդիպելու եւ քննարկելու երկու հարեւան երկրներին հուզող հարցերը։

Ավելին` Իրանն այն տարածաշրջանային տերությունն է, որի քաղաքական վարկն ու հեղինակությունը նկատելիորեն բարձրացել է հենց վերջին շրջանում, երբ նրա հանդեպ միջազգային ասպարեզում գործադրված պարբերական սպառնալիքները հստակորեն դրսեւորեցին իրենց անհեռանկարայնությունը։ Միջազգային հանրությունը ներկայումս արդեն մեր հարեւան ու բարեկամ երկրի հետ խոսում է ոչ թե պարտադրանքի, այլ շահավետ խոստումների լեզվով։ Իսկ դա նշանակում է, որ Իրանի շուրջ թվում է, թե կուտակվող "մութ ամպերը" նկատելիորեն նոսրանում են։ Նման մթնոլորտը լրացուցիչ ազդակ է դառնում վերջին տարվա ընթացքում Իրանի միջուկային ծրագրի հետ կապված ճգնաժամի օրերին իր քննությունը բռնած հայ-իրանական քաղաքական երկխոսության հետագա խորացման համար։

Հիշեցնենք, որ ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ անչափ ոգեւորվել էին Իրանի նկատմամբ ուժ կիրառելու վերջին սպառնալիքներից, Հայաստանն ու հայ ժողովուրդը այս ընթացքում միշտ էլ պահպանեց իր բարեկամական վերաբերմունքը Իրանի հանդեպ։ Ներկայումս, չնայած այն հանգամանքին, որ անգամ Պենտագոնում են "ձեռքերը լվանում" որեւէ ձեւով Իրանի դեմ ուժ կիրառելու հեռանկարից, Ադրբեջանում շարունակում են հնչել, այսպես կոչված, "հարավային եղբայրներին" օգնության հասնելու կոչեր։ Այդ երկրի քաղաքական դաշտի գրեթե ողջ ընդդիմադիր հատվածը վերջին մեկ ամսվա ընթացքում չի դադարեցրել Բաքվում Իրանի դեսպանատան դիմաց բողոքի ցույցեր ու հանրահավաքներ կազմակերպելու իր հետեւողական փորձերը։

Բաքվում կազմակերպված վերջին ցույցերից մեկի ժամանակ Ադրբեջանի ազգային անկախության կուսակցությունը իբրեւ յուրահատուկ կարգախոս առաջ է քաշել Ատրպատականում բնակվող ազերիներին Իրանում հայերի ունեցած լուրջ արտոնությունների նման լայն իրավունքներ տալու պահանջ։ Հենց այս փաստը վկայում է հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակը եւ նրանց խորացման գործում Իրանի մեր հայրենակիցների լուրջ ներդրման փաստը, մի բան, որ յուրատեսակ "աչքի փուշ" է դարձել Իրանը իրենց համաթուրանական ծրագրերի օբյեկտը համարող մեր հարեւանի համար։

Բացի տարածաշրջանային բնույթ ունեցող մի շարք խնդիրների քննարկման անհրաժեշտությունից, Ռոբերտ Քոչարյանի աշխատանքային այցը Իրանի Իսլամական Հանրապետություն խիստ կարեւորվում է նաեւ հայ-իրանական համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման տեսանկյունից։ Հակառակ այն հանգամանքին, որ վերջին շրջանում շատ է խոսվել ու գրվել այդ ծրագրերին սպառնացող ինչ-ինչ վտանգների մասին, դրանց իրականացումը շարունակվում է սահմանված գրաֆիկով։ Ուստի առաջ եկող նոր խնդիրները միշտ էլ լրացուցիչ քննարկման ու համապատասխան լուծումներ ստանալու կարիք են զգում։
 
Այս առումով երկկողմ փոխգործակցության խորացման ձգտումն այնքան անկեղծ է, որ նման լուծումները, ի վերջո, անպայման գտնվում են՝ հիմնվելով երկու երկրների շահերի հաշվառման վրա։ Իրան-Հայաստան գազատարի շինարարությունը, Արաքսի վրա հիդրոկայան կառուցելու խնդիրը, երկու երկրների ավտոմոբիլային կապը դյուրացնող նոր ճանապարհի կառուցումը հայ-իրանական փոխգործակցության տնտեսական բաղադրիչի մեծացման փաստի վկայությունն են։ Իրենց լուծումն են պահանջում նաեւ Հայաստանի ու Իրանի միջեւ երկաթուղային հաղորդակցություն հաստատելու առաջադրանքը եւ այլ խնդիրներ։
 
Այսպիսով եւ քաղաքական, եւ տնտեսական ոլորտներում առկա է փոխադարձ հետաքրքրությունների մի լայն շրջանակ, որի հետագա հստակեցման ու նաեւ հարստացման առաջադրանքը խոստանում է խիստ հագեցած դարձնել ՀՀ նախագահի ներկա աշխատանքային այցը Իրանի Իսլամական Հանրապետություն։

www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: