21.09.2001. Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը
13.09.2003. C-300 Հրթիռային համակարգը մասնակցեց Հայ-ռուսական միացյալ
29 Օգո 2011  
29.08.2011  |  15:12   |   Համացանց

06.09.2006. "Մխիթար Գոշ"-ի մեդալ` Ջոն Էվանսին

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի սեպտեմբերի 5-ի հրամանագրով, հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ջոն Էվանսը պարգեւատրվել է "Մխիթար Գոշ"-ի մեդալով: 

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Հայաստանում իր երկամյա դիվանագիտական առաքելությունն ավարտող դեսպան Ջոն Էվանսի հետ այսօր հրաժեշտի հանդիպման ժամանակ հանձնելով պարգեւը` Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ համագործակցության համար եւ նշել, որ նրա պաշտոնավարման երկու տարիների ընթացքում հայ-ամերիկյան հարաբերությունների ակտիվում գրանցվել է լուրջ առաջընթաց: 

Վստահություն հայտնելով, որ հայ-ամերիկյան հարաբերություններն այսուհետեւ նույն արդյունավետությամբ կշարունակվեն` Ռոբերտ Քոչարյանը հաջողություն է մաղթել դեսպան Ջոն Էվանսին հետագա գործունեության մեջ:

Ջոն Էվանսը եւս գոհունակությամբ է նշել երկամյա համագործակցությունը եւ ասել, որ Հայաստանի պետական բարձր պարգեւը համարում է իր եւ դեսպանատան անձնակազմի գործունեության գնահատականը: Կարեւորելով տարբեր ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերը՝ նա հայ-ամերիկյան գործակցության ամենաէական ձեռքբերումներից է համարել "Հազարամյակի մարտահրավեր" հայաստանյան ծրագիրը, որը երկրի զարգացման համար լուրջ հեռանկարներ է բացում: 

Ջոն Էվանսին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ այսօր ընդունել են նաեւ Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Իսկ նախօրեին դեսպան Էվանսը հանդիպել էր Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ: 

Ջոն Էվանսի հետկանչի քաղաքական շրջանակներում կապում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված հայանպաստ մեկնաբանության հետ: 

"Այսօր ես դա կանվանեմ Հայոց ցեղասպանություն... Կարծում եմ, մենք` Միացյալ Նահանգների կառավարությունը, պարտք ենք ձեզ՝ մեր համաքաղաքացիներին՝ ավելի անկեղծ ու ազնիվ ձեւով քննարկել այդ հարցը: Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Ես խոստանում եմ, որ մենք ավելի լավ ենք աշխատելու այդ հարցի ուղղությամբ", - անցյալ տարվա փետրվարին Կալիֆորնիայում ամերիկահայ համայնքի հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ասել էր Ջոն Էվանսը:

www.azatutyun.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: