15.07.2005. Փառատոնի մասնակիցները նախագահականում
14.02.2009. Համաշխարհային Հայկական համագումար
16 Հուլ 2011  
16.07.2011  |  14:01   |   Ելույթներ և ուղերձներ

06.10.2003. Ռոբերտ Քոչարյանի ելույթը Համաշխարհային Հայկական կազմակերպության հիմնադրամի համագումարին

Մեծարգո պարոն Նախագահ,
Տիկնայք եւ պարոնայք,
Հարգելի հայրենակիցներ,

Ողջունում եմ Համաշխարհային հայկական կազմակերպության հիմնադիր համագումարի մասնակիցներին: Ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ համագումարը կլինի հաջող, եւ դուք, մյուս համահայկական կազմակերպությունների հետ համատեղ, ակտիվորեն կաջակցեք ազգային համախմբման, հայկական պետականության ամրապնդման եւ միջազգային հանրությանը Հայաստանի արժանապատիվ ինտեգրման ուղղությամբ: 

Պատմությունն այնպես է տնօրինել, որ հայերը սփռված են աշխարհով մեկ: Այդպիսին է ողբերգական անցյալ ունեցող ժողովուրդների ճակատագիրը: Ձուլում կամ պայքար: Բայց փորձությունները երբեմն ձեւավորում են ինքնակազմակերպման զարմանալի մոտիվացիա: Դա դժվար է հասկանալի տրամաբանական կատեգորիաներով բացատրել: Այսօր մենք վկան ենք այդպիսի դրսեւորումներից մեկի: Ազգային գաղափարի իրականացմանն ուղղված ջանքերը կենտրոնացնելու ունակությունն ուժեղ հատկանիշ է եւ մեծ առավելություն: Համոզված եմ, որ մեր ժողովուրդն ունի այդ հատկությունը:

Անհրաժեշտ է հստակ ձեւակերպել մեր նպատակները եւ աշխատել դրանց հասնելու գործիքների ստեղծման ուղղությամբ:
Ես կառանձնացնեի երկու գլխավորները.
1.Արդյունավետ եւ գործունակ պետություն
2.Ուժեղ Սփյուռք

Երկու այս նպատակները սերտորեն միահյուսված են եւ լրացնում են միմյանց: Հայաստանն աղքատ է բնական պաշարներով եւ գտնվում է բարդ տարածաշրջանում: Մեր հարստությունը ձեռներեց, աշխատասեր եւ կրթված ժողովուրդն է: Մենք հաջողության կհասնենք, եթե լիարժեքորեն բացահայտվեն այդ որակները: Ամենակարճ եւ հասկանալի ուղին բարեփոխումների բարձր տեմպն է եւ արդյունավետ կառավարումը£ Կայուն ժողովրդավարական Հայաստան` ազատական, գիտատար տնտեսությամբ եւ մարտունակ բանակով. ահա մեր ներուժի իրականացման արդյունավետ մոդելը Հարավային Կովկասում:
  
Դժվար է գերագնահատել սփյուռքի դերը այդպիսի Հայաստան կառուցելու գործում: Հայաստանի սահմաններից դուրս ապրում է ավելի շատ հայ, քան բուն Հայաստանում: Սփյուռքն ունի հսկայական տնտեսական, քաղաքական եւ մշակութային ներուժ: Այդ ներուժը կարող է եւ պետք է աշխատի հայկական պետականության ամրապնդման ուղղությամբ: Ես հաճախ եմ կրկնում հետեւյալ բանաձեւը. "Հայաստանը` սփյուռքով եւ առանց սփյուռքի, տարբեր քաշային կարգեր են":

Այդ բանաձեւը ենթադրում է մեր շահագրգռությունը սփյուռքի պահպանմամբ եւ կազմկերպական ձեւակերպմամբ: Դա թույլ է տալիս գործընկերային հարաբերություններ կառուցել հասցեավորված: Մենք հետեւողականորեն ստեղծում ենք այդ համագործակցության գործիքները: 
Դրանք են.
- Առաջին հերթին Համահայկական խորհրդաժողովները, որ ունեն կազմակերպված սփյուռքի լիակատար ընդգրկում, եւ որտեղ մշակվում են ջանքերը կենտրոնացնելու հիմնական խնդիրները:
- Համահայկական տեղեկատվական դաշտի ձեւավորումը:
- համահայկական նախաձեռնությունների կանոնավոր իրականացումը, որ ընդգրկում են գիտությունը, մշակույթը, սպորտը, բիզնեսը, բարեգործությունը եւ այլն:

Այն ամենը, ինչ մենք հիմա անում ենք Հայաստանում, ըստ էության, ձեռք է բերում համահայկական ներգրավվածություն: Սփյուռքի հետ կապերը զգացական հայրենաբաղձականից անցնում են գործընկերային, փոխշահավետ եւ արդյունավետ համագործակցության հարթություն: 

Կարեւոր է, որ այդ աշխատանքը տարվի հաշվի առնելով, որ սփյուռքը բազմազան է եւ արտացոլում է տարբեր երկրների առանձնահատկությունները: Ընդ որում, համայնքի ազդեցիկությունը եւ ներուժն ուղիղ կախվածության մեջ են բնակության երկրում ինտեգրվածության աստիճանից:

Մեկ կազմակերպության դրոշի տակ ամբողջ սփյուռքը հազիվ թե հնարավոր է հավաքել: Գաղափարը գայթակղիչ է, բայց` կոնֆլիկտային: Այդ դրոշը կարող է լինել միայն Հայաստանի Հանրապետության պետական դրոշը` այն պետությունների դրոշների հետ, որտեղ կենտրոնացած է սփյուռքը:

Այդ պատճառով անհրաժեշտ է համագործակցության նպատակահարմար ձեւեր գտնել հենց սփյուռքի ներսում, հատկապես համահայկական մասշտաբներ ունեցող կազմակերպությունների հետ: Փոխլարացումն անհրաժեշտ է նաեւ ներհայկական գործերում: Սփյուռքի բազմազանությունը ավելի շուտ առավելություն է, եթե առկա է հասկանալի եւ միավորող ընդհանուր նպատակ:

Տիկնայք եւ պարոնայք,

Ձեր կազմակերպության հռչակած նպատակները համահունչ են այն խնդիրների հետ, որոնք այսօր ծառացած են Հայաստանի ղեկավարության առջեւ: Մենք պատրաստ ենք համագործակցել կազմակերպության հետ, ցուցաբերել օգնություն եւ աջակցություն: Հայաստանի եւ սփյուռքի ջանքերի մեկտեղումը գործում է երկրի ամրապնդման եւ բարգավաճման օգտին, եւ մենք պարտավոր ենք ամեն կերպ աջակցել:

Վերջում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին` հավաքին մասնակցելու համար: Դա վկայում է հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակի, մեր ժողովուրդների բազմադարյա բարեկամության եւ հոգեւոր մերձավորության մասին:

Ռուսաստանում է հայկական ամենամեծ համայնքը, որը նաեւ առավել ինտեգրվածներից մեկն է: Նա նվիրված է Ռուսաստանին, ապրում է նրա շահերով եւ հայ-ռուսական համագործակցության ամուր կամուրջ է: Այսօր Ռուսաստանի հայկական սփյուռքը իր գործունեության ծավալների ընդլայնման լուրջ հայտ է ներկայացնում: Նրա ներուժը թույլ է տալիս հաջողություն ակնկալել:

Համագումարի մասնակիցներին ցանկանում եմ արգասաբեր աշխատանք:

Շնորհակալություն ուշադրության համար:


Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: