14.02.2009. Համաշխարհային Հայկական համագումար
21.07.2011. Սա է իրականությունը
16 Հուլ 2011  
16.07.2011  |  15:08   |   Համացանց

06.10.2003. Մոսկվայում իր աշխատանքն է սկսել հայերի համաշխարհային համագումարը

PanARMENIAN.Net - Այսօր Մոսկվայում բացվել է Համաշխարհային հայկական կազմակերպության (ՀՀԿ) հիմնադիր համագումարը: Համաժողովի բացմանը ելույթներով հանդես են եկել Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Վլադիմիր Պուտինը:  Մասնավորապես Հայաստանի Հանրապետության Նախագահն ասել  է. "Հայաստանի սահմաններից դուրս ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում, եւ այդ ներուժը պետք է գործի պետության ամրապնդման օգտին: Հայաստանը աղքատ է ռեսուրսներով եւ գտնվում է բարդ տարածաշրջանում: Մենք կհասնենք հաջողության, եթե շահագրգիռ լինենք սփյուռքի պահպանման գործում": Ռ.Քոչարյանի խոսքերով, միավորել ամբողջ աշխարհով սփռված սփյուռքը բարդ է, սակայն անհրաժեշտ է համագործակցության ռացիոնալ ձեւեր գտնել համայնքների ներսում: "Սփյուռքի ջանքերի միավորումը պետք է գործի Հայաստանի բարգավաճման օգտին",- ընդգծել է նա: Նախագահի խոսքերով, Ռուսաստանում է գտնվում ամենամեծ հայկական համայնքը, որը հաստատուն կամուրջ է հանդիսանում Ռուսաստանի եւ Հայաստանի բարեկամության համար:

"Համաշխարհային հայկական կազմակերպության (ՀՀԿ) հիմնադիր համագումարը բացառապես կարեւոր եւ պատմական իրադարձություն է, եւ մեզ խիստ հաճելի է, որ ՀՀԿ-ի առաջին համագումարն անցկացվում է Մոսկվայում": Այդ մասին, ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` այսօր ելույթ ունենալով Մոսկվայում ընթացող ՀՀԿ համաժողովում: Ընդ որում, նա հույս է հայտնել, որ ՀՀԿ-ն իր ներդրումը կկատարի հայ-ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդման գործում, որոնք, նրա խոսքերով, "իրավահավասար են եւ դաշնակցային": Հայաստանը եւ Ռուսաստանը համատեղ դիմակայում են նոր սպառնալիքներին, արդյունավետ կերպով համագործակցելով ռազմավարական կարեւորություն ներկայացնող այնպիսի տարածաշրջանում, ինչպիսին Կովկասն է, ասել է ՌԴ ղեկավարը:

Ինչպես ռուսական "Գազետա" թերթին ավելի վաղ հաղորդել էր ՀՀԿ կազմկոմիտեի ղեկավար, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, կազմակերպության գլխավոր նպատակն է` հայկական պետության պահպանումը եւ ամրապնդումը: Նրա խոսքերով, ՀՀԿ-ն նաեւ ջանալու է հասնել Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչմանը եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Բացի այդ, կազմակերպությունը կլուծի նաեւ Հայաստանին տնտեսապես աջակցելու հարցեր` առեւտուր, ներդրումներ: Մասնավորապես, նշել է Ա.Աբրահամյանը, համագումարի ընթացքում կհիմնվի առեւտրա-արդյունաբերական հոլդինգ 100 միլիոն դոլար հիմնադրամով: Համաշխարհային հայկական կազմակերպության շրջանակներում ենթադրվում է նաեւ մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ձեւավորում, որոնք կմասնագիտանան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմնախնդրի քաղաքական, միջազգային-իրավական, պատմական եւ այլ ասպեկտներում: Մասնավորապես, խոսքը գնում է հայկական հարցի եւ ցեղասպանության հարցի ուսումնասիրման միջազգային կենտրոնի կամ ինստիտուտի ստեղծման մասին, ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահը:

PanARMENIAN.Net

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: