09.09.2004. Հայաստանի նախագահը գոհ է Իրանի ղեկավարի հետ
Հայաստանի հրաձգարանը լավագույնն է տարածաշրջանում
06 Սեպ 2011  
06.09.2011  |  16:27   |   Համացանց

08.09.2004. Հայաստանն ու Իրանը խորացնելու են բազմակողմանի համագործակցությունը

Պաշտոնական այցով այսօր Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Մոհամմադ Խաթամին, բնութագրելով հայ-իրանական հարաբերությունները, ասաց, որ դրանք կարելի է "օրինակելի համարել բոլոր նրանց համար, ովքեր ապրում են կողք-կողքի":

Պաշտոնական այցով առաջին անգամ Հայաստան ժամանող Իրանի ղեկավարին "Զվարթնոց" օդանավականայում դիմավորեցին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, նախարարներ, պաշտոնական այլ անձինք: Հայաստանի նախագահի նստավայրում Սեյեդ Մոհամմադ Խաթամիի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացավ նախագահներ Քոչարյանի եւ Խաթամիի առանձնազրույցը, որի ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցության ներկա վիճակին ու հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Ընդլայնված կազմով բանակցություններից հետո երկու երկրների նախագահները ստորագրել են Հայաստանի եւ Իրանի միջեւ համագործակցության սկզբունքների եւ հիմունքների մասին պայմանագիր: Ստորագրվել են նաեւ երկկողմ փաստաթղթեր էներգետիկայի, մշակույթի, մաքսային ոլորտներում համագործակցության վերաբերյալ:

"Հայ-իրանական հարաբերությունների հետագա խորացումը երկու ժողովուրդների օգտին է եւ վնաս չէ ոչ մեկին", - երկու նախագահների համատեղ ասուլիսում ասաց Մոհամմադ Խաթամին: - "Ավելին` դրանք կարելի է օրինակելի համարել բոլոր նրանց համար, ովքեր ապրում են կողք-կողքի":

"Իրանը շահագրգիռ է Կովկասի կայունությամբ եւ տարածաշրջանի անվտանգությունը սեփական անվտանգություն է համարում: Կովկասում եւ Իրանում գոյություն ունեն ընդհանուր շահեր", - հայտարարեց Իրանի նախագահը` առանց մանրամասնելու: 

Ռոբերտ Քոչարյանը իր խոսքում նշեց, որ հայկական կողմը իրանական ավելի մեծածավալ ներդրումներ սպասում ունի, իսկ համագործակցության հիմնական ոլորտը առաջիկայում կարող են լինել էներգակիրներն ու էներգետիկան:

Օրվա երկրորդ կեսին Սեյեդ Մոհամմադ Խաթամին այցելեց Հայստանի Ազգային ժողով, ուր խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ առանձնազրույցից հետո ելույթ ունեցավ պատգամավորների առջեւ:

"Ներտարածաշրջանային համագործակցության զարգացումը համարվում է Իրանի դիվանագիտությունը Կովկասում", - իր ելույթում ասաց Իրանի նախագահը: - "Պատրաստ ենք ներդնել ցանկացած ջանք` նաեւ տարածաշրջանում առկա ճգնաժամերը, այդ թվում Ղարաբաղյան հարցը, լուծելու եւ կայուն խաղաղության հաստատմանը օժանդակելու ուղղությամբ":

Մոհամմադ Խաթամիի ելույթը հիմնականում արծարծում էր նոր տեսակի ժողովրդավարության փիլիսոփայությունը, որը, ըստ նրա, ամբողջովին տարբերվում է արեւմտյան լիբերալ դեմոկրատիային հասկանալի մոտեցումից: Խաթամիի խոսքերով, պետք է կրկին ուսումնասիրության եւ վերլուծության ենթարկվի բարոյական հատկանիշը՝ որպես ժողովրդավարության կարեւոր ասպեկտներից մեկը: 

"Մենք միաստվածություն դավանող կրոնների հավատացյալներս, Սուրբ Հոգու շնորհքի օգնությամբ կարող ենք բարոյականության եւ հոգեւոր արժեքների միջոցով աշխարհում ժողովրդավարությունը ներկայացնել ավելի նուրբ եւ մարդկային բնույթով", - ասաց Իրանի նախագահը:


Արմեն Զաքարյան եւ Ռուզան Խաչատրյան
www.azatutyun.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: