04.09.2004. Պաշտոնական այց Լեհաստան
"Ոսկե Ծիրան"-ի համառոտ հանրագիտարան
13 Հուլ 2011  
13.07.2011  |  16:49   |   Թերթեր և ամսագրեր

08.09.2004. Լեհաստանի դերը կարեվորվում է

Վարշավայից Երեւան վերադարձի ճանապարհին "Հայոց Աշխարհ"-ի թղթակցի խնդրանքով արտգործնախարար ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ անդրադարձավ այցի ընթացքում քննարկված հարցերի որոշ մանրամասներին: Նշենք նաեւ, որ նախօրեին Վ.Օսկանյանն առանձնազրույց էր ունեցել իր լեհ գործընկեր Վ.Չիմոշեւիչի հետ: Ուստի մեր զրուցակցին նախ դիմեցինք այդ հանդիպ-մանն առնչվող հարցով: "Իմ գործընկերոջ հետ հանդիպումը հիմնականում վերաբերում էր երկուստեք հնարավոր համագործակցության ոլորտներին: Այդ խնդիրներին մեր երկրների նախագահների ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ նույնպես անդրադարձ էր կատարվել:
Հիմնականում չորս ոլորտ է մատնանշվում: Առաջինը հայ-լեհական համագործակցությունն է, հիմնականում Լեհաստանի առավել օժանդակությունը եվրոպական կառուցներում Հայաստանի ինտեգրման գործընթացներում: Երկրորդը Հայաստան-Լեհաստան համագործակցությունն է միջազգային կազմակերպություններում առհասարակ: Երրորդը ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունն է: Եւ չորրորդը՝ քաղաքական երկխոսություն ու խորհրդակցություններ տարածաշրջանային հարցերի շուրջ, հատկապես Կովկասում տեղի ունեցող գործընթացների ու նաեւ Լեռնային Ղարաբաղի հետ կապված",- հայտնեց Վ.Օսկանյանը:

Այս այցի ընթացքում մեկ անգամ չէ, որ մատնանշվեց եվրակառույցներին ինտեգրվելու ընթացքում Լեհաստանի կուտակած փորձը` կապված թե քաղաքական, թե տնտեսական, թե՛ օրենսդրական բարեփոխումների հետ: Ուշագրավ է, որ համատեղ մամուլի ասուլիսում Լեհաստանի նախագահ Ալեքսանդր Կվասնեւսկին նկատեց, թե իրենց երկրի փորձը Հայաստանի համար շատ ավելի օգտակար կարող է լինել, քան, ասենք, Ֆրանսիայի կամ Գերմանիայի փորձառությունը: Այսուհանդերձ, բացի փորձի փոխանակումից, արտաքին քաղաքական շփումներում Լեհաստանն ինչո՞վ կարող է աջակցել Հայաստանին: Այս հարցին անդրադառնալով` Վ.Օսկանյանը մասնավորապես նշեց.
 
"Ճիշտ է, փորձն, իհարկե, կարեւոր է, եւ մենք արդեն ԱԳ նախարարությունների եվրոպական վարչությունների մակարդակով այդ փորձի փոխանակում իրականացնում ենք: Բայց այստեղ առավել կարեւոր է Լեհաստանի դիրքորոշումը Եվրամիության հետագա ընդլայնման կապակցությամբ: Ոչ բոլոր երկրներն են, որ ԵՄ շարունակական ընդլայնման ջատագովն են այսօր: Լեհաստանն այն երկրներից է, որ ջատագով է եւ պաշտպանում է այդ տեսակետը: Դրա համար էլ, կարծում ենք, Լեհաստանի դերը կարեւոր կլինի Եվրամիության դռները բաց պահելու առումով: Երկրորդ՝ Լեհաստանը որպես Եվրամիության անդամ նույնպես կարող է նպաստել հայ - թուրքական հարաբերությունների նորմալացմանը":

Ինչ վերաբերում է հայ-լեհական արտաքին քաղաքական համագործակցության մյուս ասպեկտին, ապա. "Հայաստանը ներգրավվել է ԵՄ "Նոր հարեւաններ" նախաձեռնության մեջ: Եւ մենք շուտով կսկսենք անհատական մեր ծրագիրը պատրաստել Եվրամիության հետ: Կարծում եմ, որ Լեհաստանի հետ երկխոսությամբ կկարողանանք այդ անհատական ծրագիրը մշակել ու այնտեղ մեր կողմից առաջնային համարված կետերում հայցել Լեհաստանի աջակցությունը",- ասաց ԱԳ նախարարը:
 
Լեհաստանի նախագահը, ինչպես նշել ենք, շնորհակալություն հայտնեց Հայաստանի նախագահից Իրաքում տեղակայված լեհական հրամանատարության տակ գտնվող բազմազգ դիվիզիային մասնակցելու որոշում կայացնելու առնչությամբ: Օգտվելով առիթից, Վ.Օսկանյանից հետաքրքրվեցինք, թե խոսքը կոնկրետ ինչի մասին է: "Այդ ամենը նախ ճիշտ կոնտեքստի մեջ պետք է դնել: Մենք ասել ենք, որ Իրաքում ռազմական, զինված ներկայություն չենք ունենալու: Բայց, մյուս կողմից, Հայաստանը կցանկանար նաեւ իր նպաստը բերել Իրաքի վերակառուցման հարցում, այնպես որ շատ համեստ մի ներկայություն հավանաբար կլինի` ի դեմս բժիշկների, սակրավորների, վարորդների: Եւ եթե դա տեղի ունենա, երեւի թե կլինի լեհական հսկողության գոտում: Խոսքն այդ մասին է",- հստակեցրեց Վարդան Օսկանյանը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայոց Աշխարհ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: