30.10.2007. Բարեկամության հրապարակ
20.12.2007. Անփոփոխ ժամանակացույցով
07 Հուլ 2011  
07.07.2011  |  22:45   |   Թերթեր և ամսագրեր

08.12.2007. Բարեկամության հրապարակի էստակադան ամբողջացել է

Եղանակը որքան սառում է, այնքան "տաքանում է" Բարեկամության հրապարակի աշխատանքային մթնոլորտը։ Այլ կերպ չէր կարող լինել. շինարարության ժամկետը մոտենում է ավարտին, մինչդեռ անելիքը դեռ զգալի է։

"Կամուրջշին" ընկերությունն արդեն ամբողջական տեսքի է բերել բազմամակարդակ տրանսպորտային հանգույցի էստակադան։ "Խոշոր" աշխատանքներն ավարտվել են, եւ, թվում է՝ մնացած գործերը անհանգստանալու տեղիք չպետք է տան, սակայն յուրաքանչյուր արհեստավորի եւ բանվորի գործողություններում նկատելի է ներքին անհանգստությունը։ Դեկտեմբերն այն ամիսը չէ, երբ կարելի է հույս դնել ամեն բացվող օրվա վրա։ Յուրաքանչյուր պահի կարող է ձյուն տեղալ, եւ սառնամանիք սկսվել։ Իսկ դրանք շինարարի թշնամին են։ Հետեւաբար, առավել արժեւորվել են ամեն օրն ու ժամը։ Մարդիկ ձգտում են հնարավորինս արդյունավետ գործել՝ չկորցնելով ոչ մի րոպե։ Այստեղից էլ՝ աշխատանքային "տաք" մթնոլորտը։

Ընդհանուր առմամբ մինչեւ սահմանված ժամկետը՝ դեկտեմբերի վերջը, բավարար օրեր կան, բայց կախյալ է մնում եղանակային բարենպաստությունը։ Աշխատանքները շարունակվում են օր ու գիշեր։

Դեկտեմբերի 6—ի դրությամբ կամրջի ծածքի հիդրոֆոբ բետոնապատման կեսից ավելին արդեն կատարված էր (ծածքի հեծանների վրա հատուկ տեխնոլոգիայով բետոնի հաստ, ջրակայուն շերտ է տեղադրվում)։ Միաժամանակ վերջնական տեսքի էին բերվում կամրջի բազրիքների արտաքին կողերը։ Լայնացվում է Բաղրամյան պողոտայից Քոչարի փողոց մտնող տրանսպորտային միջոցների ճանապարհը, որով պայմանավորված՝ տեղափոխվում էին Երեւանի մետրոպոլիտենի վարչության շենքի դիմացի հատվածի ստորգետնյա կոմունիկացիաները։ Միաժամանակյա աշխատանքներ էին կատարվում կառույցի բոլոր հատվածներում։ Դա նշանակում է, որ ժամանակի սղությունը պարտադրել է շինարարին՝ մոբիլիզացնել բոլոր ուժերը։ Այս օրերին շինհրապարակից չի հեռանում "Կամուջշին" ընկերության նախագահ Վլադ Ասատրյանը։ Աշխղեկի նման մեկ այստեղ է, մեկ՝ այնտեղ։ Խորհուդներ է տալիս, հուշում՝ ինչ անել, ինչպես անել։ Նախորդ հանդիպմանը նա ասել էր, որ ժամանակը կարճ է, սակայն գործը կավարտեն ժամանակին, քանի որ խոստացել են։ Ցանկացա իմանալ՝ եղանակը խմբագրե՞լ է ինչ—որ բան։ Ժպտաց. "Խոշոր գործերը ավարտել ենք, բայց մանրերն ավելի քմահաճ են թե՛ ժամանակի, թե՛ եղանակի առումով։ Այդուհանդերձ, պետք է ավարտենք ժամանակին"։

Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Հայաստանի Հանրապետություն

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: