07.06.2001. Քոչարյանը եւ Ռոբերտսոնը քննարկեցին տարածքային եւ հարցերը
30.08.2001. ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՃԵՊԱԶՐՈՒՅՑԸ "ՎԱԼԵՆՍԻԱ" ՔՈԹԵՋԱՅԻՆ
11 Հուն 2011  
11.06.2011  |  09:35   |   Ելույթներ և ուղերձներ

10.05.2001. Ռոբերտ Քոչարյանի խոսքը Հայաստանին նվիրված ներդրողների համաժողովի բացման ժամանակ /Նյու-Յորք/

Շնորհակալություն պարոն դեսպան,

Պարոն Վուլֆենսոն,

Տիկնայք եւ պարոնայք,

Ինձ համար շատ հաճելի է ելույթ ունենալ այսպիսի տպավորիչ եւ ներկայացուցչական լսարանի առջեւ: Ես ցանկանում եմ ողջունել բոլոր մասնակիցներին եւ շնորհակալություն հայտնել` տրամադրած ժամանակի ու Հայաստանի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար: Ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել համաժողովի կազմակերպիչներին` կատարած հսկայական աշխատանքի, ինչպես նաեւ Հայաստանի ու նրա ներդրումային հնարավորություններին օժանդակելուն ուղղված ջանքերի եւ նվիրվածության համար: Կցանկանայի հատուկ շնորհակալություն հայտնել պարոն Ջեյմս Վուլֆենսոնին այս համաժողովի հաջողության գործում իր անձնական ներդրման համար: Այսօրվա միջոցառումը միջազգային ֆինանսական կազմակերպությունների, նախ եւ առաջ Համաշխարհային Բանկի ու նրա կառույցների հետ մեր արդյունավեր համագործակցության վառ օրինակներից է: Ցանկանում եմ նաեւ շեշտել ու ողջունել Միացյալ Նահանգների կառավարության մասնակցությունը: Մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների հետեւողական ու ակներեւ օժանդակությունը Հայաստանին` անկախության վերահաստատումից հետո անցած բոլոր տասը տարիների ընթացքում: Համոզված եմ, Հայաստանի տնտեսության վերափոխման գործում մեր առաջընթացը շարունակում է նոր ուղիներ բացել այդ օժանդակությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու համար: Մարդասիրական օգնության ծրագրերն իրենց տեղը զիջում են բոլորովին այլ տիպի համագործակցությանը, որտեղ գերիշխում է կոմերցիոն ասպեկտը:

Տիկնայք եւ պարոնայք,

Իմ ելույթից հետո ձեզ մանրամասն տեղեկություններ կներկայացվեն Հայաստանի ներկայիս տնտեսական առաջընթացի ու բարեփոխումների մասին: Համոզված եմ, այս համաժողովի ժամանակ հնչած ելույթներում եւ քննարկումների ընթացքում Հայաստանի պատվիրակությունը կպատասխանի մեր երկրում կոմերցիոն ու ներդրումային հնարավարություններին վերաբերող ձեր կոնկրետ հարցերի մեծ մասին: Ուստի, առաջարկում եմ, որ մենք այժմ քննարկենք Հայաստանի ընդհանուր քաղաքական եւ տնտեսական մթնոլորտն ու ապագայի համար մեր առաջնությունները:

Նախ եւ առաջ, Հայաստանը հավատարիմ է ժողովրդավարությանը: Մեր երիտասարդ ժողովրդավարությունը բազմաթիվ փորձություններ ու դժվարություններ է դիմագրավել վերջին տարիների ընթացքում: Այնուամենայնիվ, այդ դժվարին ճանապարհին եւ ոչ մի ծուղակ ու խոչընդոտ չի կարողացել կոտրել ազատ եւ բաց հասարակության մեջ ապրելու Հայաստանի ժողովրդի հաստատակամությունը: Մենք շարունակում ենք հետեւողականորեն բարեփոխել մեր օրենսդրական դաշտը` ամրապնդելու համար ժողովրդավարական կառույցներն ու գործելակերպը: Մենք շարունակում ենք աստիճանաբար առաջընթաց արձանագրել ազատ եւ արդար ընտրությունների անցկացման ամուր ավանդույթները զարգացնելու գործում: Արդեն կայացած ազատ մամուլն ու բազմաթիվ ոչ-կառավարական կազմակերպությունները էլ ավելի են նպաստել ազգային հարցերում հասարակության մասնակցությանը: Արդեն ընդունվել են անկախ դատական համակարգ ստեղծելու համար անհրաժեշտ բոլոր հիմնական օրենքները:
Սակայն մենք գիտակցում ենք, որ երբեք չի կարող լինել ինչպես չափից ավելի ժողովրդավարություն, այնպես էլ` չափից ավելի ազատություն: Հայաստանը շարունակելու է ժողովրդավարական ազգերի ընտանիքին լիովին ինտեգրվելու իր ճանապարհը: Դառնալով Եվրոպայի Խորհրդի անդամ, մենք բավարար առաջընթաց ենք գրանցել ժողովրդավարական հաստատությունների հիմնման գործում: Թեեւ դեռեւս ամեն ինչ կատարյալ չէ, սակայն, ակնհայտ առաջընթացը չի կարելի ժխտել: Հասարակական կյանքը Հայաստանում դառնում է ավելի հուսալի եւ կանխատեսելի: Քաղաքական մթնոլորտը զգալիորեն բարձրացվել է մի այնպիսի մակարդակի, ուր այն արդեն հասկանալի է դառնում մեր գործընկերներին եւ ներդրողներին: Մենք կարող ենք վստահությամբ ասել, որ արդեն անցել ենք դեպի ժողովրդավարություն եւ նոր տնտեսական կացութաձեւ տանող ճանապարհի այն հատվածը, որից ետ վերադարձ այլեւս չկա:

Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ապահովմանը: Տարիներ շարունակ մեր տարածաշրջանի մասին միջազգային հասարակական կարծիքը ձեւավորվել է պատերազմի եւ զրկանքների պատկերների միջոցով: Իսկապես, տարածաշրջանն անցյալից ժառանգել է չլուծված հարցերի բարդ մի կծիկ: Սակայն տարածաշրջանի երկրների զարգացման գերիշխող առաջնահերթությունները մեզ շարունակ քաջալերում են` փնտրել գոյություն ունեցող խնդիրների տեւական լուծումներ: ԵԱՀԿ-ի ջանքերն ու երեք մեծ պետությունների` Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի միջնորդությունը, էապես նեղացրել են Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ճեղքերը: Քի Ուեսթում մեր վերջին հանդիպումները հիմք են տալիս հավատալու, որ հակամարտության կարգավորումը հեռու չէ:

Հայաստանը հաստատակամորեն օժանդակում է տարածաշրջանային համագործակցությանը եւ ինտեգրացիոն գործընթացներին Հարավային Կովկասում: Մենք հասկանում ենք, որ Հայաստանը եւս, ինչպես Հարավային Կովկասի տարածաշրջանի մեր հարեւան երկրները« պոտենցիալ ներդրողին ավելի գրավիչ կթվա, եթե դիտարկվի տարածաշրջանային հզորությունների համատեքստում: Տարածաշրջանը խոստումնալի հնարավորություններ է տալիս աշխարհի գործարար համայնքին: Հայաստանի համար շատ ողջունելի է, որ տարածաշրջանի մեր հարեւանները, թեեւ տարբեր չափով, բայց, այնուամենայնիվ, հետապնդում են տնտեսական ազատականացման եւ քաղաքական բարեփոխումների նույն նպատակները: Մենք շարունակելու ենք մեր ավանդը ներդնել` խրախուսելու Հարավային Կովկասում բարեփոխումների գործընթացի եւ օրենսդրական դաշտի ներդաշնակեցումը: 

Տարածաշրջանային համագործակցության խթանումը ամուր հիմքեր է ստեղծում տարածաշրջանում խաղաղության եւ կայունության համար: Այս առումով« մենք ողջունում ենք ԵԱՀԿ-ի, Եվրամիության, Միացյալ Նահանգների եւ այլոց օժանդակությունն ու մասնակցությունը: Համոզված եմ, Հայաստանում գործարարությամբ զբաղվելը ավելի մեծ օգուտներ կտա ավելի լայն տարածաշրջանային համատեքստում:
 
Դուք հավանաբար լավ գիտեք, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հայտնի քաղաքական լարվածության պատճառով Հայաստանը վերջին տասը տարիների ընթացքում շրջափակման է ենթարկված այդ երկու հարեւան երկրների կողմից: Մենք հասկանում ենք, որ անարգել հաղորդակցությունը բավական կզարգացնի մեր տնտեսությունը: Հաշվի առնելով հակամարտության կարգավորման գործընթացի մեջ առկա դրական միտումները, վստահ եմ, որ այդ խոչընդոտը եւս շուտով կվերանա: Միեւնույն ժամանակ, մենք չենք սպասել, թե երբ է հանվելու շրջափակումը, որպեսզի գործենք: Փոխադրումների եւ էներգիայի մատակարարման այլընտրանքային ճանապարհների արդունավետ օգտագործման միջոցով Հայաստանն էապես նվազեցրել է շրջափակման հետեւանքները: 

Ներկայումս մենք զգալի սեփական ռեսուրսներ ենք ներդնում, որպեսզի բազմազան դարձնենք ենթակառուցվածքներն ու Հայաստանի եւ տարածաշրջանի միջով անցնող տրանզիտ ճանապարհները: Մենք Վրաստանի հետ երկկողմ ծրագրեր ենք սկսել մեր երկու երկրները կապող ճանապարհային ցանցի որակը բարձրացնելու համար: Հետագա ծրագրերն ուղղված են լինելու տարածաշրջանային երկաթուղային ցանցի բարելավմանն ու Սեւ ծովի միջոցով բեռնափոխադրումների ծավալների ընդլայնմանը:
Հայաստանը հետեւողական է տնտեսության ազատականացման, ինչպես նաեւ իրավական դաշտն ու բիզնեսի պրակտիկան միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու իր քաղաքականության մեջ: Մենք շարունակում ենք պահպանել մակրոտնտեսական կայունության զգալի մակարդակը եւ օգտվել միջազգային ֆինանսական հաստատությունների օգնությունից ու օժանդակությունից: Մեր մակրոտնտեսական կայունության ամուր հիմքերը Հայաստանի տնտեսությունը պաշտպանել են Ռուսաստանի դեֆոլտի ազդեցությունից: Վերջին հինգ տարիների ընթացքում գրանցվել է համախառն ներքին արտադրանքի անընդհատ աճ: Այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է համախառն ներքին արտադրանքի 12 տոկոս աճ, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 21 տոկոսով: Մեր ամենամեծ խնդիրը շարունակում է մնալ գործազրկության անընդունելի բարձր մակարդակը: Այս հարցը լուծելու համար մենք պետք է առավելագույնի հասցնենք մեր ջանքերը, ինչի համար պահանջվում են լրացուցիչ ռեսուրսներ եւ արտասահմանյան ուղղակի ներդրումների կայուն հոսք: Այս համաժողովի անցկացման ժամկետն ընտրելիս մենք ուզում էինք համոզված լինել, որ Հայաստանը կկարողանա միջազգային գործարար համայքին վստահորեն ներկայանալ եւ ցուցադրել շոշափելի առաջընթաց բարեփոխումների գործընթացում: Վստահ եմ, որ մենք մեր հաշվարկներում չենք սխալվել:

Զգալի աշխատանք է արդեն կատարվել տնտեսական վերափոխման եւ ներդրումների բարենպաստ պայմաններ ստեղծելու համար անհրաժեշտ օրենսդրական կայուն հիմքեր ստեղծելու ուղղությամբ: Հետագա օրենսդրական բարեփոխումների համար կարեւոր խթան էր Առեւտրի Համաշխարհային Կազմակերպությանը Հայաստանի անդամակցության նախապատրաստական գործընթացը: Մենք այդ կազմակերպության լիիրավ անդամ կդառնանք մինչեւ այս տարվա վերջ: Մեր ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների գործընթացի միջեւ գոյություն ունի դրական սինխրոնիզացիա: Եվրամիության հետ "գործընկերության եւ համագործակցության" համաձայնագրի շրջանակում մենք սկսել ենք մի ծրագիր, որի նպատակն է աստիճանաբար արդիականացնել մեր օրենսդրական նորմերն ու գործելակերպը եւ դրանք համապատասխանեցնել Եվրամիության չափանիշներին: Սակայն, պետք է իրատես լինենք եւ ճանաչենք բարեփոխումների հիմնական ներքին խոչընդոտները: Մենք գիտենք մեր խնդիրները, ընդունում ենք մեր սխալները, բայց նաեւ վճռական ենք դրանք լուծելու հարցում: Ինչպես անցումային շրջանում գտնվող բոլոր երկրներում, Հայաստանում եւս բարեփոխումները հանդիպում են հզոր բյուրոկրատական դիմադրության եւ կոռուպցիա կոչված չարիքին: Մենք համալիր մոտեցում ենք կիրառում այդ խնդիրները լուծելու համար: Այն իր մեջ ներառում է հակակոռուպցիոն միջոցառումների եւ օրենսդրությանը վերաբերող համապարփակ մի ծրագիր: ործողությունների այդ ծրագիրն արժանացել է ԵԱՀԿ-ի, Համաշխարհային Բանկի եւ ԱՄՆ-ի կառավարության աջակցությանն ու անմիջական մասնակցությանը:
 
Հայաստանում մասնավոր սեկտորի ընդլայնումն ու գործարար համայնքի զարգացումը նպաստում են տնտեսական կառավարման եւ կանոնակարգման բնույթի հետագա փոփոխությանը: Սա Հայաստանի համար մնում է առաջնային խնդիրներից մեկը: Մասնավոր սեկտորն արդեն հանդիսանում է Հայաստանի տնտեսության աճի շարժիչ ուժը: Մենք վաղուց արդեն ավարտել ենք հողի սեփականաշնորհումը: Հայերն ավանդաբար լինելով լավ արհեստավորներ` ընտանեկան արժեքների սուր զգացողությամբ, ամուր հիմք են ստեղծել մանր գործարարության զարգացման համար: Փոքր եւ միջին ձեռնարկությունները նույնպես փոխանցվել են մասնավոր սեփականատերերին: Մենք արդեն մտել ենք ենթակառուցվածքային օբյեկտների եւ արդյունաբերական խոշոր ձեռնարկությունների սեփականաշնորհման փուլը: Արդեն իսկ ձեւավորվել է տեղացի հաջողակ գործարարների մի աճող բանակ, որի ներկայացուցիչներն արդյունավետորեն ընդլայնում են իրենց ներդրումների ծավալը Հայաստանի կարեւոր արդյունաբերական ճյուղերում: Հայաստանի շուկա մտնող արտասահմանյան ընկերությունների թիվը մշտապես աճում է: Անցած չորս տարիների ընթացքում գրանցվել է արտասահմանյան ուղղակի ներդրումների կայուն հոսք, որը միջին հաշվով կազմել է տարեկան 200 միլիոն ԱՄՆ դոլար: Այդ թվերն ինքնին տպավորիչ չեն թվում: Սակայն, բնակչության մեկ շնչին ընկնող ցուցանիշի հաշվով դրանք կարող են մրցակցել նորանկախ այլ պետությունների ցուցանիշների հետ: Դուք հնարավորություն կունենաք հանդիպել Հայաստանում գործող արտասահմանյան ընկերությունների ներկայացուցիչների հետ եւ լսել նրանց կարծիքն ու տպավորությունները մեր երկրում գործարարությամբ զբաղվելու վերաբերյալ: Համոզված եմ, նրանք համամիտ կլինեն իմ այն մտքի հետ, որ Հայաստանի ժողովուրդն ընդհանուր առմամբ պաշտպանում է մասնավոր սեփականության գաղափարը: Ինձ համար շատ քաջալերող է, որ Հայաստանի ժողովուրդը ղեկավարությունից պահանջում է ավելի շատ ազատություն, ավելի քիչ միջամտություն եւ կառավարական վերահսկողություն, ավելի լավ օրենքներ արդար գործարարությամբ զբաղվելու համար: ՆԵրկայումս մեր համախառն ներքին արտադրանքի 75 տոկոսն արդեն արտադրվում է մասնավոր սեկտորում: Ներքին միջէթնիկական եւ կրոնական խնդիրների բացակայությունը, ինչպես նաեւ մշակութային խորը ավանդույթները, Հայաստանին թույլ են տալիս լինել ամենակայուն ու կազմակերպված երկիրը տարածաշրջանում: 

Հայաստանը խորհրդային ժամանակներից ժառանգել է արդյունաբերական բազմապիսի պոտենցիալ: Սակայն, շուկայի ներկայիս պահանջները թելադրում են մեր առաջնահերթությունների ու հնարավորությունների որոշակի վերագնահատում: Թեթեւ արդյունաբերությունը, ադամանդագործությունը եւ ոսկերչությունը, մեքենաշինությունը, գյուղատնտեսությունն ու սննդամթերքի վերամշակումն ավանդաբար ամուր դիրքեր են ունեցել Հայաստանի տնտեսության մեջ: Այդ ճյուղերը հաջողությամբ վերագործարկվել են` հարմարվելով նոր պայմաններին: Հեռանկարային հնարավորություններ կան նաեւ մոլիբդենի, պղնձի եւ ոսկու հանքերի մշակման առումով: Հայաստանի քիմիական արդյունաբերության հզորություններն արժանի են նորովի ուշադրության: Կա ծառայությունների եւ տուրիզմի սեկտորի ընդլայնման աճող միտում: Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման զգալի ավանդույթներ եւ առավելություններ ունի: Այդ առումով մենք արդեն ունենք առաջընթացի վառ օրինակներ: Վստահ եմ, որ Հայաստանն իր ամուր դիրքերը կգրավի տարածաշրջանի ինտելեկտուալ ծառայությունների կենտրոնում: Կրթության ավանդական բարձր մակարդակը շարունակում է մնալ Հայաստանի որակյալ աշխատուժի եւ ժամանակակից արտադրության ու շուկայի պահանջներին համապատասխան արագ վերաորակավորման հիմքը:
 
Հայաստանի տնտեսության արդյունավետության համար կարեւոր է եղել համապատասխան բանկային եւ ֆինանսական ծառայությունների շարունակական զարգացումը: Այդ սեկտորն արդեն ներկայացնում են մի շարք խոշոր միջազգային բանկեր, խորհրդատվական եւ աուդիտորական ընկերություններ: Դրան հաջորդում է ապահովագրական շուկայի ձեւավորումը: Ֆինանսական շուկայի աճը խթանելու նպատակով վերջերս վերակառուցվել է Հայաստանի ֆոնդային բորսան:

Հայաստանում արտասահմանյան ներդրումների խրախուսումը շարունակում է մնալ առաջնային հարց Համաշխարհային Բանկի հետ մեր համագործակցության մեջ: Նման նպատակներ է հետապնդում նաեւ հայ-ամերիկյան աշխատանքային խումբը: Այսօրվա համաժողովն այդ նպատակներին մեր հավատարմության վկայությունն է: Հայաստանի շուկայում արտասահմանյան բիզնեսի գործունեությունը հեշտացնելու նպատակով մենք ստեղծել ենք հատուկ մասնագիտացված գործակալություն, որը գործում է որպես "մեկ կանգառի կենտրոն": Ես անձամբ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, եւ իմ աշխատակազմը ձեզ հետ ենք եւ պատրաստ ենք արձագանքել Հայաստանում ձեր մտադրություններին ու գործունեությանը վերաբերող ցանկացած հարցերի կամ խնդիրների:

Եվ վերջինը, բայց ոչ կարեւորությամբ. ամբողջ աշխարհում սփռված մեծաքանակ հայ համայնքը Հայաստանի համար անգնահատելի հարստություն է: Սերնդե-սերունդ հաջողությամբ ինտեգրվելով հյուրընկալող երկրներում, հայերը ձեռք են բերել տեղական մշակույթի եւ գործարար պրակտիկայի գերազանց իմացություն: Միաժամանակ, նրանք մշտապես ջերմեռանդորեն պահպանել են իրենց լեզուն ու մշակույթը եւ ամուր կապերը Մայր Հայաստանի հետ: Մեր սփյուռքը միշտ էլ կարեւոր կամուրջ է եղել հյուրընկալող երկրների ու Հայաստանի միջեւ: Վստահ եմ, ձեզանից շատերն աշխատավայրում կամ բնակավայրում ճանաչում են գոնե մեկ հայի: Ես հպարտ եմ, որ նրանց մեծ մասը ձեռք են բերել նվիրված քաղաքացիների, աշխատասեր մարդկանց եւ հաջողակ գործարարների համբավ: Կարող եք վստահ լինել, որ եթե հայերը կարող են այդպիսին լինել տարբեր վայրերում, նրանք կարող են այդպիսին լինել նաեւ իրենց սեփական տանը: Մեր հայրենակիցներից շատերն արդեն զգալի միջոցներ եւ ռեսուրսներ են հատկացրել Հայաստանի տնտեսության զարգացմանը: Նրանց հավատն ու ներկայությունը Հայաստանում լրացուցիչ վստահություն է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են գործարար հարաբերություններ սկսել մեր երկրի հետ:

Տիկնայք եւ պարոնայք,

Հասկանում եմ, որ կան ձեր գումարները գործի մեջ դնելու միլիոնավոր ձեւեր, ինչպես նաեւ բազմաթիվ տեղեր այդ գումարները ներդնելու համար: Ուրեմն` ինչու Հայաստանը: Հուսով եմ, որ այս երկու օրերի ընթացքում մենք բավականաչափ հիմնավորումներ կտանք Հայաստանի` որպես ներդրումային շուկայի, համեմատական առավելությունների եւ մրցունակության մասին: Համոզված եմ, մենք ունենք Հայաստանը բիզնեսի համար հուսալի գործընկեր առաջարկելու հիմնավոր փաստարկներ: 

Շնորհակալություն

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: