Zham.am. Հետաքրքրության մեկնարկային կետը
12.04.2002. ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՃԵՊԱԶՐՈՒՅՑԸ ՍՊԻՏԱԿ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
16 Հուն 2011  
16.06.2011  |  15:18   |   Հարցազրույցները

10.10.2003. Նախագահ Քոչարյանի մամուլի ասուլիսը Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ

ՀԱՐՑ - Վանաձորցիներին չափազանց հուզում են բնապահպանական խնդիրները, մասնավորապես` անտառների վիճակը: Անկախ շարունակական խոսակցություններից` անտառահատումները շարունակվում են:

ՊԱՏԱՍԽԱՆ - Երեք տարի առաջ անտառների մասին խոսակցություն չկար. ավելի հրատապ խնդիրներ կային: Մեկ ամիս առաջ ինձ մոտ խորհրդակցություն եղավ, եւ հիմա նախագահի վերահսկողության ծառայությունն է ուսումնասիրում իրավիճակը: Հավանական է, որ մինչեւ տարեվերջ այդ առումով լուրջ որոշումներ կայացնենք: Կարծում եմ` անտառի կառավարման ներկայումս կիրառվող բանաձեւը հարկավոր է վերանայել: Որոշ լուծումներ կտանք նաեւ վերահսկողության ավելի խիստ կիրառման հետ կապված: Եթե այստեղ անտառները չպահպանենք, հետագայում պայքարելու ենք սողքերի հետեւանքների դեմ, ինչը մեծ գումարներ է պահանջելու: Անտառը կառավարողը, վերահսկողը, շահագործողը նույն գերատեսչության շրջանակում են աշխատում, շահերի բախում չի ստեղծվում: Կարծում եմ` այս հարցը պետք է լուծենք:

ՀԱՐՑ - Այսօր Ձեզ հորդորեցին շարունակել ուշադրության կենտրոնում պահել բնակարանաշինության ծրագիրն աղետի գոտում:

ՊԱՏԱՍԽԱՆ - Խորհրդակցության ժամանակ այդ մասին էլ խոսեցինք: Մեր հաստատած եւ ԱԺ-ում օրենքի ուժ ստացած ծրագիրն, ըստ էության, կատարում ենք այս տարի: Ծրագրի ավարտին պետք է գույքգրում կատարենք, պարզենք` ինչ վիճակում ենք, քանի որ ակտիվ շինարարության պատճառով սերտիֆիկատների ծրագիրը մի քիչ ետ է մնացել, մարդիկ ուզում են նոր բնակարան ստանալ հատկապես այսպիսի որակով կառուցված շենքերում: Ծրագրի ավարտին կպարզենք` ինչ պահուստ ունենք սերտիֆիկատների ծրագրում, ինչ մնացորդ ունենք, եւ եթե պարտավորություն ունենաք մեր քաղաքացիների առջեւ` անպայման կկատարենք: Հավանական է` դեռ շուրջ 200-300 բնակարան պետք է կառուցենք: Ավելի մեծ ուշադրություն ենք դարձնելու մշակութային, սպորտային կառույցների շինարարությանը, որպեսզի փոխվի նաեւ կյանքի որակը` հատկապես նախկինում շրջկենտրոն հանդիսացող քաղաքներում: Ալավերդուն լուրջ ուշադրություն չենք հատկացրել. կփորձենք ավելի ակտիվ զբաղվել քաղաքի հիմնախնդիրներով:

ՀԱՐՑ- Բնակչության հետ խոսակցության ընթացքում բարձրացվում է զբաղվածության խնդիրը: Ի±նչ քայլեր են նախատեսվում այդ ոլորտում եւ ինչպիսի±ն իրավիճակը:

ՊԱՏԱՍԽԱՆ- Արդյունաբերական ծավալները մարզում աճել են 27 տոկոսով: Սա նշանակում է` այստեղ հետաքրքիր զարգացումներ ունենք եւ պետք է խրախոսենք փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը: Ես չկատարված խոստում են համարում քիմիական կոմբինատի վերագործարկումը, որը, ըստ էության, վերականգնվել է: Բայց չենք կարողանում այնպիսի գործընկեր գտնել, ով ի զորու կլինի աշխատեցնել այդ հսկան, որի աշխատանքն այդ հարցերի հիմնարար լուծումը կլինի: Ես հույս չեմ կորցրել. այդ ուղղությամբ ակտիվ աշխատում եմ: Մենք երկու քիմիական մեծ համալիր ունենք` "Նաիրիտն" ու "Քիմպրումը": Առաջինի հարցը թերեւս լուծվել է: Այսօր ծավալների աճ արձանագրվում է, բայց այս լուծումը դեռ վերջնական չէ, որոշ կազմակերպչական հարցր կան: 

ՀԱՐՑ- Երեւանում օրերս կայացավ Հայաստան-սփյուռք առաջին տնտեսական համաժողովը: Հնարավոր համարո±ւմ եք, որ սփյուռքահայ գործարարները նոր գործ սկսեն աղետի գոտում:

ՊԱՏԱՍԽԱՆ- Շինարարությունը դուրս է եկել Երեւանի սահմաններից. պետական եւ "Լինսի" հիմնադրամի միջոցներով մենք շինարարություն ենք իրականացնում ե°ւ Շիրակի, ե°ւ Լոռու մարզերում: Ներկայումս մասնավորը բավական ակտիվ է: Ավելի ակտիվ է նաեւ ներդումային քաղաքականությունը Երեւանից դուրս: Ես կասկած չունեմ, որ մենք 1-2 տարվա ընթացքում այս առումով լուրջ տեղաշարժ ենք ունենալու, հատկապես` փոքր եւ միջին գործարարության ոլորտում: Ինչպես մարզպետը տեղեկացրեց, այս տարի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աշխատավարձի ֆոնդը շուրջ 25 տոկոսով ավելացել է մարզում: Սա նշանակում է` ընդարձակվել է աշխատողների թիվը: Հիմա կարեւորը մարդկանց խրարուսելն է, նրանց համար ավելի ազատ աշխատելու պայմաններ ստեղծելը: Մարզպետարանների գլխավոր խնդիրներից մեկը մարդկանց վստահություն ներշնչելը պետք է լինի, որպեսզի նրանք ավելի ակտիվ զբաղվեն գործարարությամբ:

ՀԱՐՑ- Երեկ կառավարությունը ներկայացրեց "Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը": Որքա±ն իրատեսական եք համարում այն:

ՊԱՏԱՍԽԱՆ- Այդ ծրագրի վրա մեծ աշխատանք է կատարվել: Շուրջ 2-3 տարի այն մշակվել է: Համենայն դեպս` փորձագիտական բոլոր եզրակացությունները վկայում են, որ ծրագիրն իրատեսական է: Հույս ունեմ` այդպես կլինի: Հաճախ ծրագիրն իրատեսական է դառնում, երբ կառավարությունն իր բոլոր հնարավորությունները ներդնում է` կատարելու այն: Եթե բավական իրատեսական ծրագրով լուրջ չզբաղվես, կպարզվի` այն իրատեսական չեր:
Ինչ վերաբերում է "Լինսի-2" ծրագրին` մենք այժմ դրա մասին չենք խոսում, քանի որ որոշում կայացնողը մենք չենք, բայց եւ փորձում ենք այնպես աշխատել, որ ծրագրի հեղինակները, ֆինանսավորողները գոհ լինեն մեր աշխատանքից: Մենք գոհ ենք վերջին 3 տարվա ընթացքում "Լինսի" հիմնադրամի հետ համագործակցությունից:

ՀԱՐՑ- Վստա±հ եք, որ "Սոցիալական ծառայություններ մեկ կանգառում" ծրագիրը կհաջողվի:

ՊԱՏԱՍԽԱՆ- Իսկ ինչո±ւ պետք է կասկածեմ: Ծրագրում ընդգրված ամեն ծառայություն աշխատող է եւ իր գործառույթներն ունի: Դրանք մի տեղ հավաքելը ճիշտ գաղափար է. ե°ւ միասնական տվյալների բազա կունենանք, ե°ւ կկրճատվի բյուրոկրատական քաշքշուկը: Ես չեմ կասկածում, որ այս ծրագիրը մեկ տարվա ընթացքում պետք է կիրառենք նաեւ այլ մարզերում: Այժմ մտածում ենք Շիրակի մարզի եւ Երեւանի մասւն:

ՀԱՐՑ- Բնակարանաշինության լայնածավալ շինարարությունից հետո հնարավորություն կստեղծվի± վերանայել կառավարության 432 որոշումը, որը կարգավորում է աղետի գոտում բնակարանների հատկացման կարգը, այն է` փոխհատուցվում է այնքան բնակմակերես, որքան կորցրել է քաղաքացին: Այսինքն` ընտանիքների կազմում կատարված փոփոխությունը նախատեսված չէ:

ՊԱՏԱՍԽԱՆ- Այդ ծրագրով մենք ենթադրում ենք աղետի գոտու հետեւանքների հաղթահարում: Մյուս հարցերը սոցիալական բնույթի են, ինչը վերաբերում է ողջ հանրապետությանը: Այդ պատճառով մենք կորդեգրենք այն քաղաքականությունը, որը կիրառվում է ողջ Հայաստանում: Բնակարանաշինությունը տնտեսության մեջ այնպիսի գործոն է, որ ավելի շատ կառուցելը, քան անհրաժեշտ է` օգտակար չէ: Անշարժ գույքի գինը պետք է այնպիսի լինի, որ խրախուսի շինարարությունը: Պահանջարկից ավելի կառուցելը Վանաձորում ընդհանուր տնտեսական զարգացման առումով վատ հետեւանքների կբերի, շինարարությունն իբրեւ գործարարություն կկորցնի իմաստը: Երեւանում ծավալուն շինարարություն կա, որովհետեւ այնպիսի ծրագրեր ենք իրականացրել, որ թանկացել է անշարժ գույքը, ինչն էլ խրախուսել է շինարարական բիզնեսը` այն դարձնելով ավելի շահութաբեր: Եթե Վանաձորում բնակարանի մեկ քառակուսի մետրը ավելի էժան լինի, քան պահանջվող ծախսը, մասնավոր շինարարությունը երբեք չի զարգանա: Այդ պատճառով մենք պետք է կատարենք աղետի գոտու հետ կապված մեր ունեցած պարտավորությունը, լուծենք սոցիալապես անպահով խավի խնդիրները, բայցեւ այնպես չանենք, որ այդ բիզնեսն անիմաստ դառնա: Մենք արդեն այնպիսի մակարդակի ենք հասել Վանաձորում, որ պետք է խոսենք այդ կարգի հարցերից եւ ճիշտ գնահատենք իրավիճակը

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: