10.10.2003. Նախագահ Քոչարյանի մամուլի ասուլիսը Լոռու մարզ կատարած
25.05.2002. Ռոբերտ Քոչարյանի խոսքը հիմնադրամի 10-րդ տարեդարձի առթիվ
16 Հուն 2011  
16.06.2011  |  15:22   |   Հարցազրույցները

12.04.2002. ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՃԵՊԱԶՐՈՒՅՑԸ ՍՊԻՏԱԿ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԻ ԺԱՄԱՆԱԿ

Հանրապետության նախագահի ներածական խոսքը.

Այս այցերը աղետի գոտի ավանդական են: Սովորաբար լինում է գարնանային այց, որի ընթացքում տեղում ծանոթանում ենք իրավիճակին, վերականգնման աշխատանքի ընթացքին, փորձում շատ արագ լուծել արդեն տարեսկզբին նշմարվող այն խնդիրները, որոնք խանգարում են աշխատանքին, որպեսզի տարեվերջին ամբողջական ծրագրի հետ կապված խնդիրներ չունենանք: Այս անգամ որոշեցի խորհրդակցությունն անցկացնել երկրաշարժի էպիկենտրոնում: Քննարկվեցին ոչ միայն Սպիտակի հիմնախնդիրները, այլեւ` Շիրակի եւ Լոռու մարզերի վերականգնողական աշխատանքի ընթացքը: Տավուշի մարզում եւ Արագածոտնում եւս երկրաշարժի հետեւանքների հետ կապված խնդիրներ ունենք: Երկու-երեք տարի առաջ, երբ բավական ակտիվ սկսեցինք այս աշխատանքը, հիմնականում կենտրոնացանք առաջին երկու մարզերի վրա, բայց ընթացքում ստիպված էինք աշխատանք ծավալել նաեւ մյուս երկու մարզերում: Սկզբնական շրջանում հիմնականում բնակարանային շինարարության եւ դպրոցաշինության խնդիր էր դրված, բայց կյանքը ցույց տվեց, որ պետք է գումարներ ծախսենք նաեւ բարեկարգման աշխատանքների համար: Սկսում ենք նաեւ մշակութային տարբեր օբյեկտների վերականգնողական աշխատանքները, որն, իհարկե, ծավալների աճ է պահանջում: Բայց ժողովուրդը պետք է այստեղ ապրի եւ ապրի լիարժեք պայմաններում, ուստի` փորձում ենք նաեւ այս հարցերը կարգավորել: Անհամեմատ բարելավվում է շինարարության որակը, առավել ժամանակակից ստանդարտներ են կիրառվում: Երկու տարի առաջ հենց այս մոտեցումը որդեգրեցինք: Այս տարի եւս թե° որակի, թե° կառույցի ամբողջական ավարտի առումով ցույց տալու դրական շատ բան կունենանք: Այսօր ես թվերով չեմ խոսում, դրանք բավականին մեծ են: Միայն ասեմ, որ աղետի գոտում ենթադրվում է շուրջ երեսունհինգ մլրդ դրամի կապիտալ շինարարություն: Սա հսկայական գումար է, եւ պետք է շատ լարված աշխատանք այս ծավալներն իրականացնելու համար: Հուսով եմ` կհաջողենք: Շինարարներն արդեն բարձրակարգ մասնագետների կարիք ունեն, որոշ դժվարություններ կան նաեւ շինարարության ծավալների սպասարկման հետ կապված: Այս խնդիրներով պետք է լրջորեն զբաղվենք:

ՀԱՐՑ- Պարոն Նախագահ, միջազգային ինստիտուտներից բերված 60-80 մլն ԱՄՆ դոլարը, որ ներդրվել է աղետի գոտու բնակարանաշինության ծրագրում, երբեւէ գայթակղություն չե±ք ունեցել ներդնել արտադրության մեջ կամ այստեղ այնտեղ բարձրացնել թոշակները:

ՊԱՏԱՍԽԱՆ- Ինձ համար պարզ էր, որ հանդուրժել աղետի գոտում ստեղծված վիճակը կնշանակեր, որ որեւէ լուրջ ներդրում, որեւէ հույս, թե փոքր ու միջին բիզնեսը, արդյունաբերությունը կարող էին աշխատել, մենք չէինք ունենա£ Այստեղ բնակվում է Հայաստանի բնակչության զգալի մասը, եւ սխալ կլիներ ամեն ինչ կենտրոնացնել Երեւանում, մանավանդ` եւ Գյումրին, եւ° Վանաձորը յուրահատուկ համ ու հոտ, պատմություն ունեցող քաղաքներ են: Աղետի գոտի այցելության ժամանակ տպավորությունս այնպիսին էր, եւ ես իմ առջեւ նպատակ դրեցի` այս խնդիրը պետք է լուծում ստանա: Եվ ո°չ թե վարկային ծրագրերով, այլ առաջին հերթին` նվիրատվություններով, որպեսզի հետագա սերունդների ուսերին նոր պարտքային բեռ չձեւավորենք: Առնվազն վերջին չորս տարում աղետի գոտում հիմնականում ամեն ինչ կառուցվել է նվիրատվություններով եւ պետբյուջեի հաշվին: Հիմնականում սեփականաշնորհված ձեռնարկություններից հայթայթած գումարներն էին ուղղվում աղետի գոտի: Կոնյակի գործարանի,"ԱրմենՏելի" մասնավորեցումից ստացված գումարների զգալի մասը այստեղ ծախսվեց: Աղետի գոտին վերական•նելովª մենք որեւէ արտաքին պարտք չենք կուտակել:

ՀԱՐՑ- Պարոն Նախագահ, ինչ կպատասխանեք այն հայտարարություններին, թե Ձեր պաշտոնավարության օրոք աղետի գոտին ավելի քիչ է կառուցվել, քան նախկինում:

ՊԱՏԱՍԽԱՆ-Եթե մարդկանց ցինիզմը կարող է հասնել այդ աստիճանի, չեմ կարծում, որ նման մարդկանց պետք է պատասխանել£ Կան իրական աշխատանքներ, որ երեւում են: 1997 թվականին աղետի գոտու դիմաց պետբյուջեում զրո էր գրված: "Հայաստան" հիմնադրամն էր որոշ բաներ կառուցում, իսկ մինչ այդ կառուցվում էր Համաշխարհային բանկի վարկով: Շուրջ 29 մլն ԱՄՆ դոլարի շինարարություն է իրականացվել, որը մի քանի տարի հետո սկսելու ենք մարել մեր գրպաններից: Դուք տեսել եք նաեւ շինարարության որակը: Այդ գումարների մի մասը վատնվել է նաեւ մի քանի ձեռնարկություն վերականգնելու անհեթեթ ծրագրերի վրա: Վարկային ծրագիրը պետք է ուղղված լինի կամ ենթակառուցվածքների ձեւավորմանը, կամ այնպիսի ծրագիր լինի, որ հետագայում վերադարձելիության առումով շահութաբերության ինչոր բաղադրատարր ունենա: Օրինակ` եթե ճանապարհ ես կառուցում վարկային ծրագրով, նշանակում է լուրջ ազդեցություն տնտեսության վրա, որը իր հերթին անմիջական ազդեցություն ունի ընդհանուր տնտեսության շահութաբերության վրա:

ՀԱՐՑ- Պարոն Նախագահ, 2003 թվականին հանրապետությունը լիովին կձերբազատվի± արդյոք "աղետի գոտի" հասկացությունից:

ՊԱՏԱՍԽԱՆ-Երբ հայտարարել եմ այդ մասին, հիմնականում հաշվի էր առնվում բնակարանային շինարարությունը, դպրոցաշինությունն ու առողջապահական օբյեկտները: Ընթացքում ստիպված ծավալվեցինք, եւ դա մեզնից լրացուցիչ գումարներ պահանջեց: Ե°վ որակի, եւ° շինարարության ստանդարտների առումով մենք շատ ավելի մեծ սանդղակ ենք վերցրել, համարելով, որ եթե քաղաք ենք վերականգնում, պետք է նաեւ քաղաքաշինության խնդիր լուծենք, ո°չ թե միայն անօթեւան ընտանիքների խնդիրը:

Սա 15-20 տոկոսով թանկացնում է նախագծերի արժեքը: Բացի այդ, իրականացնում ենք բարեկարգման, մշակույթի օբյեկտների վերականգնման աշխատանք, ջրամատակարարման երկու ծրագիր:

Ընթացքում ծրագիրն ընդլայնվեց, որովհետեւ Հայաստանում կյանքն է փոխվում, ստանդարտները, ժողովրդի ակնկալիքներն են փոխվում, եւ մենք դա պարտավոր էինք հաշվի առնել: Այդ պատճառով կարող եմ ասել` այո°, 2003 թվականին կավարտենք, բայց մարդկանց ակնկալիքները ավելի մեծ են: Աղետի գոտում հրատապ խնդիր լուծում ենք, բայց որոշ մասերով այն պետք է դեռ մի քանի տարի ուշադրության կենտրոնում պահենք, որպեսզի այստեղ եւ° աշխատատեղերի, եւ° ձեռնարկությունների զարգացման, եւ° բարեկարգման առումով խնդիրներ չունենանք: Ի վերջո, քաղաքը քաղաքի նման պետք է լինի: 

ՀԱՐՑ- Պարոն Նախագահ հատկապես Գյումրիի խնդիրը շատ է շահարկվում` ամեն ինչը գորշ գույներով ներկայացնելով: Ինչպես կգնահատեք այդ հայտարարությունները:

ՊԱՏԱՍԽԱՆ- Այդ մարդկանց պատասխանը կտանք Գյումրիում այս տարվա վերջին` նոյեմբեր ամսին: Պատասխանը կտանք առարկայական, կառուցվող եւ կառուցված շենքերի տեսքով եւ ոչ թե` խոսքով: Դուք էլ կտեսնեք եւ կցանկանայի, որ այդ գնահատականը դուք տաք, ոչ թե` ես:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: