25.03.2006. Լավագույն մարզական ավանդույթները
20.07.2005. Լավագույն մարզական ընտանիքները
12 Հուլ 2011  
12.07.2011  |  13:40   |   Թերթեր և ամսագրեր

12.07.2006. ՀՀ Նախագահի մրցանակները հանձնվեցին լավագույն մարզական ընտանիքներին

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ արդեն երրորդ տարին անցկացվում է "Լավագույն մարզական ընտանիք" միջոցառումը, որի նպատակն է ազգաբնակչության շրջանում արմատավորել ֆիզիկական դաստիարակության գաղափարը, զարգացնել մասսայական սպորտը եւ նպաստել առողջ ապրելակերպին: Այս միջոցառմանը հաջորդեցին ՀՀ նախագահի եւս երկու կարեւոր նախաձեռնություններ` "Լավագույն մարզական բակ" եւ "Լավագույն մարզական համայնք" մրցույթները:

Տարեցտարի ՀՀ նախագահի մրցանակի համար "Լավագույն մարզական ընտանիք" միջոցառումն ավելի շատ մասնակիցների է ընդգրկում մրցումների ոլորտը: Եթե 2004 թ. մրցումներին մասնակցել էր 54 ընտանիք, 2005 թ.` 82, ապա այս տարի դրանց թիվը հասավ 86-ի: Մրցումներն անց են կացվում 2 փուլով: Առաջին փուլում որոշվում են մարզերի եւ Երեւան քաղաքի մրցումների մրցանակակիրները, որոնք 2-րդ փուլում մասնակցում են հանրապետական մրցումներին: Ավանդույթի համաձայն եզրափակիչ փուլն անցկացվում է հանրապետության գլխավոր մարզաբազայում` Ծաղկաձորում:

Երեկ Ծաղկաձորում տեղի ունեցավ հանրապետական մրցումների եզրափակիչը: Ամփոփվեցին արդյունքները եւ որոշվեցին հաղթողները: Մրցումներում ընդգրկված է վեց մարզաձեւ` թենիսի գնդակի նետում, պարանի ձգում, ատլետիկական փոխանցումավազք (400 մ), խաղային փոխանցումավազք (60 մ), տեղից հեռացատկ եւ կշռաքարի բարձրացում: Մրցավեճի բռնվեցին 34 ընտանիքներ, ընդհանուր թվով 102 մասնակիցներ: Առաջին անգամ մրցումներում ներկայացված էր Արցախը:

Երկօրյա համառ պայքարից հետո հայտնի դարձան այն երեք մարզական լավագույն ընտանիքները, որոնց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանձնեց դրամական մրցանակները: Լավագույն արդյունքի հասավ Շահբազյանների ընտանիքը Երեւանից, որը պարգեւատրվեց 500 հազար դրամով, 2-րդ մրցանակակիր Կարապետյանների ընտանիքն Արմավիրից ստացավ 400 հազար դրամ: Երեւանից Սահակյանների ընտանիքը 3-րդ տեղի համար պարգեւատրվեց 300 հազար դրամով: 100 հազար դրամով պարգեւատրվեցին առանձին մրցաձեւերի հաղթողները: Առաջին անգամ պարգեւատրվեցին նաեւ մարզային մրցումների հաղթողները: Մրցանակային ընդհանուր հիմնադրամը 12 մլն դրամ է: Մրցումների մասնակից բոլոր կանանց հանձնվեցին ծաղիկներ, իսկ երեխաներինՙ մարզահագուստ: Մրցումների ամենակրտսեր մասնակից, Արագածոտնի մարզի Փարպի գյուղի 5-ամյա բնակիչ Էլիզա Գալստյանը պարգեւատրվեց տեսամագնիտոֆոնով: Նույնպիսի նվեր ստացավ նաեւ մրցումների ամենատարեց մասնակից, 48-ամյա Սամվել Հարությունյանը Լոռու մարզի Մեծ Պառնի գյուղից:

Ողջունելով ավարտված մրցումների մասնակիցներին, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնավորապես ասաց. "Այս միջոցառումը պետք է նպաստի նաեւ ընտանեկան արժեքների ամրապնդմանը, որպեսզի առողջ ապրելակերպը դառնա ընտանիքի առօրյայի մի բաղկացուցիչ մասը: Կցանկանայի, որ միջոցառման մասնակիցների թիվը տարեցտարի աճեր, մարզային մրցումներն ավելի մեծ ընդգրկում ունենային: Մենք էլ կփորձենք հետագայում ինչ-որ նորամուծություն մտցնել այս գեղեցիկ միջոցառման ծրագրում: Բոլորիդ հաջողություն ու առողջություն եմ ցանկանում: Հաջողակ եղեք կյանքում, ինչն առաջին հերթին լավ տրամադրությունն է":

Այնուհետեւ Ռոբերտ Քոչարյանը շրջայց կատարեց ճոպանուղու շրջակայքում, ծանոթացավ աշխատանքներին, նոր հանձնարարականներ տվեց: Ինչպես նշեց ՀՀ սպորտպետկոմի նախագահ Իշխան Զաքարյանը, դեռեւս անցյալ տարի Ռոբերտ Քոչարյանը հանձնարարել էր սկսել 4-րդ ճոպանուղու շինարարությունը, որը թույլ կտա լրիվ բեռնաթափել 1-ին ճոպանուղու հատվածը: Նոր գծի կառուցման աշխատանքները կսկսվեն 10 օրից: 4-րդ ճոպանուղին կունենա 912 մ երկարություն, որի շահագործումը նախատեսված է նոյեմբերի վերջին: Դրա կառուցումով ճոպանուղու ընդհանուր երկարությունը մոտ 5 կմ-ի կհասնի: Իր շրջայցի ժամանակ ՀՀ նախագահը հանձնարարական տվեց մտածել նաեւ 5-րդ գծի շինարարության մասին: Բացի այդ, կառուցվում են երկու նոր դահուկուղիներ, որոնք կնպաստեն լեռնադահուկային սպորտի հետագա մասսայականացմանն ու զարգացմանը:

4-րդ գծի շինարարությունն էլ կիրականացնի "Լայթներ" ընկերությունը: "Հայաստան" համահայկական հիմնադրամի միջոցներից մոտ 2 մլն դոլարին համարժեք դրամ կծախսվի ճոպանուղու եւ ճանապարհների շինարարության վրա, 1 մլն 200 հազար եվրո էլ կփոխանցվի "Լայթներ" ընկերությանը սարքավորումների ձեռքբերման համար:
Այս ամենը հնարավորություն կընձեռի ավելի մեծ թվով զբոսաշրջիկների ու մարզասերների սպասարկել, Ծաղկաձորը դարձնել լեռնադահուկային սպորտի խոշոր կենտրոն:

Աշոտ Հայրապետյան
Ազգ Օրաթերթ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: