06.09.2006. "Մխիթար Գոշ"-ի մեդալ` Ջոն Էվանսին
01.09.2003. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը գիտելիքի օրվա առթիվ
30 Օգո 2011  
30.08.2011  |  13:19   |   Թերթեր և ամսագրեր

13.09.2003. C-300 Հրթիռային համակարգը մասնակցեց Հայ-ռուսական միացյալ 3-րդ զորավարժություններին

Երեկ վաղ առավոտից Արմավիրի մարզի մարշալ Բաղրամյանի անվան ուսումնավարժական կենտրոնում սկսվեցին հայ-ռուսական միացյալ 3-րդ զորավարժությունները։ Դրանց հետեւում էին ՀՀ նախագահ, բանակի գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանը, հայոց բանակի բարձրաստիճան սպայական կազմը` նախարար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կառավարության ողջ կազմով, բոլոր մարզպետները, ՀՀ հավատարմագրված դեսպանությունների ռազմական գծով կցորդները, Ռուսաստանի դեսպան Անատոլի Դրյուկովը եւ լրագրողներ։ Զինվորական պատրաստականության հաղորդումից հետո նրանք այցելեցին ուսումնավարժական տարածքում տեղադրված բոլոր տեղամասերը, ծանոթացան նախավարժանքի մարտական զենքերին, լսեցին կարճ հաղորդագրություն զորավարժությունների ծրագրի վերաբերյալ եւ դիտարանից հետեւեցին զորավարժությունների ողջ ընթացքին։

Ինչպես տեղեկացրեց պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանը, զորավարժությունների նպատակն է հայ ռուսական զորքերի ու ղեկավարության համատեղ` համագործակցությամբ պատրաստվել մարտի։

3-րդ զորավարժություններին հայկական կողմից մասնակցում էր 3-րդ կորպուսի մոտոհրաձգային առանձին գունդը, որի հրամանատարի պաշտոնակատարն է փոխգնդապետ Աբրահամյանը, իսկ ռուսական կողմից` 128 մոտոհրաձգային գնդի գումարտակ, հրետանային, հակատանկային օղակներ եւ մի շարք այլ դասակներՙ գնդապետ Յուրի Պերշինի գլխավորությամբ։ Զորավարժությունների պայմանական պլանը հետեւյալն էր` թշնամին երկու կողմից խախտում է պայմանական մեր սահմանը եւ իր հետախուզական վաշտերով անցնում է առաջ։ Անհրաժեշտ է "թշնամուն" հետ շպրտել եւ ոչնչացնել նրա զրահատեխնիկան։

Զորավարժությունների մասնակիցները հնարավորինս արագ հակահարվածով շփոթության մեջ գցեցին "թշնամուն", հրետանու կրակով, ինքնաթիռների ռմբահարումներով ոչնչացրին նրա անձնակազմը եւ տեխնիկայի 70 տոկոսը, ու տարան հաղթանակ եւ երկու երկրների դրոշները պայմանական սահմանում կանգնեցրին։

Զորավարժությունների արդյունքները բարձր գնահատեցին երկու կողմի բարձրաստիճան սպաներն ու զորավարժություններին ներկա ղեկավարները։ Ավարտից հետո ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից 15, իսկ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի կողմից 60 զինվորականներ եւ սպաներ արժանացան թանկարժեք նվերների, պատվոգրերի եւ շնորհակալագրերի, զինավարժությունների ընթացքում ցուցաբերած բարձր ցուցանիշների եւ անձնական մարտական պատրաստականության համար։

Զորավարժությունների մասին իր տպավորությունները լրագրողներին հայտնեց Սերժ Սարգսյանը, նշելով. "Որեւէ տարբերություն չկար նախորդ երկու զորավարժությունների հետ համեմատած։ Պարզապես մենք առաջին անգամ որպես ուսումնական կետ ցուցադրեցինք C-300 համակարգը եւ հրթիռային ճնշման վերջին համակարգը, որը նախորդ տարիներին չէր ցուցադրվել։ Այս տարի մենք վարչապետի նախաձեռնությամբ հրավիրել էինք բոլորին, որպեսզի տեսնեն, թե ընդհանուր ջանքերով ինչ բանակ ունենք եւ նրա համար ինչ ծախսեր են անհրաժեշտ։ Եվ բացի դրանից, կար նաեւ մի խնդիր, որ մարզպետներն ու նախարարները զգային բանակի ոգին, զորավարժությունների ժամանակ եղած ոգին եւ պատահական չէր, որ ՀՀ նախագահն ասաց, թե հոկտեմբերին զորքեր իր այցելության ժամանակ անհրաժեշտ կլինի ընդգրկել այնպիսի անձանց, ովքեր որեւէ անգամ ռազմական գործողությունների չեն մասնակցել, քիչ առնչություն ունեն բանակի հետ, որպեսզի տեղում ծանոթանան զինվորի կենցաղին եւ առօրյային։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
www.azg.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: