Փրկչի շքանշան
Պատվո շքանշան
Պատվո Լեգիոնի շքանշան
Պատվո Լեգիոնի շքանշան


Պատվո Լեգիոնի շքանշանը /ֆր.Ordre national de la Lռgion d'honneur/ - ազգային շքանշան է հիմնադրված Նապոլեոն Բոնապարտի կողմից 1802թ. մայիսի 19-ին, ասպետների շքանշանի օրինակով:
Ըստ Պատվո Լեգիոնի և զինվորական մեդալի օրենսդրության այս պատվավոր կազամակերպությունը օժտված է իրավաբանական անձի կարգավիճակով և իրավունքներով: Շքանշանին պատկանելիությունը ամենաբարձր տարբերանշանն է, պատվի և հատուկ արժանիքների պաշտոնական ճանաչումը Ֆրանսիայում:
Շքանշան ըդունելությունը իրականցվում է ակնառու ռազմական և քաղաքացիական արժանիքնենրի համար Ֆրանսիայի Հանրապետության նախագահի կողմից, որն ի պաշտոնե հանդիսանում է շքանշանի գրոսսմայստեր (grand maՏtre). Այսպիսով շքանշանը իրականացնում է ֆրանսիական հանրապետության ամենակարևոր հաստատություններից մեկի դերը և հանդիսանում հանրապետության խորհրդանիշը: Որոշ բացառություններով, շքանշանը չի շնորհվում հետ մահու: Ըստ գեներալ Դե Գոլի հաստատման, - ՙՊատվո Լեգիոնը - դա ողջերի էլիտայի համայնք է՚ :
Շքանշանի ամենօրյա գործունեության ղեկավարումը, որպես կարևորագույն պետական հաստատության, իրականացվում է հատուկ գործադիր ապարատի կողմից, Ֆրանսիայի նախագահի և ֆրանսիական կառավարության հատուկ ուշադրության և հսկողության ներքո:
Պատվո Լեգիոնը բաղկացած է (ըստ նվազման) անդամների 5 կատեգորիաներից (աստիճաններից)


  • մեծ խաչի ասպետներ
  • մեծ սպաներ
  • հրամանատարներ
  • ասպետներ


Մեծ խաչի ասպետները և մեծ սպաները հանդիսանում են շքանշանի բարձրագույն անդամներ (dignitaires) : Որպես կանոն, ոչ ոք չի կարող մտնել շքանշան, շրջանցելով կոչման առաջին մակարդակը - ասպետը: Սակայն, բացառիկ վաստակների և երկարատև ծառայության դիմաց թույլատրվում է ընդունումը միանգամից սպայի կամ հրամանատարի կոչման մեջ:

Շքանշան ընդունելության արարողության ժամանակ, Պատվո Լեգիոնի գրոսսմայստերի պատվիրակած ներկայացուցիչը , ողջունում է շքանշանի նոր անդամին արարողական խոսքերով, – "Հանրապետության նախագահի անունից և մեզ տրված լիազորությունների ուժով դարձնում ենք ձեզ Պատվո Լեգիոնի ասպետ /սպա կամ հրամանատար/":

Այնուհետև նա հանձնում է Շքանշանի նոր ընդունված անդամին իր կոչման տաբերանշանը և գրկախառնվում :
Մեծ Խաչի ասպետների և մեծ սպաների համար ընդունված է հետևյալ ձևակերպումը.

"Հանրապետության նախագահի անունից և մեզ տրված լիազորությունների ուժով, մենք բարձրացնում ենք ձեզ Պատվո Լեգիոնի Մեծ Խաչի ասպետի (կամ մեծ սպաի) արժանապատվության":

 

|
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: