ԵղԵՎնու ազգային շքանշան
Պատվո Լեգիոնի շքանշան
Փրկչի շքանշան
Փրկչի շքանշան


Փրկչի շքանշանը (հուն. Τάγμα του Σωτήρος) – հունական հանրապետության բարձրագույն պարգևն է: Շքանշանը հիմնադրվել է հունական թագավոր Օտտոնի կողմից 1833թ. մայիսի 20-ին, որպես հիշեցում Աստծո օգնությամբ Հունաստանի ազատագրման մասին:
1973 թ-ին Հունաստանում հանրապետության հաստատումից հետո շքանշանը բաժանվեց երկու մասի, թագավորական և հանրապետական:
Թագավորական մասը շնորհվում է գահավիժած թագավոր Կոնստանտին II-ի կողմից (շքանշանի նշանները ունեն թագ), իսկ հանրապետականը շնորհվում է հունական հանրապետության նախագահի կողմից (թագի փոխարեն հանրապետական շքանշանի նշանները ներառում են դափնի ծաղկեպսակ):
Սկզբանական կանոնադրությամբ շքանշանը շնորհվում էր հունական հպատակներին, պատերազմում ունեցած ակնառու նվաճումների, անկախության կամ Հունաստանի ազատագրման գործում ունեցած ներդրման համար, ինպես և անձանց, որոնք առանձնացել են բանակում, ծովակալության, դիվանագիտական, ադմինիստրատիվ ծառայության ընթացքում, գիտությունների, արվեստի կամ հասարակական կյանքի այլ ոլորտներում: Այն նաև շնորհվում էր գահի առաջ ունեցած վաստակների, Հունաստանը փառավորող և նրա բարգավաճմանը նապստող գործողությունների համար: Արտասահամանցիները, որոնք համապատասխանում էին վերը նշված կատեգորիաներից որևէ մեկին կամ ունեին անձնական վաստակներ, նույնպես կարող էին արժանանալ այդ շքանշանին:
1926թ. կանոնադրությունը ենթարկվել էր փոփոխությունների ժամկետի լրացման պատճառով, - "Շքանշանի նշանները նախատեսված են հույն քաղաքացիների պարգևատրման համար, որոնք առանձնացել են հայրենիքի համար ճակատամարտերում, զինծառայողների և քաղաքացիական անձանց համար Հունաստանի առաջ ունեցած վաստակների, ինչպես նաև առանձնահատուկ արժանիքների համար: Թույլատրվում է նաև արտասահմանյան քաղաքացիների պարգևատրում":


Փրկչի շքանշանը ունի 5 աստիճան.

  • Մեծ խաչ
  • Մեծ հրամանատար
  • Հրամանատար
  • Ոսկե խաչի սպա
  • Արծաթե խաչի ասպետ


Փրկչի շքանշանը ունի նշան և աստղ: Երկու ավագ աստիճանները ունեն շքանշանի նշանը և աստղը, երեք կրտսեր աստիճանները – միայն նշանը:

 

|
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: