06.10.2003. Ռոբերտ Քոչարյանի ելույթը Համաշխարհային Հայկական
06.10.2003. Մոսկվայում իր աշխատանքն է սկսել հայերի համաշխարհային
16 Հուլ 2011  
16.07.2011  |  15:06   |   Համացանց

14.02.2009. Համաշխարհային Հայկական համագումար

2002թ. հոկտեմբերին Մոսկվայում Ռուսաստանի հայերի միությունը կազմակերպեց "Աշխարհի Հայերը դարերի սահմանագլխին եւ միջազգային հարաբերությունների արդիական խնդիրները" թեմայով միջազգային կոնֆերանս: Ավելի քան երեք հարյուր մասնակիցներ աշխարհի մոտ հիսուն երկրներից երեք օրվա ընթացքում ակտիվորեն քննարկեցին ազգի առջեւ կանգնած խնդիրների ողջ սպեկտրը, որը հստակորեն սահմանվեց կոնֆերանսի կողմից ընդունված բանաձեւում: Դրանք են.

- նպաստել Հայաստանի եւ Արցախի տնտեսական վերածննդին, անվտանգ եւ առաջընթաց զարգացման ապահովմանը,
- օժանդակել հայերի ցեղասպանության միջազգային ճանաչմանը, դրա հետեւանքների վերացմանը միջազգային իրավունքի հիման վրա, եւ Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանը,
- աջակցել միջհայկական բազմածրագիր հարաբերությունների զարգացմանը,
- օժանդակել հայկական կապիտալի եւ բիզնեսի դիրքերի ամրապնդմանը ազգային եւ համաշխարհային տնտեսության համակարգում,
- նպաստել ազգային ինքնության եւ մշակույթի պահպանությանը, աճող սերնդի պատշաճ դաստիարակությանը, սփյուռքի պայմաններում ուծացման գործընթացների նվազեցմանը,
- աջակցել տեղեկատվական համագործակցության եւ արդյունավետ բազմակողմանի կապերի հաստատմանը Հայաստանի եւ սփյուռքի միջեւ,
- նպաստել սփյուռքի ներուժի ակտիվ ներգրավմանը պատմական հայրենիքի զարգացման գործում եւ աշխարհի հայկական համայնքների շահերի պաշտպանության հարցում Հայաստանի մասնակցությանը:

Կոնֆերանսի մասնակիցները միաժամանակ նշեցին, որ հայկական Սփյուռքը ունի հսկայական եւ անսպառ ներուժ, որի ակտիվ ներգրավմամբ հնարավոր է նպաստել համազգային նշանակություն ունեցող այդ խնդիրների լուծմանը: Սակայն մինչ այժմ գոյություն չունի համազգային մի կառույց, որը կոչված լինի համախմբելու եւ կորդինացնելու համաշխարհային հայության ջանքերը ի նպաստ ազգային շահերի:

Դրված խնդիրների մասշտաբայնությունը կանխորոշեց նաեւ հետագա քայլերը. կոնֆերանսի մասնակիցները որոշում ընդունեցին ստեղծել համաշխարհային հայկական կազմակերպություն: Ձեւավորվեց նախաձեռնող խումբ` Կազմկոմիտե ստեղծելու եւ Հիմնադիր համագումար հրավիրելու նպատակով:

Եվ սկսվեց նախապատրաստական ինտենսիվ աշխատանքը:

Հիմնադիր համագումարի հրավիրման նախապատրաստական աշխատանքները գլխավորեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանը: Համախոհների հետ միասին նա եղավ Եվրոպայի, Ասիայի եւ Ամերիկայի 27 երկրների առավել խոշոր հայկական համայնքներում, հանդիպեց քաղաքական կուսակցությունների, հասարակական ու կրոնական կազմակերպությունների, համայնքների ներկայացուցիչների, պետությունների ղեկավարների հետ:

Հազարավոր մեր հայրենակիցներ հեռավոր ու մերձավոր արտերկրից, Հայաստանից ու Արցախից հավանություն տվեցին Համաշխարհային հայկական կազմակերպության ստեղծման գաղափարին:

2003թ. մարտին Երեւանում տեղի ունեցավ Կազմկոմիտեի առաջին նիստը, որը եւս մեկ անգամ հստակեցրեց համազգային հասարակական կառույցի նպատակներն ու խնդիրները: Այնուհետեւ Կազմկոմիտեի նիստերը եւ առանձին անդամների հանդիպումները դարձան շարունակական:

Համաշխարհային հայկական կոնգրեսի հիմնադիր համագումարը հրավիրվեց 2003թ. հոկտեմբերի 6-ին Մոսկվայի Միությունների տան Սյունազարդ դահլիճում:

Համագումարի աշխատանքներին մասնակցեցին 138 հայկական համայնքների, քաղաքական, հասարակական եւ կրոնական կազմակերպությունների 300 պատվիրակ աշխարհի ավելի քան 50 երկրներից: Համագումարի աշխատանքներին մասնակցում էին նաեւ Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ Ռուսաստանի Դաշնության պետական իշխանության մարմրնների, քաղաքական կուսակցությունների, ԶԼՄ-ների եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Համագումարի բացման արարողությանը մասնակցեցին Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ, ստեղծագործական եւ գիտական մտավորականության ներկայացուցիչներ:

Համագումարի բացմանը մասնակցում էին ՌԴ Պետական դումայի փոխխոսնակներ Արթուր Չիլինգարովը եւ Վլադիմիր Ժիրինովսկին, ՌԴ Արտաքին գործերի նախարար Իգոր Իվանովը, Մոսկվայի քաղաքագլուխ Յուրի Լուժկովը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն:

Բացման խոսքով հանդես եկավ Ռուսաստանի հայերի միության եւ կազմկոմիտեի նախագահ Արա Արբամյանը:

Ներկաներին ողջույնի խոսք ուղղեցին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները:

"Ձեր կազմակերպության հռչակած նպատակները համահունչ են այն խնդիրներին, որ այսօր կանգնած են Հայաստանի Հանրապետության ղեկավարության առջեւ: Մենք պատրաստ ենք համագործակցել կազմակերպության հետ, ցույց տալ օգնություն եւ աջակցություն: Հայաստանի եւ սփյուռքի ջանքերի միավորումը գործում է ի շահ երկրի ամրապնդման եւ բարգավաճման, եւ մենք պարտավոր ենք ամեն կերպ նպաստել դրան", ստեղծվող կազմակերպության հանդեպ իր վերաբերմունքն այսպես ձեւակերպեց Ռոբերտ Քոչարյանը:

Վլադիմիր Պուտինը, պատվիրակներին հայերեն բարեւելով եւ շնորհակալություն հայտնելով համագումարին հրավիրելու համար, սկսեց նրանից, որ Համաշխարհային հայկական կազմակերպության ստեղծումը որակեց "բացառիկ կարեւորության իրադարձություն եւ, բառացի իմաստով, պատմականորեն նշանակալի":

"Այն, որ համագումարի նախաձեռնողը Ռուսաստանի հայերի միությունն է եւ միջոցառումը Մոսկվայում հրավիրելու բուն փաստը մեզ համար շոյիչ է եւ խորհրդանշական", ասաց Ռուսաստանի Նախագահը, իսկ այնուհետեւ մանրամասն կանգ առավ երկու ժողովուրդների պատմականորեն ձեւավորված բարեկամության ավանդույթների վրա:

Ապա ընթերցվեցին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ուղերձները, ելույթ ունեցան Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանը, ԼՂՀ Նախագահ Արկադի Ղուկասյանը:

Երբ հայտարարվեց ընդմիջում, Վլադիմիր Պուտինը մոտեցավ խոսափողին եւ ասաց. "Մեկ րոպե: Գիտեք, ես ունեմ մի շատ հետաքրքրաշարժ փաստաթղթի պատճեն: Ռուսաստանյան մեծ բարեփոխիչ թագավոր Պետրոս Մեծը իր հրամաններից մեկում գրել է հետեւյալը. "Հայերին հնարավորինս փաղաքշել եւ պատշաճորեն դյուրացնել ինչում որ հնարավոր է, որպեսզի նրանց շատերի մեջ այստեղ գալու ցանկություն առաջանա": Այնքան էլ շատ չի անցել` ընդամենը 300 տարի: Ասված է, արված է":

Համագումարը հաստատեց կազմակերության Կանոնադրությունը, ձեւավորեց կազմակերպության ղեկավար, վերստուգիչ-վերահսկիչ մարմինները, ընտրեց կազմակերպության նախագահին: Համագումարը միաձայն կազմակերպության նախագահ ընտրեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Արշավիրի Աբրամյանին:

Կազմակերպությունը պաշտոնապես գրանցվեց 2004թ-ի հունվարին ՌԴ Արդարադատության նախարարության կողմից որպես "Համաշխարհային հայկական կոնգրես" հայկական հասարակական միավորումների միջազգային միություն:

armcongress.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: