25 Սեպ 2014  
25.09.2014  |  11:34   |   Այլ

Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է ԱՄՆ քաղաքացիությունից

Ինչպես գիտենք, վերջերս լույսաշխարհ է եկել երգչուհի Սիրուշոյի եւ Լեւոն Քոչարյանի առաջնեկը` Ռոբերտը: Երգչուհին ծննդաբերել է Միացյալ նահանգներում: Դա բավականին մոդայիկ տենդենց է հայ շոու-բիզնեսի աստղերի շրջանում: 
Սակայն ի տարբերություն մյուսների Սիրուշոն եւ Լեւոնն իրենց երեխայի համար հրաժարվել են Ամերիկայի քաղաքացիությունից: Նրանց որդին լինելու է Հայաստանի քաղաքացի անկախ ծննդավայրից: 
Պետք է նշել, որ դա անսպասելի եւ բավականին հայրենասիրական քայլ է, քանզի այսօր Հայաստանում շատերն ամեն ինչի պատրաստ են Ամերիկայի քաղաքացի դառնալու համար:
Ի դեպ, երգչուհին արդեն վերադարձել է աշխատանքի: Նոյեմբերի 9-ին Լոս Անջելեսի Նոկիա թատրոնում տեղի է ունենալու երգչուհու մենահամերգը:

http://araratnews.am/robert-khocharyaneh-hrazharvel-e-amn-khaghakhaciuthyunic/

|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
01.10.2014

 
 
 

 
 
 
 
 
 

Սեդրակ Քոչարյան

Սեդրակ Քոչարյան Ծնվել է 1981 թվականին հուլիսի 23-ին, ՀՀ Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։ Միջնակարգ կրթության մեծ մասը ստացել է Ստեփանակերտում, իսկ ավարտական դասարանը ուսանել է Երևանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցում: 1998-2002թթ. սովորել է Երևանի Պետական Համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետում։ Երրորդ կուրսից զուգահեռաբար աշխատել է Հայաստանի կոմերցիոն բանկերից մեկում։ Մագիստրատուրան ավարտելուց հետո` 2004թ-ին, ուսումը շարունակել է նույն ԲՈՒՀ-ի ասպիրանտուրայում։ 2002-2005թթ.աշխատել է որպես դիլինգի բաժնի մասնագետ "Կոնվերսբանկ" ՓԲԸ-ում: Այնուհետ նա հրաժարվել է իրեն ընձեռված տարեկետման իրավունքից և զորակոչվել է բանակ։

2002 թվականից ի վեր զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ և ներկայումս հանդիսանում է հիմնադիր, համահիմնադիր, տնօրենների խորհրդի անդամ և նախագահ մի շարք ընկերություններում, ինչպիսիք են "Փլեյ Սիթի" սպորտի և ժամանցի կենտրոնը ներկայացնող "ՖԱՍԹ ՔԱՐԹ" ՍՊԸ-ն, Հայաստանում "Տոյոտա" ընկերության պաշտոնական դիլեր "ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ" ՍՊԸ-ն, մի շարք աշխարհահռչակ հագուստի բրենդեր ներկայացնող "ԳՐԻՏՏԻ" ՍՊԸ-ն:

Ազատ ժամանակ նախընտրում է զբաղվել որսորդությամբ, դայվինգով, սնոուբորդով և լեռնադահուկային սպորտով:
Ամուսնացած է, ունի երեք դուստր և մեկ որդի: Կինը` Զարուհի Բադալյան:

 
 
 
 
 

 
 
 
 
03.09.2014
mekhak,[email protected]

Մեծարգո պարոն Նախագահ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ հոբելյանական 60-ամյակի առիթով: Մաղթում առողջություն, ոգու տոկունություն և ընտանեկան երջանկություն: Անվանակից թոռնիկի ծնունդը թող նոր ընթացքի սկիզբ լինի ու նոր ձեռբերումների խորհրդանիշ: Հպարտությամբ եմ անդրադառնում քոչարյանական ժամանակաշրջանի առաջընթացին ու կայունությանը: Համոզված եմ, որ նույնքան մեծ ավանդ ունեք բոլոր այն նախաձեռնություններում, որոնցում ներգրավվել եք պաշտոնավարումից հետո: 
Ցանկանում եմ, որ ձեր զավակները և թոռները՝ Հայաստանի, Արցախի ու սփյուռքի հազարավոր քաղաքացիների նման, կիսեն այն հպարտության ու երախտագիտության զգացումը, որ ունենք Ձեր նկատմամբ:
Հարգանքներիս հավաստիքը՝
ՀՀ գերագույն խորհրդի (1990-1995թթ) և ՀՀ ԱԺ (2003-2007թթ) պատգամավոր Մեխակ Մխիթարյան   

 
 
 
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: