03.02.2004. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը "Բազե. Ձմեռ 2004"
21.03.2001. Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը բարձրագույն ուսումնական հետ
14 Հուն 2011  
14.06.2011  |  16:28   |   Թերթեր և ամսագրեր

15.06.2004. "Արմենի-Մարիոթը" դարձավ միջազգային ապրանքանիշ ունեցող միակ հյուրանոցը Հայաստանում

Արտասահմանյան երկրորդ ամենախոշոր եւ ամերիկյան առաջին ամենախոշոր ներդրումը Հայաստանում կատարվել է "Արմենիա-Մարիոտ" հյուրանոցի վերանորոգման նպատակով: Ինչպես տեղեկացանք երեկ հյուրանոցի պաշտոնական բացման կապակցությամբ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ, ներդրված գումարը կազմել է մոտ 42 մլն դոլար: Կատարված աշխատանքները լրագրողներին ներկայացրին հյուրանոցի բաժնետեր-տնօրեն Փոլ Քորյանը, "Մարիոտ" ընկերության փոխնախագահ Կարլ Քիլբուրգը, հյուրանոցի գլխավոր տնօրեն Կատրին Հենշերը, կոմերցիոն տնօրեն Արման Մանուկյանը:

Արման Մանուկյանը ներկաներին հիշեցրեց, որ հյուրանոցը ամերիկյան AK Development ընկերությանը սեփականաշնորհվել է 1998 թ.-ին, որն էլ հետագայում կառավարումը հանձնել է "Մարիոտին": Վերջինիս փոխնախագահը նշեց, որ իր ներկայացրած ընկերությունը ձգտում է հյուրանոցներ ունենալ աշխարհի բոլոր անկյուններում, իսկ "Արմենիա-Մարիոտի" մակարդակը չի տարբերվում այդ ընկերության մյուսՙ Մոսկվայում, Հոնկոնգում, Տոկիոյում կամ Ռիո դե Ժանեյրոյում գտնվող հյուրանոցներից: Ընդհանուր առմամբ, "Մարիոտն" ունի 470 հյուրանոց աշխարհի 67 երկրներում:

"Արմենիա-Մարիոտը" ներդրումային ծրագրի ավարտից հետո ունի 178 դելյուքս, 37 բարձրակարգ հարկաբաժնի եւ 11 լյուքս սենյակներ, 4 ռեստորաններ եւ սրճարաններ, կոնֆերանսների եւ այլ միջոցառումների համար մեծ սրահներ, ժամանակակից մարզասրահ, բիզնես կենտրոն եւ առաջարկում է, հյուրանոցի պատասխանատուների հավաստմամբ, Հայաստանում բարձրակարգ այլ ծառայություններ:

Բաժնետեր-տնօրեն Փոլ Քորյանը հայտնեց, որ հյուրանոցում ներդրումներ են կատարել ինչպես հայտնի ֆինանսական կազմակերպությունները, այնպես էլ անհատներ: Այդ կազմակերպություններն են ԱՄՆ արտերկրյա մասնավոր ներդրումների գործակալությունը եւ Համաշխարհային բանկի կառույց Միջազգային ֆինանսական կորպորացիան: Մասնավոր ներդրումներ են կատարել եւ հյուրանոցի բաժնետերեր են, բացի Փոլ Քորյանից, Բոստոնում բնակվող Նշան Աթինիզյանը, Կարո Ղազարյանը, Դեբորա Քիոլֆինգի կողմից ղեկավարվող "Գրեֆ Ստար" ընկերությունը եւ նրա ներկայացուցիչ Քերոլին Մուգարը, Թալանյան ընտանիքը, Սիեթլում գտնվող "Հոթել Արմենիա հոլդինգ" ընկերությունը, Լոս Անջելեսից Օրունսակսիել ընտանիքը եւ Վենեսուելայից Զարեհ Զարիկյանը: Նրանք բոլորն էլ հայտնի գործարարներ են:
Փոլ Քորյանի հավաստմամբ, իրենք ոչ միայն կատարել են ստանձնած ներդրումային պարտավորությունները, այլեւ հասել են իրենց գլխավոր նպատակինՙ Հայաստանում ստեղծել միջազգային ապրանքանիշ ունեցող հյուրանոց:

Հյուրանոցի գլխավոր տնօրեն Կատրին Հենշերը այն կարծիքը հայտնեց, որ "Արմենիա-Մարիոտի" ծառայությունները լավագույնն են Հայաստանում, եւ որ իրենք ցանկանում են այդ ծառայությունները մատուցել ոչ միայն իրենց հյուրանոցում հանգրվանող արտասահմանցի հյուրերին, այլեւ տեղացիներին:
Երեկ օրվա երկրորդ կեսին տեղի ունեցավ հյուրանոցի բացման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ ելույթներ ունեցան հյուրանոցի եւ "Մարիոտ" ընկերության վերեւում հիշատակված ղեկավարներն ու ներկայացուցիչները: Նրանք վերստին հիշատակեցին այստեղ կատարված մեծածավալ ներդրումների, հյուրանոցի միջազգային ապրանքանիշի ձեռքբերման, նրա մատուցած բարձրակարգ ծառայությունների եւ ընդհանրապես ներդրումային այս ծրագրի կարեւորության մասին: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը նշելով, որ սա ամերիկյան ամենամեծ ներդրումն է Հայաստանում, ավելացրեց, որ այն միաժամանակ ե՛ւ հայկական, ե՛ւ ամերիկյան հյուրանոց է: Այս ամենին հաջորդեց "Մարիոտ" ընկերության դրոշի հանձնումը հյուրանոցին, Հայ առաքելական եկեղեցու օրհնությունը, ապա Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին տրվեց ժապավենը կտրելու պատիվը:

Հանդիսավոր արարողության ավարտից հետո Ռոբերտ Քոչարյանը պատասխանելով լրագրողների հարցերին, հիշեցրեց, թե ինչպիսի տարատեսակ խոսակցություններ կային հյուրանոցի սեփականաշնորհման ժամանակ: Գնահատելով "Արմենիա-Մարիոտի" ներդրումային ծրագիրը, նա նշեց, որ դա կարեւոր նշանակություն կունենա երկրում զբոսաշրջության զարգացման վրա, քանի որ առանց ենթակառուցվածքների կայացման անհնար է բիզնեսի զարգացումն ընդհանրապես: Յուրաքանչյուր լուրջ ներդնող ձգտում է գտնել միջազգային ճանաչում ունեցող ընկերությունների անունները տվյալ երկրում: Այնուհետեւ նախագահը թվարկեց այն միջոցառումները, որոնք նպաստում են զբոսաշրջության զարգացմանը: Դրանք են ճանապարհաշինությունը, հայկական ընկերությունների մասնակցությունը ցուցահանդեսներին, ներդրումների խրախուսումը տարբեր ուղղություններով եւ մասնավորապես օդանավակայանում:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
www.azg.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: