Նախագահ Քոչարյանին ուղղված հերթական կեղտոտ հերյուրանքն է.
08 Հուն 2018  
08.06.2018  |  17:14   |   Քաղաքական

Վ.Սողոմոնյանը մեկնաբանում է վարչապետի հայտարարությունը ԼՂՀ մասով

Պարոն Սողոմոնյան, նախօրեին, ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս, վարչապետ Փաշինյանը անդրադարձավ ղարաբաղյան կարգավորման թեմային: Մասնավորապես, նա հյատարարեց, որ Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցությունները չեն կարող լիարժեք և արդյունավետ համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը: “Այն որ Արցախը հակամարտության լիարժեք կողմ է, հաստատվել է 1994թ.-ի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի շրջանակներում և մինչև 1998 թվականը բանակցային գործընթացը տեղի է ունեցել հենց այս ձևաչափով: 1998 թվականից հետո Հայաստանի ներկայացուցիչները բանակցել են նաև Ղարաբաղի անունից: Ճիշտ են արել, թե սխալ, ուրիշ խնդիր է, բայց դրա համար ունեցել են պատճառ: Ռոբերտ Քոչարյանը Հայաստան գալուց առաջ եղել է Ղարաբաղի ընտրված նախագահ, իսկ Սերժ Սարգսյանը Արցախի ինքնապաշտպանության շարժման կազմակերպիչներից էր: Եվ հետևաբար, նրանք կարող էին ունենալ կամ իրենց վերագրել Ղարաբաղի անունից բանակցելու մանդատ՝ անկախ նրանից, թե մենք բոլորս դրան ոնց ենք վերաբերվում: Նույն բանը չեմ կարող անել ես”։ Ինչպես կմեկնաբանեք Փաշինյանի այս հայտարարությունը: 

Ես չէի ուզենա հանդես գալ երկարաշունչ մեկնաբանությամբ, իսկ դրա վտանգն այստեղ կա` և թեման է շատ ընդգրկուն, և համատեքստն է բավականին լայն: Կսահմանափակվեմ երեք կարճ կետով: 
1. Նախ, հիշեցնեմ պարոն Փաշինյանին, որ ԼՂՀ-ն դադարել է ուղղակիորեն մաս-նակ¬ցել բանակցություններին ոչ թե 1998, այլ դեռևս 1996 թվականից, երբ Հայաստանի իշխանությունները ինչ-ինչ պատճառով համաձայնել են դրան: Համապատասխան պատմական նյութերը ես մի քանի անգամ հրապարակել եմ մամուլում, դրանք հասանելի են: 
2. Անցած տարիներին կարգավորման գործընթացը մշտապես ընթացել է երեք հարթություններում: Դրանք են. երկու բանակցային գործընթացները և մոնիտորինգի միջոցով զինադադարի պահպանմանն ուղղված ջանքերը: ԼՂՀ-ն ուղղակիորեն ներգրավված է եղել ՄԽ համանախագահների միջնորդական ջանքերի և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի գործողությունների մեջ: ԼՂՀ-ն ուղղակիորեն ներգրավված չի եղել ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումների ձևաչափում: Այստեղ ԼՂՀ շահերը պաշտպանել է ՀՀ նախագահը` համաձայնեցնելով իր գործողությունները ԼՂՀ նախագահի հետ: 10 տարի Ռոբերտ Քոչարյանը, ունենալով ԼՂՀ առաջին նախագահի կարգավիճակ, այնուամենայնիվ կտրականապես մերժել է նախագահների հանդիպումների ձևաչափում ԼՂՀ իշխանություններին փոխարինելու հնարավորությունը: Մշտապես ընդգծվել է, որ ոչինչ չի կարող վերջնականապես համաձայնեցված համարվել, քանի դեռ Ղարաբաղը չի տվել իր համաձայնությունը, իսկ վերջնական փաստաթուղթը պետք է վավերացվի նաև ԼՂՀ ներկայացուցչի կողմից: Այնպես որ, ԼՂՀ-ն ըստ էության ներգրավված է բանակցային գործընթացում, թեև ոչ լիարժեք ձևով: 
3. Միանշանակ ողջունելի է նոր իշխանությունների մղումը` ԼՂՀ-ն դարձնել նաև նախագահների միջև առկա բանակցային ձևաչափի մասնակից: Իհարկե, պետք է ձգտել բոլոր գործընթացներում Ստեփանակերտի ուղիղ և լիարժեք մասնակցությանը: Լավագույնը կլիներ ԼՂՀ և Ադրբեջանի ուղիղ բանակցությունների ձևաչափը, որը առավել ճշգրիտ կարտացոլեր հակամարտության էությունը: Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին: Այլ հարց է, թե որքանով դա իրագործելի նպատակ է, գոնե այսօր: Եվ մեկ այլ հարց է` թե ինչ հետևանքների կբերի ՀՀ իշխանությունների փաստացի հրաժարումը խաղաղ բանակցություններից:     

|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: