Վ.Սողոմոնյանը մեկնաբանում է վարչապետի հայտարարությունը ԼՂՀ մասով
Վիկտոր Սողոմոնյանի մամուլի ասուլիսը.ուղիղ
04 Հուլ 2018  
04.07.2018  |  14:35   |   Քաղաքական

Վ. Սողոմոնյանի հարցազրույցը "Ժողովուրդ" օրաթերթին

Շարունակում ենք ներկայացնել «Ժողովուրդ» օրաթերթի հարցուպատասխանը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ: 
 

 
 - Պարոն Սողոմոնյան, ՀՔԾ-ն երեկ հետախուզում հայտարարեց ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ և նույնիսկ նրան կալանավորելու որոշում կայացրեց: Նաև հայտարարվեց, որ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության են հրավիրում «Մարտի 1-ի» գործով: Մեր թերթին ադեն ասել եք, որ Քոչարյանը չի խորշելու պատասխանել քննիչների հարցերին: Բայց ընդհանուր առմամբ` որքա՞ն է այս ամենը անհանգստացնում ձեզ: Չունե՞ք արդյոք որոշակի մտավախություններ այն տեսանկյունից, թե ինչպես կավարտվի այս գործընթացը:


 
 - ՀՔԾ երեկվա հյատարարությունից հետո ստիպված եմ երկու պատասխան տալ Ձեր հարցին: Եթե խոսք է գնում խնդիրները իրավական դաշտում քննարկելու ու լուծելու մասին, ապա չկա Ռոբերտ Քոչարյանի անվան հետ առնչվող որևէ հարց, որը կանհանգստացնի մեզ: Ճիշտ հակառակը. “Մարտի 1-ի” գործի վերաբերյալ ցանկացած բացահայտման առաջին շահառուն Ռոբերտ Քոչարյանն է լինելու: Հանրահայտ է, որ տարիներ շարունակ այդ թեման շահարկվել է` չունենալով աղերսներ իրականության հետ: Դրա հիմնական նպատակն է եղել սևացնել նախագահ Քոչարյանի կառավարման օրոք արձանագրված բազմաթիվ հաջողությունները, ներկայացնել նրան «ամեն ինչի համար մեղավորի» կարգավիճակում: 
 Ու բնական է, որ այդ թեման փակելու լավագույն միջոցը կամ նոր բացահայտումներն են, կամ էլ համապատասխան փաստերի ի հայտ չգալը` գոյություն չունենալու պատճառով: Այնպես որ, եթե խնդիրները` կրկնում եմ` քննարվում ու լուծվում են իրավական դաշտում, ապա մենք անհանգստանալու ոչինչ չունենք, այլև ուրախ ենք ցանկացած բացահայտմանը: 

 Հիմա անդրադառնամ երկրորդ տարբերակին: Երեկվա ՀՔԾ հայտարարությունը «Մարտի 1-ի» գործում իբր նոր բացահայտումների մասին և դրան հետևած մեղադրանքները, ամբողջովին հանում են այս գործով քննությունը օրինականության դաշտից, իսկ ՀՔԾ վերածվում է օրվա իշխանության ձեռքի գործիքի: Բացատրեմ, թե ինչու: Նախ, խնդրո առարկա տեքստը ակնհայտորեն զուրկ է իրավական հիմքերից և իրավապահ մարմնի համար անթույլատրելի ձևակերպումներ է պարունակում: Տպավորություն ունեմ, որ այդ տեքստը գրվել է կամ ինչ-որ կուսակցության գրասենյակում, կամ էլ, օրինակ, «Հայկական Ժամանակ» օրաթերթի խմբագրությունում և համապատասխան հրահանգից հետո պարզապես տեղադրվել է ՀՔԾ կայքում: 
 Պետական ինստիտուտների օրինական որոշումների և օրենսդրության վրա հղումներ կատարելու կամ դրանք հաշվի առնելու փոխարեն, ՀՔԾ-ն ինչ-որ գեղարվեստական ձևակերպումներ է առաջ բերում ու ծանրագույն մեղադրանքներ հնչեցնում: Մասնավորապես, ԿԸՀ որոշումների վրա հղումներ կատարելու փոխարեն տեքստի հեղինակները հղում են անում սեփական զգացմունքների և զգացողությունների վրա: Ահա այս ամենը, բնականաբար, լուրջ անհանգստության տեղիք է տալիս, անթույլատրելի է, կործանարար է մեր պետության համար և պետք է խստագույնս դատապարտվի: Ուրախ եմ, որ բամաթիվ մասնագետ-իրավաբաններ արդեն բարձրաձայնում դրա մասին: Չեմ կարող նաև չնշել, որ ըստ էության արատավորվում է Հայաստանի ամենանշանավոր զինվորականներից մեկի անունը, որը շուրջ 26 տարի ծառայել է մեր հայրենիքին: 


 - Դուք դատական հայց եք ներկայացրել 1in.am կայքի և «Ժամանակ» օրաթերթի դեմ: Մտավախություն չունե՞ք, որ հեղափոխությունից հետո հասարակությունը սա միանշանակ ընկալելու է որպես հարձակում խոսքի ազատության դեմ:

 

 - Կարծում եմ, հասարակությունը պետք է սովորի զատել խոսքի ազատությունը կեղծիք ու անտեղի մեղադրանքներ հրապարակելու արատավոր ազատությունից: Եվ մենք պետք է զատենք այդ երևույթները անկախ այն հանգամանքից, թե ով է տվյալ պահին պետական իշխանության կրողը կամ որն է այդ պահին իշխող կուսակցությունը: Բացի այդ, գոյություն ունի նաև լրագրողական էթիկա, որի մասին Ձեր նշած կայքի ու թերթի ղեկավարը, ըստ ամենայնի չի էլ լսել: Թեև, ինչ էթիկայի մասին կարող է խոսք գնալ. գործ ունենք մի անձնավորության հետ, ով փաստաթղթերը կեղծելու միջոցով խուսափել է զինվորական ծառայությունից, մեղքն էլ բարդել սեփական մոր վրա: Սա առաջինը: Երկրորդը: Չկա սեփական պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու այլ օրինական ճանապարհ, քան դատարան դիմելը` համապատասխան հայցով: Եվ այդ ճանապարհին մեզ չի կարող խանգարել ինչ-որ մեկի հիստերիկ, տղամարդուն ոչ այնքան բնորոշ պահվածքը: Մենք հետևողական ենք լինելու: Վստահ եմ, այս ամբողջ գործընթացի արդյունքում շահելու է հենց հասարակությունը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/821178/ 

|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: