Ձախողումից հետո իշխանությունն անցել է նոր մեղադրանքի փնտրտուքի.
07 Դեկ 2018  
07.12.2018  |  13:56   |   Այլ

Ճակատագրի մարտահրավերներ.հոդված

Հատված օտարերկրյա լրագրողի հետ զրույցից.
- Ձեր  Զվարթնոց օդակայանը  լիովին միջազգային կարգի է:  Ձեր Ծաղկաձորը ոչնչով չի զիջում  աշխարհի հայտնի  ձմեռային կուրորտներին: Հյուսիսային պողոտայում վայելեցինք ձեր հրաշալի «Կարաս» գինին, ասես  աշխարհի լավագույն քաղաքներում լինեինք: Ձեր ոսկերիչների աշխատանքներն  անկրկնելի են... հապա  վերանորոգված փողոցները,  թանգարանները, թատրոնները: 1996-ին եմ եղել Երևանում՝  տխուր, անկյանք քաղաք էր... Ո՞նց  կարողացանք այսքան արմատական փոփոխությունների հասնել: Ո՞վ էր ձեր երկրի ղեկավարը  այս հրաշքները ստեղծելու  տարիներին:
- ՀՀ երկրորդ նախագահ  Ռոբերտ Քոչարյանը:
- Որտե՞ղ է նա հիմա:
- Դատարանների դահլիճներում՝  ինքնատապալման մեղադրանքով...

Զարմացած լրագրողը  լսելով նաև, թե ինչպես են մայիսյան  իշխանափոխության դերակատարները վայնասուն բարձրացնում «20 տարի հետևողականորեն  քանդած»  երկրի մասին, երևի մտածեց, որ հայկական մտածելակերպում գնահատականները գլխիվայր շրջված են, ասենք ինչպես բուլղարացիների «այո»-ն ու «ոչ»-ը: Կասենք, որ  դա միայն մի  թիմի տեսակետն է:  Բայց, անշուշտ, ներքին  ցավով կմտածենք,  որ  հայկական միջավայրում քննադատողների պակաս չկա, և նրանց ատելությունն աճում է գործ անողի հաջողության  չափով...  և կապ չունի, որ այդ հաջողությունները  նպաստում են  պետության առաջընթացին:  Փառք Աստծո, որ նրանց վազքուղին կարճ է իրենց տեսողության նման, և   պատմության մեջ   հետք են թողնում  պատմություն կերտած մարդիկ, այլ ոչ քննադատող-դժգոհողները:

Կարծում ենք՝  մեր դիտողունակ լրագրողին անչափ կհետաքրքի  Ռոբերտ Քոչարյանի վերջերս լույս տեսած  «Կյանք և ազատություն» ինքնակենսագրական գիրքը, որտեղ Արցախին և Հայաստանին առնչվող բազմաթիվ  կարևորագույն  հարցերի  շարքում հեղինակը  ներկայացնում է  հենց  ՀՀ  տնտեսության զարգացմանն ուղղված  ծրագրերն ու դրանց իրականացման ուղիները: Այդ մասին են  գրքի 3-րդ՝  «Հայաստան»  մասի    12-րդ՝  «Դուրս ենք գալիս տնտեսական խրամատներից»  և   17-րդ՝  «Որակական թռիչք տնտեսության զարգացման մեջ» գլուխները:

«Երկրում վիճակը ծայրահեղ ծանր էր: .....1989-ին ատոմակայանի փակումը աղետալի սխալ էր, որը երկրին  պատճառեց միլիարդների  կորուստ և անասելի տառապանքները:... Կհաջողվի՞ մեզ հանել Հայաստանը «տնտեսական խրամատներից»: ..... Դա մարտահրավեր էր,   և ես այն ընդունեցի»: /Մաս 3, գլուխ 12/: Այսպես սկսվեց երկրի շենացման ճանապարհը:  Հզոր   կազմակերպվածություն էր անհրաժեշտ՝  բազմաթիվ հիմնախնդիրների կողքին նաև  ներքաղաքական  խնդիրներով պառակտված հանրապետությունը  անդունդից հանելու համար: «Ես հավատում էի, որ ցանկացած իրավիճակ հնարավոր է էապես բարելավել արդյունավետ կառավարման շնորհիվ, որ հենց դա՛ է այն մեծագույն  ռեզերվը, ինչը միայն մենք կարող ենք  օգտագործել :» /Մաս 3, գլուխ12/:

Կարճ ժամանակահատվածում իրականցվեց այն ամենը, ինչը հնարավոր էր անել սեփական ուժերով առանց մեծ ներդրումների՝  հարկային օրենքների փոփոխություններ,  անհարկի  ստուգումների կրճատում,  աշխատատեղերի ստեղծում՝ ոսկերչության, ադամանդագործության, գորգագործության, կարի, ծառայությունների  ոլորտներում, գյուղմթերքների վերամշակման խրախուսում, սեփական գործեր հիմնելու և արտադրություններ բացելու խթանում. «... բոլոր ոլորտներում գործում էինք նույն ալգորիթմով՝ օգնել, խթանել, տալ օրենսդրական լուծումներ...» /Մաս 3, գլուխ 12/: Այս ամենի արդյունքում. «1998 թիվը փակեցինք համեմատաբար լավ՝   ՀՆԱ 8  տոկոսանոց աճով, ամենից  բարձր ցուցանիշը անկախությունից իր վեր:  /Մաս 3, գլուխ 12/:

Սակայն պետք էր առաջ գնալ  և  իրականացնել Հայաստանի  դիմագիծը  փոխելուն միտված խոշորածավալ  նախագծեր: «Մենք ձեռնամուխ եղանք երկրորդ սերնդի բարեփոխումներին, որոնք պահանջում էին մասնագիտական խորը գիտելիքներ  և փորձաքննություներ, լայն  ու բազմակողմանի քննարկումներ:  Կառավարության կազմն այն ժամանակ բավականաչափ ուժեղ էր.  նախարարություններն ու գերատեսչությունները, փոքր բացառություններով,  ղեկավարում էին  բանիմաց մարդիկ՝  կառավարման հմտություններով և պատասխանատվության զգացումով:» /Մաս 3, գլուխ 17/:  Բայց խոշոր ծրագրերը խոշոր գումարներ են պահանջում, ինչը չկար հանրապետությունում: Եվ այստեղ օգնության է հասնում սփյուռքը:

Դեռևս ԼՂ նախագահ եղած ժամանակ Ռ.Քոչարյանը որոշակի փորձ էր ձեռք բերել ավերված երկիրը ոտքի կանգնեցնելու գործում, ինչը ներկայացված է գրքի երկրորդ՝  «Ղարաբաղ» մասի 10-րդ գլխում՝ «Պատերազմից դեպի խաղաղ շինարարություն»:  Ներկայացված են  Ղարաբաղը  վերականգնելու ուղղությամբ   բոլորի՝ Հայաստանի, սփյուռքի, «Հայաստան»  հիմնադրամի, առանձին կազմակերպությունների և անհատների ջանքերն ու ներդրումները: Առանձին ծրագրերի ներկայացման նպատակով ԼՂ նախագահի կատարած բազմաթիվ գործնական այցելությունները « .... ուրախացնում էին ոչ միայն արդյունքներով, այլև  զգացմունքային մեծ լիցք էին հաղորդում:  .......Ես հասկացա, որ Հայաստանը ոչ թե պարզապես փոքրիկ հողակտոր է 3 միլիոն բնակչությամբ, այլ ողջ աշխարհում բավական լուրջ հնարավորություններ ունեցող ժողովրդի պատմական հայրենիքը: .... Հասկացա նաև , որ մեր ազգային  ներուժը բազմակի անգամ գերազանցում է մեր  երկրի  ֆիզիկական չափերին: .... Այս ընկալման վրա կառուցվեց   սփռյուքի  նկատմամբ իմ  ոդեգրած քաղաքականությունն ավելի ուշ,   երբ ես Հայաստանի նախագահ դարձա: »/Մաս 2, գլուխ 10/:
  Սփյուռքի հետ հարաբերությունները նոր որակ ձեռք բերեցին.» ... Սփյուռքի հետ  սկսեցինք ընդարձակ ծրագիր՝ «Հայաստանը  բոլորիս տունն է» կարգախոսով  :/ Մաս 3, գլուխ 12/: Այդ հարաբերություններում կարևորագույն քայլ  էր  համազգային նշանակության խնդիրները  համատեղ քննարկելու  և միասնաբար լուծումներ գտնելու  սկզբունքը, որն իրականություն դարձավ  «Հայաստան-Սփյուռք» խորհրդաժողովներում: Առաջինը խորհրդաժողովը  կայացավ Երևանում 1999-ի սեպտեմբերին: 

Անհնար է խոսել Հայաստանի տնտեսության զարգացման գործում Սփյուռքի դերակատարության մասին՝ չնշելով Քըրք Քըրքորյանին՝  «..... ում շնորհիվ մենք կարողացանք  իրականացնել  բազմաթիվ մասշտաբային  և երկրի համար ծայրաստիճան կարևոր նախագծեր: .... Կառուցեցինք և  վերափոխեցինք    ավելի  քան 570 կմ ճանապարհներ, 5 կամուրջ, 2  թունել, Երևանում բարեկարգեցինք 20  փողոց և Հանրապետության հրապարակը, աղետի գոտում շահագործման հանձնեցինք 3700 բնակարան , կապիտալ վերանորոգեցինք  34 թանգարան և թատրոն, կառուցեցինք և նորացրինք 10 դպրոց:.... »/Մաս 3, գլուխ 17/: Ակնհայտ  ջերմությամբ է հեղինակը գրում  մեծ բարերարի մարդկային որակների մասին: Իսկ աղետի գոտու վերականգնումը  դարձավ Քըրք Քըրքորյանի բարեգործական ծրագրի  կարևոր մասը.  Գյումրիում և Սպիտակում հիմնվեցին բնակելի  թաղամասեր, կառուցվեցին դպրոցներ, վերականգվեցին մշակութային օջախներ:  Ասեմ, որ աղետի գոտուն վերաբերող ենթագլխի  յուրաքանչյուր  տողում զգացվում է Ռ.Քոչարյանի անկեղծ  սրտացավությունն ու  ապրումակցումը:

Սփյուռքի հետ հաջողված համագործակցության օրինակ է նաև Զվարթնոց օդակայանի արմատական  վերափոխումը. «.... 2001-ին  արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը  Հայաստանի կառավարության հետ ստորագրեց  կոնցեսիոն պայմանագիր 30 տարով:  .....Ընդդիմությունն անհավանական աղմուկ բարձրացրեց ՝ մեղադրելով ինձ ազգային հարստության վաճառքի մեջ:  .......Ես համոզված էի, որ Հայաստանի շահերից է բխում կոռուպցիայի վերացումը, արտասահմանյան ավիափոխադրողների ներգրավումը, զբոսաշրջության խթանումը, և այդ ամենի շնորհիվ բազմահազար աշխատատեղերի ստեղծումը:» /Մաս 3, գլուխ 17/:  Այսօր՝ 17 տարի անց տեսնում ենք,  թե ում մոտեցումն էր ազգանպաստ: Այս հատվածը շատ ուշագրավ է  նաև օդակայանում արմատացած կոռուպցիան վերացնելու տեսանկյունից...  ոչ թե խոստումների , այլ իրական  աշխատանքի համապատկերում: Ի դեպ, նույն Էդ. Էռնեկյանը Հայաստանում գինեգործության ոլորտի  վերածնման  հիմքերը դրեց:
2002- 2008 իրականացրած բազմաթիվ  խոշորամասշտաբ նախագծերից հիշատակենք  Ծաղկաձորը որպես ձմեռային հանգստի ժամանակակից գոտու վերածելը, Հյուսիսային պողոտայի կառուցումն ու շահագործման հանձնումը, «Իրան-Հայաստան» գազատարի ծրագրավորումը և 2007- ին առաջին ճյուղի շահագործումը և  այլ նախագծեր:  Այս ամենը մեր աչքի առաջ է կատարվել, և այսօր չնկատելու տալ   2000թ-ից հետո Հայաստանում տեղ գտած զարգացումները, առնվազն մտավոր կուրության դրսևորում է: «Այդ տարիներն իմ նախագահության ամենաբեղմնավոր շրջանն էին: .... Աճի  տեմպերով Հայաստանը տեղ զբաղեցրեց աշխարհի արագ զարգացող երկրների հնգյակում...» /Մաս 3, գլուխ 17/: 

Անշուշտ, ամեն ինչ  չէ հարթ ընթացել:  Կառուցելու համար շատ ավելի մեծ ջանք ու խելք են պետք, քան քանդելու: Բայց ցավն այն է, որ հենց քանդողներն իրենց մաղձով վարակելով  օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով դժգոհներին՝ մշտապես վառ պահեցին ազգակործան ատելության կրակը, ինչի արդյունքը  տեսնում ենք այսօր: Պետք է նշել, որ հեղինակը չի թաքցնում այս կամ այն ծրագրի իրականցման  ճանապարհին հանդիպած բազմաթիվ դժվարությունները, խոչընդոտները, ընդդիմությունները, դժգոհությունները,   ակամա կամ միտումնավոր անհասկացության  դրվագները: 

Ինչպես ողջ գրքում, այնպես էլ ներկայացված հատվածներում  հեղինակն ազնիվ է իր և իր ընթերցողի հետ:  Անթաքույց  շարադրված են տնտեսական զարգացման առաջնահերթություններն  ընտրելու պատճառները,  յուրաքանչյուր նախագծի անհրաժեշտության խորքային  գիտակցումը, ամեն մանրուք հաշվի առնելը: Օրինակ, Իրան-Հայաստան գազատարի հարցով  2001 թ. Իրանի  նախագահ Խաթամիի հետ առաջին հանդիպումից առաջ   Քոչարյանն ուսումնասիրում է պարսկական դիվանագիտության նրբությունները՝ անգամ փոքր սպրդում թույլ  չտալու համար: Ընդհանրապես, անչափ հետաքրքիր է կարդալ այն դրվագները, որոնցում  լիովին զգացվում է Քոչարյանի բնատուր դիվանագիտական տաղանդը, լինեն դրանք ԼՂ կարգավորման բանակցություններ, թե  որևէ խոշոր նախագծի  շուրջ համաձայնությունների ձեռք բերում:

Բավականին  ուշագրավ են նաև մարդկանց   բնութագրումները: Գեղարվեստական մեծ շնորք է մի քանի բառով պատկերել մարդու   արտաքինը, առանձնացնել  դիմացինի բնավորության   կարևոր գծերը, զգալ  ներքինը... Թերևս պատերազմն ու ղեկավարման երկարատև փորձն են հղկել Ռոբերտ Քոչարյանի մարդ ճանաչելու հատկանիշը:

ՀՀ երկրորդ նախագահի «Կյանք և ազատություն» գիրքը գրվել է ոչ մեկ տարում, և բնականաբար, որևէ դրվագ հարմարեցված չէ այս ժամանակի պահանջներին...  Ժամանակ, երբ ճակատագիրը դարձյալ մարտահրավեր է նետում  բացառիկ կյանքային ուղի անցած մարդուն:

Լիա Իվանյան

https://www.panorama.am/am/news/2018/12/07/%D4%BC%D5%AB%D5%A1-%D4%BB%D5%BE%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6/2044092

|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: