ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՎ Է ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ
Քոչարյանի պապը եղել է Խրիմյան Հայրիկի մտերիմներից
22 Դեկ 2018  

Ստեփանակերտում կայացել է բողոքի ցույց «Ազատություն Քոչարյանին» խորագրով

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում՝ Ազնավուրի հրապարակում, բողոքի ցույց էր տեղի ունենում «Ազատություն Քոչարյանին» խորագրով: Ակցիայի մասնակիցները պահանջում էին ՀՀ և ԼՂՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակել: Ակցիայի ժամանակ ելույթով հանդես եկավ ԱՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի ասպետ, ֆիզիկոս Գրիգորի Աֆանասյանը:

«Այսօր գրեթե 30 տարի անց մենք կրկին հավաքվել ենք, և հավաքվել ենք Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու համար: Ղարաբաղցիները իրենց ղեկավարներին չեն գցում: Միշտ ցույցերի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը կանգնել էր մեր կողքին և ելույթ էր ունենում, իսկ հիմա մենք պահանջում ենք անհապաղ նրա ազատ արձակումը: Սա Արցախի ձայնն է և այն պետք է լսելի լինի»,- ասաց Գրիգորի Աֆանասյանը 

«30 տարի առաջ մենք հաղթեցինք, որովհետև մենք եղանք միասնական, իսկ Ռոբերտ Քոչարյանն այն ժամանակ ընդամենը 33 տարեկան էր: Նա չվախեցավ մեծ պատասխանատվությունից և այդ բեռը վերցրեց իր վրա: Ճիշտ է՝ իր կողքին կային մեծ և պատասխանատու մարդիկ, բայց այդ տարիքում վերցնել պատասխանատվությունը, նշանակում է ունենալ տղամարդկություն, կամքի ուժ և սեր ժողովրդի նկատմամբ: Այդ ժամանակ մեզնից ոչ ոք չգիտեր, որ 30 տարի հետո մենք հավաքվելու ենք հրապարակում և պահանջելու ենք ազատություն մեր հերոսին, Արցախի հերոսին: Նա մեր հերոսն է»,- ելույթում ասաց ակցիայի մասնակից Վերա Խաչատրյանը: 

Բողոքի ակցիայի մասնակիցներից Դոնարա Գաբրիելյանն էլ իր ելույթում մասնավորապես ասաց, որ Ռոբերտ Քոչարյանն Արցախի ազատագրական պայքարում  իր երիտասարդ տարիներն է նվիրել հայրենիքին և արժանի է մեծ հարգանքի: «Ես զարմանում եմ, թե հիմա ինչ կատարվում մայր Հայաստանում: Բռնում են մարդուն, հետո նոր սկսում ապացույցներ գտնել: Մենք պահանջում ենք բաց դատավարություն»,- նշեց Դ. Գաբրիելյանը: 


«Այսօր մենք ապրում ենք շատ մեծ ցավ: Այստեղ երկար տարիներ ղեկվարել է Ռոբերտ Սեդրակովիչ Քոչարյանը: Նա երիտասարդ տարիքում ինչ պաշտոն էլ որ զբաղեցրել է, պատվով է կատարել՝ սկսած արցախյան շարժումից, այն օրերից, երբ մարդիկ հավաքվել և միասնական Հայաստան են կանչել: Հայաստանից են նրան կանչել, որ Հայաստանում նա ղեկավարի և այսօր նա մեր շարքերում չէ: Ես խնդրում եմ անհապաղ ազատել այդ մարդուն, քանի որ թուրքը մի քանի քայլ այն կողմից տեսնում է և ուրախանում, որ իր ազգն է իր հերոսին դատապարտում: Ես խնդրում եմ եկեք մինչև վերջ կանգնենք և մեր պայքարը շարունակենք»,- ասաց ակցիայի մասնակից Ալեքսանդր Հայրապետյանը:

բողոքի ակցիայի նախաձեռնող Գրիգորի Աֆանասյանն ասաց` իրենց նպատակն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը լինի ազատության մեջ: Նա նշեց, որ Արցախում բողոքի ցույցի իրականացումը հայաստանյան և արցախյան հասարակությունների միջև որևէ խնդիր չի կարող առաջացնել: «Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի, ու մենք կշարունակենք ենք այնքան` մինչև հասնենք դրան: Եվ եթե մինչև տարեվերջ այս հարցին լուծում չտրվի, ապա մենք ողջ Արցախը ոտքի կկանգնեցնենք և եթե անհրաժեշտ լինի` կհասնենք Երևան»,- ասաց Գ. Աֆանասյանը: 

Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ եթե հարկ լինի անգամ ոտքով Ստեփանակերտից կարող են հասնել Երևան, այդտեղ էլ ցույցեր անել, որպեսզի ազատենք Ռոբերտ Քոչարյանին:

 

|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
04.03.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: