22.11.2002. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը Եվրատլանտյան խորհրդի
24.11.2005. ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանի հարցազրույցը սլովենական "Դելո"
09 Հուն 2011  
09.06.2011  |  15:51   |   Ելույթներ և ուղերձներ

16.05.2005. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը Եվրախորհրդի գագաթաժողովում /Վարշավա/

Պարոն նախագահ,
տիկնայք եւ պարոնայք,

Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Կվասնեւսկուն գագաթաժողովի կազմակերպման հոգածության համար: Համոզված եմ, որ Եվրոպայի Խորհրդի անդամպետությունների ղեկավարների հանդիպումը ժամանակին է եւ արդիական: Եվրոպան փոխվում է, եւ դա անկասկած պետք է քննարկման նյութ դառնա Եվրոպական կառույցների եւ հաստատությունների բարեփոխմանը համարժեք միջոցներ ձեռնարկելու համար: 

Իսկ փոփոխությունները կրում են հիմնարար բնույթ: Արեւմտյան եւ Արեւելյան Եվրոպաները քաղաքական տերմինից վերածվել են սովորական աշխարհագրականի: Դրանով հանդերձ, "Եվրոպա" բառը դադարել է պարզապես մայրցամաքի անուն լինել: Այն դարձել է քաղաքական տերմին, որ ավելի շատ ընկալվում է որպես պետությունների հանրակցության նոր` եզակի մոդել, իսկ եվրոպացին` որպես այդ հանրակցության անդամ: 

Ընդ որում, գործընթացի ինստիտուցիոնալ ձեւակերպումն ու հոգեբանական ընտելացումն ընթացնում են ձեռքձեռքի` ըստ երեւույթին, տեղեկատվական տեխնոլոգիաների առաջընթացի շնորհիվ: Վերափոխման արագությունն այնպիսին է, որ գործընթացն ընդգրկում է մեկ սերնդի կյանքի տեւողություն: Երբեմն ինձ թվում է, որ այս գործընթացն ունի իր ներքին տրամաբանությունը եւ այնքան էլ կախված չէ քաղաքագետներից:

Այս բոլորը հարուցում են իմաստավորում եւ պատասխան պահանջող մի շարք հարցեր: Մասնավորապես.

-Եվրոպական ինտեգրացիոն գործընթացներն ունեն, արդյոք, աշխարհագրական եւ մշակութային սահմաններ, եւ որտեղ են դրանք:
 
-Ինչպես կազդի Եվրոպայի Միության ընդլայնումն ու հետագա ինստիտուցիոնալիզացիան այլ կազմակերպությունների, այդ թվում Եվրոպայի Խորհրդի ունեցած դերի վրա: Չէ որ ակնհայտ է, որ Եվրոպայի Միության անդամ երկրների համար մեր ակումբը պակաս գրավիչ է: 

-Ինչպես պետք է կառուցվեն Եվրոպայի հարաբերությունները մնացյալ աշխարհի հետ, որն ունի այլ պատկերացումներ ու ավանդույթներ:

-Եվրոպայում կատարվողը կվերաճի նոր գաղափարախոսության` դրանից բխող գլոբալ բաժանման հետեւանքներով:

Այստեղ բավական անորոշություն կա, եւ այդ հարցերի պատասխանները մեծ չափով կախված են այս սեղանի շուրջ նստած եվրոպական ղեկավարներից: 

Տիկնայք եւ պարոնայք,

Հայաստանը գտնվում է եվրոպական ինտեգրացիայի դժվար ճանապարհի սկզբին: Մինչեւ ընթացիկ տարվա վերջ մենք ամբողջությամբ կավարտենք Եվրոպայի Խորհրդի առջեւ ստանձնած հետընդունելության պարտավորությունների կատարումը£ Դա բարեփոխումների դժվար, բայց արդյունավետ գործընթաց էր, որն ստացավ հասարակության լայն շերտերի աջակցությունը:

Մենք մտադիր ենք խորացնել փոխգործակցությունը Եվրոպայի Միության հետ "Եվրոպական հարեւանություն" քաղաքականության շրջանակներում: Մեզ համար դա քաղաքական եւ տնտեսական բարեփոխումները շարունակելու հնարավորություն է` արդեն Եվրոպայի Միության հովանու ներքո: Մենք մեզ ընդհանուր Եվրոպայի մաս ենք զգում: Մեր մշակութային ժառանգությունը եվրոպական մշակույթի մասն է: Մենք բարեփոխումներն իրականացնում ենք մեր պետության ներքին պահանջներից ելնելով, այլ ոչ նրա համար, որ մեզ գովաբանեն: Թերեւս դա է պատճառը, որ բարեփոխումների իրականացման արդյունավետությունը Հայաստանում բավական բարձր է:

Հայաստանում հավատում են Եվրոպային` բաց սահմաններով, առանց բռնության, շրջափակումների ու փախստականների, Եվրոպային, որտեղ հարգում են մարդու իրավունքները եւ ժողովուրդների ազատ ընտրության իրավունքը, որտեղ ներկան կառուցվում է անցյալի անաչառ գնահատականի հիման վրա: Այս համատեքստում ենք մենք տեսնում նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարը: Այն է` եվրոպական ինտեգրացիոն գործընթացներում դե ֆակտո կայացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը ներգրավելու բանաձեւի որոնումը: Եվրոպական արժեքների հանդեպ հավատով են բացատրվում եւ մեր ջանքերը 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: Այս տարի մենք նշում ենք այդ ողբերգական իրադարձությունների 90-րդ տարելիցը եւ շնորհակալ ենք մեզ աջակցած բոլոր երկրներին:

Տիկնայք եւ պարոնայք,

Մեր գագաթաժողովն անց է կացվում Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 60-ամյակը տոնախմբելու օրերին£ Այն տեղի է ունենում մի երկրում, որն առաջիններից եւ ամենամեծ չափով է տուժել այդ ավերիչ պատերազմից: Սա խորհրդանշական է, քանի որ այնտեղ, որտեղ տասնամյակներ առաջ տեղի ունեցավ Եվրոպայի բեկումը, այսօր մենք խոսում ենք նրա վերաինտեգրման մասին: Այն հաղթանակը փրկեց աշխարհը ֆաշիզմից, բայց բաժանեց Եվրոպան: Այսօր, նոր մարտահրավերների եւ սպառնալիքների դեմ պայքարում, մեզ պետք է ոչ միայն հաղթել, այլեւ խուսափել նոր բաժանարար գծերից, ստեղծել խաղաղության եւ կայունության եվրոպական ճարտարապետության միասնական կառույց:

Շնորհակալություն:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: