18.09.2006. ՀՀ Նախագահ Ռ.Քոչարյանի ելույթը Հայաստան-Սփյուռք Երրորդ
04.06.2001. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ "ՄԵԴԻԱՄԱՔՍ" ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ
08 Հուն 2011  
08.06.2011  |  15:35   |   Ելույթներ և ուղերձներ

16.11.2006. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը Բերտելսման հիմնադրամում /Բեռլին/

Տիկնայք եւ պարոնայք, 

Ես ուրախ եմ այսօր ձեզ հետ միասին այստեղ գտնվելու համար: Շատ բնական է, որ այս զրույցը տեղի է ունենում Բերտելսման հիմնադրամում: Հայաստանում անկախությունից ի վեր տեղի ունեցող գործընթացները բնութագրելիս ամենահաճախակի օգտագործվող բառը պետք է լինի "բարեփոխում"-ը` տնտեսական, սոցիալական եւ քաղաքական: Փաստորեն, Խորհրդային Միության փլուզումից եւ Հայաստանի` ժողովրդավարության ու շուկայական տնտեսության անցումից հետո գոյություն չունի կյանքի որեւէ բնագավառ, որը ենթարկված չլինի լուրջ բարեփոխումների: Մենք վերակառուցեցինք մեր ինստիտուտները, վերանայեցինք քաղաքականությունը, լիովին փոխեցինք տնտեսության կառուցվածքը: Ամենը նոր էր եւ խոստումնալից:

Դժբախտաբար, այս գործընթացը դժվարացել էր մեզ պարտադրված պատերազմով, շրջափակմամբ, որը մինչ այժմ շարունակվում է եւ դաժան էներգետիկ ճգնաժամով: Մենք պատասխանեցինք փոփոխությունների արագացմամբ, ռեսուրսների մոբիլիզացմամբ եւ կառավարման արդյունավետության բարձրացմամբ:

Հայաստանը հարուստ չէ բնական ռեսուրսներով: Այնուամենայնիվ, մենք հայտնի ենք դրանցից ամենակարեւորով` մարդկայինով: Այն առաջին հերթին արտահայտվում է մեր ժողովրդին հատուկ ձեռներեցությամբ եւ աշխատասիրությամբ: Մեզ բնորոշ հատկանիշն է մասնավոր գործ սկսելու շահագրգռվածության բարձր աստիճանը:

Որպեսզի կարողանանք ամողջությամբ օգուտ քաղել այս առավելություններից, էական է գործարար մարդկանց համար ստեղծել բարենպաստ միջավայր եւ ապահովել ներդրումների պաշտպանվածությունը: Այն իրենից ենթադրում է ազատականացնել տնտեսությունը եւ առեւտրային ռեժիմը, ստեղծել մրցակցային պայմաններ եւ նվազագույնի հասցնել գործարարությանը պետական միջամտությունը:

Արդյունքում, մենք տնտեսության կառուցվածքի մեջ լուրջ փոփոխություններ ենք արձանագրում, թե ճյուղերի, եւ թե սեփականության տեսակների առումով: ՀՆԱ-ի 85 տոկոսը ձեւավորում է մասնավոր հատվածը, դրանից 40 տոկոսը` փոքր եւ միջին ձեռներեցները: Մենք հատկապես հպարտ ենք այս վերջին ցուցանիշով: Միջին խավը ձեւավորման փուլում է: Դա լրջորեն ազդում է սեփական ապագայի նկատմամբ հասարակության ընկալման վրա:

Ակնհայտ է, որ դեռեւս ամեն ինչ չէ, որ հարթ է: Մենք հատկապես զգում ենք հարկային եւ մաքսային կառավարումը որակապես բարելավելու հրամայական կարիք: Պայքարը կոռուպցիայի դեմ պետք է ուժեղացվի բոլոր մակարդակներում` ըստ կառավարության կողմից հաստատված գործողությունների ծրագրի:

Մենք կարիք ունենք նաեւ Հայաստանում շարունակելու զարգացնել ֆինանսական ծառայությունների հատվածը: Դրա համար մենք ունենք լավ ներուժ` ի դեմս արդյունավետ բանկային համակարգի, որը հետեւողականորեն արդիականացվում է: Քանի դեռ մենք տեսնում ենք Հայաստանում արտաքին ուղղակի ներդրումների լուրջ աճ, գիտենք, որ մոտ ապագայում դեռ ավելի շատ ձեռքբերումներ պետք է ունենանք: Այս առումով ես պետք է լիովին գնահատեմ եւ իմ անկեղծ երախտիքը հայտնեմ Հայաստանին` այս ոլորտում երմանիայի կողմից տեխնիկական աջակցության ու անմիջական ներգրավվածության համար: Այս տեսակետից KFW-ի եւ GTZ-ի հետ իրականացված տեխնիկական աջակցության եւ ֆինանսական համագործակցության ծրագրերը մեծ ներդրում ունեն:

2003թ. Առեւտրի Համաշխարհային Կազմակերպություն Հայաստանի մուտքը նպաստեց համաշխարհային տնտեսությանը մեր ինտեգրմանը եւ մեր գործընկերների հետ հարաբերությունները դարձրեց ավելի կանխատեսելի: Անցյալ տարի "Wall Street Journal"-ի եւ "Ժառանգություն" հիմնադրամի համատեղ ուսումնասիրության համաձայն աշխարհի բաց տնտեսությունների շարքում Հայաստանը դասվեց 27-րդ տեղում: Բարեփոխումների արդյունավետությունն արտացոլվում է ցուցանիշներում: Վերջին 6 տարիների ընթացքում ՀՆԱ-ի տարեկան միջին աճը կազմել է 12.2 տոկոս: Արտաքին ներդրումներն անցյալ տարի կազմել են 500 միլիոն ԱՄՆ դոլար: 

Այսպիսի առաջընթացը մեր կառավարությանը թույլ է տալիս իր ջանքերն ուղղել հասարակության առջեւ ծառացած սոցիալական խնդիրների լուծմանը: Ես կցանկանայի հատկապես առանձնացնել Աղքատության հաղթահարման ծրագիրը, որը մշակվել է կառավարութան, միջազգային ֆինանսական կազմակերպությունների եւ Հայաստանի քաղաքացիական հասարակության սերտ համագործակցությամբ: Այդ փորձը օգտագործվում է Համաշխարհային բանկի կողմից որպես ուսանելի օրինակ` այլ երկրներում համանման ծրագրեր մշակելու համար: 

Այս տարի մեր կառավարությունը հայտարարել է մեկ այլ նոր գերակայություն, որը կհանգեցնի հասարակության համակարգային փոփոխության: Մենք սկսել ենք լայնածավալ ծրագիր` ուղղված Հայաստանի գյուղական շրջանների զարգացմանը: Ներկայումս գոյություն ունի մեծ անջրպետ մայրաքաղաքում եւ գյուղական համայնքներում առկա իրավիճակների միջեւ: Մենք մոբիլիզացրել ենք եղած ռեսուրսներն, ինչպես նաեւ կոչ արել Սփյուռքի մեր հայրենակիցներին` ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը` բարձրացնելու Հայաստանի գյուղական վայրերի կենսամակարդակը: Մեր կարծիքով, այն խթան կհանդիսանա երիտասարդների համար` զարգացնելու իրենց շրջանները, քաղաքներն ու գյուղական համայնքները:

Մեկ այլ մրցակցային առավելություն, որի վրա հիմնված են մեր բարեփոխումները, Հայաստանում գրագիտության բարձր մակարդակն է: Մենք պատրաստվում ենք զարգացնել գիտատար տնտեսություն: ՀՆԱ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների մասնաբաժինն արդեն 2 տոկոս է: 

Միեւնույն ժամանակ, մենք լիովին հասկանում ենք, որ անհնարին կլիներ օգտվել այդ առավելությունից առանց լուրջ փոփոխություններ իրականացնելու մեր գիտական եւ կրթական ոլորտներում: Հենց դա է պատճառը, որ Հայաստանն սկսեց իր ակտիվ մասնակցությունը Բոլոնյան գործընթացին, որպեսզի իր կրթական համակարգը համապատասխանեցնի եվրոպական չափորոշիչներին: Ներկայումս մենք նաեւ մշակում ենք համապարփակ ռազմավարություն` հիմնարար եւ կիրառական գիտությունների ոլորտում բարեփոխումներ իրականացնելու նպատակով: Անցումային դժվարին շրջանում մարդկային ներդրումն անտեսվում էր, եւ ներկայումս մենք փորձում ենք լրացնել այդ բացը: 

Տիկնայք եւ պարոնայք, 

Իմ ելույթը ես սկսեցի տնտեսական բարեփոխումներով եւ սոցիալական դաշտի վրա դրանց ազդեցությամբ, քանի որ խորապես համոզված ենք, որ կայուն ժողովրդավարությունը մեծապես կախված է տնտեսության վիճակից: Քանի դեռ մենք լիովին ընդունում ենք քաղաքական տեսլականի եւ առաջնորդության կարեւորությունը նախկին փակ հասարակության մեջ ժողովրդավարական արժեքներ արմատվորելու գործում, ժողովրդավարության հավատավոր կողմնակիցներ ենք ներքեւից: Բավարար չէ ստեղծել ժողովրդավարական կառույցներ. առանց խիստ շահագրգիռ հասցեատերերի դրանք կարող են արագորեն աղավաղվել եւ փոխվել: Կարծում ենք, ժողովրդավարության այդ կարող հասցեատերը մի կողմից փոքր եւ միջին բիզնեսն է, մյուս կողմից` քաղաքացիական հասարակությունը:

Այսօր մեր կառավարությունը ձեռնամուխ Է եղել դատաիրավական հատվածի բարփոխումների գործընթացին: Այդ բարեփոխումների առաջին փուլը տեղի ունեցավ անկախության արշալույսին: Այդ ժամանակ մենք նոր էինք սովորում քաղաքացիական կանոնները մասնավոր սեփականության իրավունքի պայմաններում եւ պետության ժողովրդավարական պատասխանատվության համակարգում: Այսօր մենք աշխատում ենք ավելի խորը բարեփոխումների ուղղությամբ, որոնք թույլ կտան ապահովել դատարանների անկախության ավելի բարձր աստիճան եւ ավելի խորը հարգանք դեպի մարդու իրավունքները: Գերմանացի գործընկերների հետ սերտ համագործակցությամբ այժմ մենք զարգացնում ենք վարչական արդարադատության համակարգը, ինչը կկարգավորի պետության եւ քաղաքացիների միջեւ վեճերը:

Անկախության տարիները նշանավորվել են երկրի կյանքում քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ: Մեզ ոգեւորում է ոչ կառավարական կազմակերպությունների հատվածի զարգացումը: Այսօր տեսնում ենք ավելի արհեստավարժ հասարակական կազմակերպություններ, որոնք մարդականց մոտեցնում են քաղաքական որոշումներ կայացնելուն: Հայաստանի բոլոր պետական ինստիտուտները սերտորեն աշխատում են քաղաքացիական հասարակության խմբերի հետ:

Ճիշտ է, մենք դեռեւս շարունակում ենք բախվել ոչ կառավարական կազմակերպությունների հատվածի բոլոր այն լուրջ խնդիրների հետ, որոնք առկա են ցանկացած անցումային ժողովրդավարության շրջանում: Հասարական կազմակերպությունները, որոնք էապես նոր երեւույթ են, նպատակային լինելու փոխարեն երբեմն շարունակում են առավել կարեւորել դրամաշնորհները եւ ունենում են քաղաքական օրակարգ` նույնանալով տարբեր քաղաքական կուսակցությունների հետ:

Տիկնայք եւ պարոնայք, 

Անցած 15 տարիները պետականաշինության ժամանակահատված են եղել: 5 տարի առաջ Եվրոպայի Խորհուրդ մեր մուտքը հիմք ստեղծեց օրենսդրական բարեփոխումների եւ ինստիտուտների կերտման համար: Առեւտրի Համաշխարհային Կազմակերպությանն անդամակցությունը թույլ տվեց ունենալ ավելի արագ եւ շահագրգիռ անցում դեպի ազատական տնտեսություն: Մտածելով բարեփոխումները շարունակելու մասին, մենք Եվրոպական հարեւանության քաղաքականությունը դիտում ենք որպես նոր չափանիշ: Բրյուսելում վերջերս ստորագրված ործողությունների ծրագիրը, մեր ընկալմամբ, բարփոխումների նոր ուղենիշն է: Հայաստանը մտադիր է զարգացնել արդյունավետ համագործակցությունը Եվրահանձնաժողովի հետ եւ ամրապնդել երկկողմ կապերը Եվրամիության անդամ երկրների հետ: Սա թույլ կտա ապահովել ինտենսիվ քաղաքական երկխոսություն, առեւտրի ավելի մեծ ծավալ, սոցիալական ու հասարակական փոխգործակցության ակտիվացում, փոխադարձ անվտանգության ավելի մեծ ներգրավվածություն: Մենք ակնկալում ենք երմանիայի աջակցությունն ու համագործակցությունն այս նոր շրջանակում:

Տարիներ շարունակ Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը հիմնականում ձեւավորում է հիմնվելով շահերի համատեղումից օգուտ քաղելու գաղափարի եւ ոչ թե մեր տարածաշրջանում առկա տարաձայնությունները շահարկելու վրա: Սա մեզ թույլ է տվել համատեղել հրաշալի հարաբերություններ Ռուսաստանի, Եվրամիության, ԱՄՆ-ի եւ Իրանի հետ: Դա նաեւ մեր երկրի եւ հասարակության փոխակերպման կարեւոր մասն է: Տասնամյակներ շարունակ, ապրելով Խորհրդային Միությունում, մեզ սովորեցրել էին աշխարհը տեսնել սեւ եւ սպիտակ, թշնամի ու բարեկամ:

Կոմպլեմենտարության քաղաքականությունը վերաբերում է նաեւ մեր անվտանգության մոդելին: Հայաստանը Հավաքական Անվտանգության Պայմանագրի կազմակերպության ակտիվ անդամ է, եւ միեւնույն ժամանակ նշանակալի առաջընթաց է արձանագրել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ոլորտում: Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը հաստատվել է` հիմք դնելով երկարաժամկետ ինստիտուցիոնալ համագործակցության:

Հայաստանի ապագայի մեր տեսլականը բարեկամական կայուն միջավայրում բարգավաճ երկիրն է: Հայաստանը տարածաշրջանում չորս անմիջական հարեւան ունի: Ցավոք սրտի, նրանցից երկուսի հետ մենք հարաբերություններ չունենք: Դարեր շարունակ մենք բարիդրացիական հարաբերություններ ենք պահպանում Վրաստանի հետ, եւ հուսով ենք, որ Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ վերջերս ծայր առած լարվածությունը շուտով կկարգավորվի: Մենք արդյունավետ եւ կայուն ենք գնահատում համագործակցությունը հարեւան Իրանի հետ, որի հետ փոխգործակցում ենք շատ ոլորտներում եւ սկսել ենք նշանակալի ենթակառուցվածքային ծրագրեր:

Ի հակադրություն այս ամենի, մեր մյուս կարեւոր հարեւանը` Թուրքիան, Հայաստանի սահմանը փակ է պահում: Մենք անգամ դիվանագիտական հարաբերություններ չունենք այդ երկրի հետ: Կարծում ենք, որ լինելով ՆԱՏՕ-ի անդամ եւ ունենալով Եվրամիությանն անդամակցելու ձգտում, Թուրքիան պետք է տարածաշրջանում ավելի դրական քաղաքականություն վարեր: Մենք ոչ մեկ անգամ առաջարկել ենք հաստատել դիվանագիտական հարաբերություններ, եւ այդ առաջարկը դեռեւս ուժի մեջ է: Կարծում ենք, որ հարեւան երկրները իրենց հարաբերությունները պետք է կառուցեն առանց նախապայմանների, եւ ավելին` առանց դրանք պայմանավորելու երրորդ երկրի պահանջներով: 

Հայաստանը մեծապես կարեւորում է տարածաշրջանային համագործակցությունը: Կարծում ենք, որ հակամարտությունների կարգավորումն ինքնին չպետք է դիտվի որպես երկխոսություն եւ համագործակցություն հաստատելու նախապայման: Հակառակը, տարածաշրջանային համագործակցությունը պետք է դիտվի որպես վստահություն ստեղծելու միջոց, որը նպատակաուղղված է առկա տարաձայնությունների կարգավորմանը: Ակնհայտ է, որ չկարգավորված հակամարտությունները խոչընդոտում են Հարավային Կովկասի բնականոն զարգացման գործընթացին:

Ահա թե ինչու մենք կողմնակից ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները ջանում են մոտեցնել մեր դիրքորոշումները: Դժբախտաբար, չնայած ընթացող ակտիվ բանակցություններին, լավատեսության համար քիչ հիմք կա:

Մեր սկզբունքային դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղի ժողովուրդն իրականացրել է ինքնորոշման իր իրավունքը: Դա արվել է միջազգային նորմերին միանգամայն համապատասխան: Ներկայիս շատ անկախ պետություններ ստեղծվել են նախկին կայսրությունների փլուզումից հետո: Լեռնային Ղարաբաղի անկախությունը ձեռք է բերվել Խորհրդային Միության փլուզման ժամանակ: Դեռ ավելին, դա գաղափարական հսկայական պառակտման վերջն էր: Լեռնային Ղարաբաղն անկախ Ադրբեջանի մաս երբեք չի եղել: Իր պետականության հաջող կառուցման շնորհիվ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ապացուցել է գոյության իր իրավունքը: Այն պարբերաբար անցկացնում է ժողովրդավարական խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ: Մենք ականատեսն ենք քաղաքացիական հասարակության զարգացման: Արդեն մեծացել է մի սերունդ, որն իրեն համարում է այդ պետականության մարմնացումն ու պահապանը: Մենք չենք հիշում մի ազգի օրինակ, որն ինքնակամ հրաժարվել է իր 15 տարվա անկախությունից: Ոչ ոք մտադիր չէ դա անել Ղարաբաղի պարագայում: Մենք խոսում ենք անշրջելի փոփոխությունների մասին, որոնք տեղի են ունեցել մարդկանց գիտակցության մեջ:

Տիկնայք եւ պարոնայք, 

Ես ընդհանուր առմամբ նկարագրեցի Հայաստանի Հանրապետությունում ընթացող տնտեսական, սոցիալական եւ քաղաքական փոփոխությունները: Անցումը գործընթաց է, ոչ թե` իրադարձություն: Այն ունի սկիզբ, բայց ոչ երբեք վերջ: Կարծում եմ, ժողովրդի կենսունակությունը հիմնված է փոփոխության կարիքն ընկալելու ունակության եւ ինքն իրեն փոխելու պատրաստակամության վրա: Գիտենք, որ չնայած առկա դրական զարգացմանը, մեր երկրի փոխակերպումը դեռ իր սկզբնական փուլում է: Սակայն, մենք ունենք դրա նպատակների եւ այդ գործընթացին նվիրվածության տեսլականը:

Շնորհակալություն ուշադրության համար:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: