19.11.2004. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը Բեռլինի Եվրոպական
16.11.2006. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը Բերտելսման հիմնադրամում
08 Հուն 2011  
08.06.2011  |  15:32   |   Ելույթներ և ուղերձներ

18.09.2006. ՀՀ Նախագահ Ռ.Քոչարյանի ելույթը Հայաստան-Սփյուռք Երրորդ Համաժողովի բացման լիագումար նիստում

Վեհափառ տեր Գարեգին Երկրորդ,
Վեհափառ տեր Արամ Առաջին,
Հարգելի հայրենակիցներ,
Տիկնայք եւ պարոնայք,

Երկրորդ համաժողովից հետո անցած չորս տարին թե Հայաստանի, թե հայկական մեծ համայնքներ ունեցող երկրների համար լի էին բազմաթիվ զարգացումներով: Կարծում եմ, որ այս համաժողովը հնարավորություն է ընձեռում քննարկել այդ նոր իրականությունները եւ նախանշել մեր անելիքները առաջիկա տարիների համար:
Իմ ելույթում կանդրադառնամ երկու հիմնական թեմաների: Առաջինը` իրավիճակը Հայաստանում, առկա մարտահրավերներն ու առաջընթացի հեռանկարները: Երկրորդը` Սփյուռքին առնչվող խնդիրներ եւ Հայաստան-Սփյուռք կապն ամրապնդելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ:

Հարգելի պատվիրակներ,

Անցած 4 տարիները Հայաստանի համար լայնածավալ եւ ինտենսիվ բարեփոխումների ժամանակահատված էին: Տնտեսության ոլորտում դրանք ջանքեր էին` ուղղված շուկայական հարաբերությունների խորացմանը, բարենպաստ ներդրումային եւ մրցակցային միջավայրի ձեւավորմանը, փոքր եւ միջին գործարարության զարգացմանը: ԱՀԿ անդամակցությունը խթանեց համաշխարհային տնտեսության մեջ մեր ինտեգրման գործընթացը` կանխատեսելի դարձնելով հարաբերությունները առեւտրային գործընկերների հետ: Բարեփոխումների արդյունավետությունն ապացուցվում է գրանցված արդյունքներով: Վերջին հինգ տարիների ընթացքում ՀՆԱ-ի միջինացված տարեկան աճը կազմել է 12.2 տոկոս: Դրա 85 տոկոսը ձեւավորվում է մասնավոր հատվածում, այդ թվում` շուրջ 40 տոկոսը` փոքր եւ միջին գործարարության դաշտում: Արտասահմանյան ներդրումների ծավալն անցյալ տարի հասավ 500 միլիոն դոլարի: Սրանք ակնառու ցուցանիշներ են նավթ եւ գազ չունեցող հետխորհրդային պետության համար:

Էական փոփոխություններ է կրել տնտեսության կառուցվածքը` ինչպես սեփականության ձեւերի, այնպես էլ ոլորտների առումով: Առավել առաջատար եւ ակտիվ զարգացող ճյուղերի թվին կդասեի էներգետիկան, լեռնահանքային ոլորտը, վերամշակումը, տեղեկատվական տեխնոլոգիաները, ոսկերչությունը ու շինարարությունը: Անկասկած, կարեւոր է Սփյուռքի դերն այս բարեփոխումներում, ինչպես ուղիղ գործարար ներդրումների, այնպես էլ ենթակառուցվածքային ծրագրերին մասնակցության առումով:Բավական է հիշել "Լինսի"հիմնադրամի գործունեությունը, մի շարք խոշոր ծրագրեր, որոնք իրականացվել են սփյուռքի գործարարների ներդրումների միջոցով:

Ակնհայտ է, որ երկրի տնտեսությունը մտել է կայուն աճի փուլ, ինչը թույլ է տալիս կառավարությանը մշակել սոցիալական բնույթի միջնաժամկետ ծրագրեր եւ հետեւողականորեն իրագործել դրանք: Այսինքն, այսօր կառավարության գործունեությունն ունի համակարգային եւ նպատակաուղղված բնույթ:

Հատկապես կուզեի նշել աղքատության հաղթահարման ծրագիրը, որը մենք իրագործում ենք նախատեսվածից արագ: Ծրագիրը մշակվել է հասարակության լայն ներգրավմամբ, բաց եւ թափանցիկ եղանակով: Ի դեպ, այդպիսի գործելաոճը դառնում է բնորոշ կառավարության համար:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: