23.06.2004. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը Եվրոպայի Խորհրդի
18.09.2006. ՀՀ Նախագահ Ռ.Քոչարյանի ելույթը Հայաստան-Սփյուռք Երրորդ
08 Հուն 2011  
08.06.2011  |  15:30   |   Ելույթներ և ուղերձներ

19.11.2004. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը Բեռլինի Եվրոպական համաժողովում

Պարոն նախագահող,
Տիկնայք եւ պարոնայք,

Ուրախ եմ նման ներկայանալի լսարանի առջեւ ելույթ ունենալու հնարավորության համար: Այսպիսի համաժողովներն անչափ օգտակար են եվրոպական տարածքում եւ նրա սահմաններից դուրս համագործակցության հեռանկարները քննարկելու համար:

Թեման հատկապես արդիական է Եվրոպական Միության ընդլայնման համատեքստում, նաեւ այն առումով, որ եւ այդ կառույցի ներսում, եւ հարակից տարածքներում համագործակցության նոր մեխանիզմներ են ձեւավորվում: Հայաստանի համար սա նույնպես կարեւոր է, քանի որ այս ամառ մենք ընդգրկվեցինք ՙԵվրոպական հարեւանություն՚ քաղաքականության մեջ:

Ակնհայտ է, որ ռեսուրսային ներուժի աճը մշտապես ուղեկցվում է հետաքրքրությունների ոլորտի ընդլայնմամբ: Եվրոպայի միավորման եզակի գործընթացն օբյեկտիվորեն ենթադրում է համաշխարհային քաղաքականության եւ տնտեսության մեջ նրա դերի բարձրացում: Սա նշանակում է, որ պետք է հստակ ձեւակերպվեն աշխարհագրական եւ հայեցակարգային բնույթի արտաքին քաղաքական առաջնահերթությունները:

Դրանցից մեկը հարեւանների հետ հարաբերությունն է: Ինչպես դա կձեւավորվի: Եվրոպայի ընդարձակումն ինչպիսի ազդեցություն կունենա հարեւան երկրների եւ տարածաշրջանների վրա: Աշխարհաքաղաքական ինչ հետեւանքներ կունենա այդ գործընթացը: Այս հարցերը մտահոգում են բոլորին եւ հատկապես հետխորհրդային տարածքի երկրներին: 

Համոզված եմ, որ այս դեպքում շարժումը պետք է լինի հանդիպակաց: ԱՊՀ երկրները նույնպես պետք է ձեւակերպեն եվրաինտեգրման հանդեպ իրենց վերաբերմունքը եւ հստակեցնեն իրենց դերն այդ գործընթացում: Ակնհայտ է, որ ԱՊՀ բոլոր երկրների համար ընդհանրական եւ նույնական մոտեցումներ որդեգրելը խիստ դժվար կլինի մի շարք պատճառներով.

-այդ երկրների տնտեսությունները տարբեր կառուցվածքներ ունեն, ինչը ազդում է տնտեսական քաղաքականության բնույթի վրա: Այդ կառուցվածքները մենք ժառան•ել ենք անցյալից, եւ դրանք մեծ ազդեցություն ունեն մեր ներքին ու արտաքին քաղաքականության վրա

-այդ երկրներում բարեփոխումների ընթացքը տարբեր աստիճանների վրա է, եւ բարեփոխումներին հավատարիմ մնալու հանգամանքն էլ տարբեր է

-այդ երկրները պատկանում են տարբեր մշակույթների եւ դավանում են տարբեր կրոնների

-տարբեր են նաեւ եվրոպական զարգացման արդյունավետության աստիճանները` պայմանավորված այդ երկրների աշխարհագրությամբ: Այստեղ ներկայացված են Հայաստանը (Հարավային Կովկաս), Ղըրղզստանը (Միջին Ասիա): Հարկ է տարբերակել մոտեցումները, օպտիմալացնել քաղաքական կապերը:

Անհրաժեշտ են համագործակցության ճկուն մոդելներ, որոնք հաշվի կառնեն իրողությունները եւ հիմնված կլինեն առողջ պրագմատիզմի վրա:

Հայ հասարակությունը, որն ունի եվրոպական խորը արմատներ 20-րդ դարի գաղափարախոսական հակընդդեմության պատճառով, կտրված էր եվրոպական քաղաքական, տնտեսական եւ իրավական հարթությունից: Հայաստանում ընթացող բարեփոխումների հիմնական իմաստը կենտրոնացված իշխանության հետեւանքների հաղթահարումն է տնտեսության մեջ, ինչպես նաեւ` հանրության գաղափարականացվածությունը: Իսկ սա, առաջին հերթին, նշանակում է մեր հասարակության կազմակերպման մոդելի ձեւավորում եվրոպական պատկերացումներով: Խոսքը սոցիալական հարաբերությունների, քաղաքական կեցվածքի եւ տնտեսական քաղաքականության մասին է:

Այդ խնդիրն ավելի արդյունավետ է լուծվում, երբ համագործակցում ես եվրոպական կայացած կառույցների հետ կամ անդամակցում ես դրանց: Այսպես, Եվրոպայի Խորհրդի անդամ լինելը մեզ հնարավորություն տվեց նկատելի առաջընթացի հասնել քաղաքացիական հասարակություն կառուցելու գործում:

Տնտեսության ոլորտում մենք արդյունավետ գործակցում ենք Համաշխարհային Բանկի, Արժույթի Միջազգային Հիմնադրամի ու Եվրոպական հանձնաժողովի հետ: Բարեփոխումների ծավալն ու խորությունը, ներառյալ մասշտաբային սեփականաշնորհումն, առեւտրի ազատականացումը, պետական ապարատի գործառույթների կարգավորումն այսօր ապահովում են հանրապետության տնտեսության կայուն աճը: Վերջին չորսը տարում այն արտահայտվում է երկնիշ թվերով: Մասնավոր հատվածում արտադրված ՀՆԱ ծավալը հատել է 80 տոկոսի սահմանագիծը: Ընդ որում` 38 տոկոսը բաժին է ընկնում միջին եւ փոքր բիզնեսին: Հայաստանը հաղթահարել է կառուցվածքային բարեփոխումների փուլը:

Այսօր մեր նպատակը ԵՄ չափանիշներին հասնելն է: Մենք հասկանում ենք, որ ԵՄ հետ գործակցության արդյունավետությունը ուղղակիորեն կախված է նրանից, թե մեր մոտեցումները որքանով են միատեսակ:
Մեր այսօրվա ակնկալիքը ՙԵվրոպական հարեւանություն՚ քաղաքականությանն իրական բովանդակություն հաղորդելն է: Մեզ չի կարող գոհացնել սոսկ այն հանգամանքը, որ մեզ հայտարարել են նոր հարեւաններ: Մենք պետք է իմանանք, թե այն ինչ է տալու մեր երկրներին, մեր ժողովուրդներին: Դա պետք է նշանակի աջակցություն մեր երկրներին` բարեփոխումները խորացնելու գործում:

Տիկնայք եւ պարոնայք,

ԵՄ հետ վստահելի հարաբերություններ կառուցելու գործընթացի վրա ազդեցություն ունեցող կարեւոր բաղկացուցիչ է հարեւան-երկրների արտաքին քաղաքական պահվածքը. շատ էական է, որ այն ուղղված լինի առկա տարաձայնությունները հարթելուն, այլ` ոչ թե նորերը ստեղծելուն: Հարավային Կովկասի պատմությունը լի է դրամատիզմով, քանի որ դարեր շարունակ այն երեք կայսրությունների շփման կիզակետում էր` դրանից բխող հետեւանքներով: Սա տարածաշրջանային կայունության շատ վատ նախադրյալ է:

Մենք Հայաստանում համոզված ենք, որ կայունության գործում լավագույն ներդրումը հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելն է: Սա հատկապես կարեւոր է այն երկրների համար, որոնք բարդ տարածաշրջաններում են: Այդ պատճառով մենք շահ ենք փնտրում Հարավային Կովկասում համաշխարհային եւ տարածաշրջանային տերությունների հակասությունները հարթելով, այլ` ոչ թե դրանք սրելով: Մենք դա անվանում ենք փոխլրացման արտաքին քաղաքականություն: Եվ այդ սկզբունքից ելնելով, վստահելի հարաբերություններ ենք կառուցում ԱՄՆ, ԵՄ եւ Իրանի հետ, զարգացնում ենք ավանդական կապերը Ռուսաստանի հետ: լխավոր կանոնն է. խոստանալ միայն այն, ինչ իրագործելի է, եւ լիովին կատարել այն, ինչ խոստացել ես: Այսպես ենք մենք մեր հարաբերությունները կառուցում միջազգային ֆինանսական կառույցների եւ կազմակերպությունների հետ: 

ԵՄ ձեւավորման պատմությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս տարածաշրջանային համագործակցության առավելությունը: Դա ոչ միայն բարգավաճման ուղի է, այլ նաեւ` կայունության գործիք: Իր փորձից ելնելով, Եվրոպան կարող էր առավել համառ լինել Հարավային Կովկասում հակամարտությունները կարգավորելու հարցում. եւ դա կարելի էր անել համագործակցության մղելով: Մենք համոզված ենք, որ դա խաղաղություն հասնելու ավելի արդյունավետ միջոց է:

Ինչու եմ ես այս մասին խոսում: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից մեկը տարածաշրջանային համագործակցության բացակայությունն է: Հայաստանը հավատում է, որ հակամարտությունները հնարավոր է լուծել տարածաշրջանային համագործակցության միջոցով: Մինչդեռ, Ադրբեջանը ձեռնպահ է մնում հնարավոր գործակցությունից` մինչեւ հակամարտության կարգավորումը: 

ԵՄ եւ Հարավային Կովկասի երկրների գործակցության արգելքներից մեկը Հայաստանի շրջափակումն է Թուրքիայի կողմից: Մեզ համար անբնական է, երբ ԵՄ անդամ դառնալու բանակցություններ սկսող երկիրը շրջափակում է իրականացնում ՙԵվրոպական հարեւանություն՚ քաղաքականության մեջ ընդգրկված երկրի նկատմամբ: Այսինքն, այսօր խնդիրը լուծելու հնարավորություն կա, եւ այն ԵՄ ձեռքին է: 

Պարոն նախագահող,

Ըստ էության, ԵՄ-ն ձեւավորվել է նրա հիմնադիրների պրագմատիզմի շնորհիվ: Ամեն ինչ սկսվել է ոչ թե խորհրդարանական վեհաժողովներից ու նախարարական խորհուրդներից, այլ` գիտակցումից, որ շահերն ընդհանուր են, իսկ արժեքային համակարգը` համադրելի: Ցանկալի կլիներ, նույնատիպ բան տեսնել հարեւան երկրների հետ ԵՄ-ն քաղաքականություն մեջ: 

Շնորհակալություն ուշադրության համար: Եվ վերջում կցանկանայի երախտա•իտությունս հայտնել այսօրվա համաժողովի կազմակերպիչներին` այն բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: