24.11.2005. ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանի հարցազրույցը սլովենական "Դելո"
04.06.2001. Քոչարյանի այցը Բելգիայի թագավորություն Ազատություն
09 Հուն 2011  
09.06.2011  |  18:16   |   Համացանց

1in.am. Ժողովրդագրական արդյունավետ տարիներ

Հատված  ԱԺ. ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հետ հարցազրույցից

- Պարոն Մինասյան, Դուք երկրորդ նախագահի հետ ճանապարհ եք անցել, նա էր, որ բանտերից ազատեց դաշնակցականներին և ինչ-որ չափով հենվեց այն քաղաքական պլատֆորմի վրա, որը Դաշնակցությունն էր ներկայացնում: Այսօր, երբ հիմնական դերակատարները Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանն են, և հասկանալի է, որ այնտեղ իրեն` որպես օրակարգի կարևոր բաղկացուցիչ, տեսնում է նաև Ռոբերտ Քոչարյանը, ի՞նչ է պատրաստվում անել Դաշնակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ: Արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանի քաղաքական նկրտումների մաս կարող է կազմել Դաշնակցությունը, և եթե նա քաղաքական դաշտ վերադառնալու հայտ ներկայացնի,- Ռուսաստանի օրինակով,- "ազգային ճակատի" կարգախոսի ներքո` նույն Ղարաբաղի, հայ-թուրքական հարցով, եթե ընդվզողը և հակազդողը այս գործընթացներին լինի Ռոբերտ Քոչարյանը ` Դաշնակցությունը կլինի՞ այդ ճամբարում: 

- Որքան որ հանիրավի կերպով մեր ընկերները բանտում նստած էին, և այն ժամանակ և հիմա էլ ասում եմ, որ ՀԱԿ ներկայացուցիչներից ոմանք մեր ընկերներին քաղբանտարկյալ չէին համարում և օրինակ` քաղբանտարկյալ են համարում մարդու, ով ՔԿՀ-ում լինելով պատասխանատու պաշտոնական անձ, գլուխ և ոտ էր կոտրում` նրան են համարում քաղբանտարկյալ, որքան էլ, որ մարդկային առումով ես շփում ունեցել եմ Մուշեղ Սաղաթելյանի հետ, այդ թվում` Մարտի 1-ից հետո, երբ նա կալանավորված էր և դատապարտված, բայց կա ստանդարտների հստակ մոտեցում: Ակնհայտ է, որ այդ հանիրավի դատապարտումները մի օր պետք է վերանային, և դրան վերջ տվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Կար հստակ պատկերացում ղարաբաղյան հարցում, որ մենք չենք զիջելու, և այսօրվա նույն իշխանության ուղնուծուծը կազմող ՀՀԿ առաջնորդ Վազգեն Սարգսյանն էր այդ մոտեցման կրողը, ով դարձավ հիմնական դերակատարներից մեկը, առաջին նախագահին քաղաքական ասպարեզից հեռացնելու համար: Մենք ունեցել ենք 10 տարվա համագործակցություն, մենք եղել ենք իշխանության մաս, ցավոք` ոչ ամբողջական իշխանություն, և հնարավորություն չենք ունեցել մեր ամբողջ ծրագրերը կյանքի կոչելու, եղել է ազգային հարցերում փոխըմբռնման հնարավորություն, որ մենք այդ դաշտում զիջելու ոչինչ չունենք, և սա պահել է մեզ իշխանության հետ սերտ համագործակցության մեջ:

- Պարոն Մինասյան, դուք եղել եք իշխանության, երբ Ռոբերտ Քոչարյանը ընդհանուր պետության շուրջ էր համաձայնության գալիս Ղարաբաղի հարցում, երբ որ տարածքների փոխանակման ճանապարհով Քի Վեսթի շուրջ էր համաձայնության գալիս: Սրանք որքանո՞վ են ընդունելի ՀՅԴ համար:

- Դրանք ընդունելի չեն եղել մեզ համար, և մենք դրա մասին հայտարարել ենք, որ այլ բան է, երբ դիվանագիտական հնար ես գործադրում, այլ բան է ներքին համոզումը` դու ինչի ես գնում: Մեզ համար եղել է գլխավոր երկու խնդիր` ստատուս քվոյի պահպանմանը զուգահեռ իրականացնել Ղարաբաղում և ազատագրված տարածքներում վերաբնակեցման ծրագրեր, և երկրորդ կարևոր քայլը` երկրում իրականացնել այնպիսի բարեփոխումներ, որ հնարավորություն կտա ամրացնել ժողովրդին սեփական երկրում պահելու ձգտումը: Միակ ժամանակաշրջանը, երբ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը ունեցել են ժողովրդագրական աճ,- նկատի ունեմ մեկնողների և ժամանողների հարաբերակցությունը,- դա եղել է 2004-2006 թվականները, այսինքն` այն ժամանակահատվածը, երբ Դաշնակցությունը ակտիվորեն համագործակցում էր և գտնվում էր կոալիցիոն հարաբերության մեջ:

1in.am

|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: