27.05.2002. Բացվեց Հայաստան - սփյուռք երկրորդ խորհրդաժողովը
23.12.2009. 2004թ. մայիսի 20-ի արձագանքները
11 Հուլ 2011  
11.07.2011  |  23:27   |   Համացանց

20.07.2007. ՀՀ Նախագահը հանդիպել է դատարանների նախագահների հետ

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Վճռաբեկ դատարանի շենքում հանդիպում է ունեցել դատարանների նախագահների հետ, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:

Հանրապետության նախագահի մայիսի 26-ի հրամանագրերով` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանը պարգեւատրվել էր Մխիթար Գոշի մեդալով, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սլավա Սարգսյանը եւ տնտեսական դատարանի դատավոր Լարիսա Սոսյանն արժանացել էին ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչման:

Ռոբերտ Քոչարյանը հանդիպման սկզբում նրանց հանձնել է պետական բարձր պարգեւները:

Նման հանդիպումները գնահատելով երկուստեք օգտակար` հանրապետության նախագահը խոսել է վերջին տարիներին իրականացված դատաիրավական բարեփոխումների մասին: Ըստ Ռոբերտ Քոչարյանի` իրականացվող բարեփոխումներն ի սկզբանե նպատակ են հետապնդել ձեւավորել անկողմնակալության, անկախության եւ արդյունավետության սկզբունքների վրա հիմնված որակապես նոր դատաիրավական համակարգ:

Երկրի ղեկավարը հատկապես մեծ նշանակություն է տվել դատարանների անկախության ապահովման ուղղությամբ ձեռնարկված քայլերին: Նշվել է, որ լիովին փոխվել է Վճռաբեկ դատարանի բովանդակությունը. այն այսուհետ հանդես է գալիս որպես ՀՀ բարձրագույն դատական ատյան /բացի սահմանադրական արդարադատության հարցերից/, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը: Այս պրակտիկան, ըստ նախագահի, հնարավորություն է տալիս ձեւավորել հստակ կանոններ, ինչն իր հերթին զգալիորեն կնպաստի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Նա ընդգծել է նաեւ դատական նոր օրենսգրքի կարեւորությունը, որով փոխվում է դատարանակազմության համակարգը:

Նշելով, որ կատարվել է հսկայական առաջընթաց քայլ` նախագահը միաժամանակ ասել է, որ բավարար աշխատանք չի տարվել բարեփոխումների հասարակական իրազեկման ուղղությամբ: Ռոբերտ Քոչարյանը ցանկություն է հայտնել լսել դատավորների կարծիքը դատական համակարգի խնդիրների, իրականացված բարեփոխումների վերաբերյալ, թե նրանք աշխատանքում ինչ դժվարությունների են հանդիպում, ինչ առաջարկություններ ունեն:

Շահագրգիռ քննարկման ընթացքում հատկապես կարեւորվել է հասարակության իրավագիտակցության մակարդակի, նրանց տեղեկացվածության աստիճանի բարձրացումը: Նշվել է, որ բարեփոխումները լինելով դիմանիկ զարգացող երեւույթներ, շարունակական գործընթաց է եւ մշտական կատարելագործման կարիք ունեն:

Հանդիպման ավարտին հանրապետության նախագահը դատավորներին առաջարկել է մշտապես հիշել, որ դատավորի կարգավիճակը խիստ պարտավորեցնող է եւ ենթադրում է մեծ պատասխանատվություն:

Yerkir.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: