Հայաստանն ակնկալիքներ ունի ԵՎՐԱԶԷՍ-ից
23.08.2004. Հայաստանը Ռուսաստանի միակ եւ իրական դաշնակիցն է
18 Օգո 2011  
18.08.2011  |  13:46   |   Հարցազրույցները

20.08.2004. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ համատեղ մամուլի ասուլիսը

Վլ. ՊՈՒՏԻՆ - Բարի օր հարգելի տիկնայք եւ պարոնայք:

Թույլ տվեք ձեզ համառոտ տեղեկացնել մեր այսօրվա աշխատանքի մասին: Առաջին հերթին ես ցանկանում եմ մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել Հայաստանի Նախագահին եւ նրա գործընկերներին, որ ընդունեցին հրավերը եւ այցելեցին Ռուսաստան: Այսօր մենք լավ հնարավորություն ունեցանք "ստուգել ժամացույցները" մեր փոխհարաբերությունների բոլոր ուղղություններով: Առաջին հերթին խոսքը տնտեսական ոլորտում մեր համատեղ աշխատանքների մասին է: Եթե դուք հասցրել էք նկատել /այսօր հանդիպման սկզբում ես արդեն ասել եմ այդ մասին/ այստեղ կան որոշ տագնապալի ազդանշաններ` ապրանքաշրջանառության ոչ մեծ նվազում: Բայց մենք ակնկալում ենք, որ այդ ամենը կշտկվի ամենամոտ ժամանակներս, քանի որ նվազումը տեղի է ունեցել մեկ ձեռնարկության վերակառուցման նպատակով կանգնեցման հաշվին: Ես այսօր արդեն խոսել եմ այդ գործընթացի ռուսական կողմի մասնակիցների հետ: 12-14 ամսվա ընթացքում ներդրումները, որոնց ընդհանուր ծավալը մոտավորապոս 36 մլն դոլար է, կիրականացվեն: Ճիշտն ասած, գործն այստեղ նույնիսկ ֆինանսների մեջ չէ, ինչպես ինձ տեղեկացրել են, այլ` տեխնիկական որոշումներում, որոնք պետք է կայացվեին: Դրանք արդեն կայացվել են:

Արդեն չորս ամիս է աշխատանքներ են տարվում եւ կավարտվեն նախատեսված ժամկետներում: Մենք խոսել ենք Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակում ռազմական ոլորտի մեր համագործակցության մասին: Ձեզ տեղեկացնեմ, որ մեր կողմից նախապատրասվել է եւ Դումայում կքննարկվի մի որոշում, համաձայն որի, ռազմատեխնիկական համագործակցությունը ՀԱՊ երկրների հետ փաստացի կհավասարեցվի ՌԴ-ի ներսում տարվող նմանատիպ գործունեության հետ, եւ բոլոր մատակարարումները կարվեն ռուսական չափանիշներով եւ գներով: Մենք քննարկեցինք այս աննախադեպ կարեւոր ոլորտում տրանսպորտային ինֆրակառուցվածքների եւ փոխգործակցության զարգացման հարցերը: Այստեղ կան որոշոկի հիմնահարցեր կապված Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքի հետ: Բայց, կան նաեւ լավ հեռանկարներ: Հուսով եմ, որ դրանք կիրագործվեն: Եւ իհարկե, առանձին թեմա է, երկու երկրների համար շատ կարեւոր էներգետկայի բնագավառում համագործակցությունը:

Այն զարգանում է, եւ վատ չի զարգանում: Կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ նույն ռեժիմով եւ տեմպերով այդ կապերը կպահպանվեն նաեւ հետագայում: Ես ուզում եմ իմ գոհունակությունը հայտնել նաեւ տեղի ունեցած բանակցությունների, դրանց բնույթի եւ մթնոլորտի առթիվ, որը բնորոշ է ՀՀ ղեկավարության հետ մեր բոլոր հարնդիպումներին` անկեղծություն եւ գործընկերություն, բառիս ամենալայն եւ ուղղակի իմաստով: Դրա համար մեկ ամգամ եւս ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերոջը` Ռոբերտ Սեդրակիին: Նախագահը ինձ հրավիրեց հաջորդ տարվա սկզբին այցելել Հայաստան: Ես հաճույքով կիրականացնեմ այդ այցը: ԱՆ խողովակով կհամաձայնեցնենք այցի ճիշտ ժամկետը: Շնորհակալություն ուշադրության համար:

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ - Տիկնայք եւ պարոնայք,

Առաջին հերթին ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Վլադիմիր Վլադիմիրիին` հրավերի համար: Ես երկար ժամանակ է ինչ Սոչիում չեմ եղել: Հիշեցի, որ այն շատ մոտ է` Հայաստանից ընդամենը մեկ ժամվա թռիչք: Վերականգնվում է Սոչիում իրենց հանգիստն անցկացնելու մեր քաղաքացիների ավանդույթը, որը ժամանակին բավականին ընդունված էր Հայաստանում: Ես պետք է ասեմ, որ մեր որոշ ղեկավարներ նույնպես իրենց արձակուրդներն անցկացրել են հենց այստեղ: Վլադիմիր Վլադիմիրիի հետ մեր հանդիպումները կրում են պարբերական բնույթ: Ես կարծում եմ , որ դա լավ հնարավորություն է երկկողմ հարաբերությունների առավել կարեւոր հարցերի վերաբերյալ դիրքորոշումների համադրման համար: Ժամանակ առ ժամանակ կուտակվում են հարցեր, որոնք պահանջում են ոչ մեծ խթան, որպեսզի արագ անցնեն տարբեր աշխատասենյակներով: Ես նաեւ բավարարված եմ կուտակված հարցերի քննարկումների ընթացքից:

Մտավախություն հնչեց տնտեսության ոլորտում ապրանքաշրջանառության նվազման կապակցությամբ: Ես պետք է ասեմ, որ հայկական բիզնեսում ռուսական կապիտալի մասնակցությունը տարեցտարի ավելի մեծ ծավալներ է ընդունում: Այսօր այն եւ գյուղատնտեսությունն է, եւ վերամշակումը, եւ քիմիան, եւ հյուրանոցային բիզնեսը: Այսինքն, այն անհամեմատ ավելի ընդլայնված է, քան մի քանի տարի առաջ: Այս տեսանկյունից ես, բոլոր դեպքերում, դրական եմ գնահատում այն գործընթացներն, որոնք այսօր կան երկկողմ հարաբերություններում, հատկապես` տնտեսական համագործակցության ոլորտում: Կարեւոր է նաեւ բանկային ոլորտը: Ի դեպ, մեզ մոտ ներկայումս շատ հետաքրքի նախագծեր են ծավալման փուլում: Ըստ էության, բավարարված եմ քննարկված բոլոր հարցերով: Ցանկանում եմ հատուկ ընդգծել նաեւ ռազմատեխնիկական համագործակցության եւ ռուսական բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություններում կադրերի պատրաստման հարցերը: Ես կարծում եմ, որ այս հանդիպումը եւս լուրջ խթան է մեր երկկողմ հարաբերությունների համար: Ես ասելիք ունեմ իմ նախարարներին: Հանդիպման ընթացքում Վլադիմիր Վլադիմիրիին շատ օպերատիվ կապվում էր նախարարների եւ ենթակաների հետ, տալիս էր կոնկրետ հանձնարարականներ: Ես կարծում եմ, օպերատիվ արձագանքման այս ոճը շատ արդյունավետ է: Շնորհակալություն:

Վլ. ՊՈՒՏԻՆ - Իսկապես: Ռոբերտ Սեդրակի հետ, օգտագործելով կապի հնարավորությունները, որոնք այստեղ ստեղծված են ոչ միայն մամուլի, այլ նաեւ Նախագահի համար, հեռախոսով խոսեցինք Ռուսաստանի Կառավարության նախագահի, ֆինանսների, պաշտպանության, տրանսպորտի նախարարների հետ:

ՀԱՐՑ - Հարցն ուղղվում է երկու նախագահներին: Ինչպե±ս եք դուք գնահատում Հարավային Կովկասի իրավիճակը:

Վլ. ՊՈՒՏԻՆ - Իրավիճակը բարդ է: Հարավային Կովկասում մեզ ժառանգություն է մնացել շատ կոնֆլիկտային իրավիճակներ: Մենք գիտենք, որ այդ հակամարտությունները ինչ- որ տեղ խեղդված վիճակում են գտնվում, իսկ ինչ -որ տեղ էլ նոր ուժով են բորբոքվում: Սա, իհարկե, անհանգստացնում եւ տագնապեցնում է: Բայց, ընդհանուր առմամբ, ես կցանկանայի հույս հայտնել, որ առողջ մտածողությունը, այդ գերհարուստ տարածքում ապրող բոլոր մարդկանց հետ հարաբերություններ հաստատելու ընկալումը, կգերիշխի ինչ -որ ամբիցիաների, եւ մենք ընդհանուր ջանքերով բանակցային գործընթացների, փոխզիջումների որոնման ընթացքում այդ բոլոր հիմնահարցերը կլուծենք:

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ - Հակամարտությունների բացասական տեսանկյունից ազդեցությունն ամբողջ տարածաշրջանի վրա ակնհայտ է Հարավայի Կովկասի բոլոր երկրների տնտեսությունների համար: Ես կարծում եմ, մեր ընդհանուր ձգտումն է, իհարկե, անել ամեն ինչ, որպեսզի հակամարտություններ չբռնկվեն: Բայց գոյութույն ունեն տարբեր հակամարտություններ, տարբեր փուլերում եւ այդ հակամարտությունների տարբեր իրավիճակներ: Ցավոք, այն, ինչ տեղի է ունենում Հարավային Օսեթիայում, տպավորություն կա, որ հակամարտության չափորոշիչները ինքնին այնպիսին են, որ շատ դժվար է այն վերահսկել: Ղարաբաղյան հակամարտության դեպքում իրավիճակը փոքր-ինչ այլ է:

Այնտեղ կա շփման հստակ գիծ, հակամարտության կողմերի ռազմական ուժեր, այնտեղ չեն կարող լինել չվերահսկվող կազմավորումներ, չվերահսկվող գործողություններ, հրադադարի ռեժիմի խախտումն այս դեպքում նշանակում է կողմերից մեկի որոշում: Հարավային Օսեթիայում իրավիճակը միանգամայն այլ է: Այստեղ, ինձ թվում է, պետք է քաղաքական կամք եւ այս պրոցեսի բոլոր մասնակիցների կողմից խնդրի կարգավորման ձգտում: Անել ամեն ինչ, որպեսզի իրավիճակը չհանգի պատերազմի: Իսկ դա, անկասկած, կազդի ողջ տարածաշրջանի վրա:

Վլ. ՊՈՒՏԻՆ - Ի դեպ, մենք բնականաբար քննարկել ենք Ղարաբաղյան հիմնահարցը, եւ մեր քննարկումները հանգեցին երկխոսության պահպանման եւ հիմնահարցի լուծման լրացուցիչ հնարավորությունների փնտրտուքին: Այստեղ, իհարկե, այսօր ոչ մի առաջընթաց թռիչք տեղի չունեցավ, բայց ինձ թվում է, որ կարեւոր է ամրագրել երկու կողմերի իրավիճակից դուրս գալու ձգտումը: Ես կարծում եմ, որ երկու նախագահների` Հայաստանի Նախագահի եւ Ադրբեջանի Նախագահի մոտ նման տրամադրվածություն կա: Թնջուկը շատ բարդ է: Ինչպես ցանկացած այլ հարցում, այստեղ նույնպես, երեւի, պետք է փնտրել փոխզիջումային լուծում, բայց, կրկնում եմ, ինչպես այլ դեպքերում, այստեղ էլ Ռուսաստանը կարող է խաղալ միայն մեկ դեր` միջնորդի եւ երաշխավորի: Եթե, իհարկե, մեր ծառայությունները կպահանջվեն, եթե պայմանավորվող կողմերը այն կցանկանան:

ՀԱՐՑ - Վլադիմիր Վլադիմիրի, Դուք ասացիք, որ մեր առեւտրատնտեսական հարաբերությունների հիմնահարցը` դրանց թույլ զարգացումն է: Հարգելի նախագահներ, չէիք կարեղ ասել, թե որ ապրանքների կամ խմբերի հաշվին մոտ ապագայում այդ հարաբերությունները կարող են ընդլայնվել: Եթե կարելի է պարզաբանեք ինչպես կարող է տարածաշրջանի անկայունությունն ազդել տնտեսության վրա:

Վլ. ՊՈՒՏԻՆ - Կապը շատ պարզ է: Եթե դուք թույլ կտաք ես կսկսեմ հարցի վերջին մասից: Կովկասում իրավիճակը սրվում է: Միանգամից առաջանում են հիմնահարցեր ապրանքների եւ մարդկանց տեղաշարժի հետ կապված: Ահա այն ձեռնարկության հետ, որը արտադրում է ալյումին, եւ որի մասին ես ասել եմ: Կրկնում եմ, ես այսօր խոսել եմ այդ ծրագրի ռուսական կողմի մասնակիցների հետ, հիմնահարցն այն է, որ չկա բնականոն հաղորդակցություն Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ: Նրանք ստիպված են իրենց ապրանքները տեղափոխել Սեւ ծովով Փոթի նավահանգիստ, այնուհետեւ Ուկրաինիա, այնտեղից տեղափոխլ Ռուսաստան: Այնուհետեւ այդ նույն ճանապարհով կիսաֆաբրիկատը տեղափոխել հետ` Հայաստան` վերամշակելու: Ապա նորից պատրաստի ապրանքը վերադարձնել Ռուսատան: Այն էականորեն թանկացնում է եւ արտադրությունը դարձնում անհնար եւ ոչ շահավետ: Այդ պատճառով գործընկերները որոշել են ձեռնարկությունը վերասարքավորել, ներդնեն լրացուցիչ միջոցներ: Իհարկե, Հայաստանի համար այն միայն դրական է, եւ վերջին հաշվով արտադրողի համար էլ այն միայն դրական է: Բայց, ընդհանուր առմամբ այն պատկերավոր ապացույց է, թե ինչպես է Հարավային Կովկասի հակամարտությունների լուծված չլինելը բարդացնում ամբողջ տարածաշրջանի տնտեսական փոխհարաբերությունները: Սա` առաջինը:

Երկրորդը, ինչի± հաշվին, ուղղությունները շատ են: Հայաստանի Նախագահն արդեն հիշատակեց, դա գյուղատնտեսությունն է, վերամշակումը, բարձր տեխնոլոգիաների ոլորտը: Ինչպես դուք գիտեք, մի շարք հայկական ձեռնարկությունների բաժնետոմսերի ձեռքբերման հաշվին մենք քանդեցինք բավականին բարդ հանգույց, որը կապված էր պարտքերի պարտավորությունների հետ: Այս ճանապարհին ընկած է մեր հարաբերությունների զարգացման հիմնահարցը: Բայց այստեղ խոսքը գործարար մարդկանցն է, ովքեր մտել են այդ ձեռնարկություններ եւ մասսամբ` պետությանը: Եթե խոսքը երկակի նշանակության արտադրանք թողարկող ձեռնարկությունների մասին է, ապա խնդիրը դրանց ակտիվ աշխատելն է, ներդրումներ կատարելը, արտադրության այդ ոլորտները զարգացնելը, դա մենք նախատեսում ենք: Ես հեռանկարները կապում եմ նաեւ միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացման հետ:

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ - Տնտեսության մեջ երկկողմ հարաբերությունների մակարդակը ես կգնահատեյի ոչ միայն ապրանքաշրջանառության ծավալով, այլեւ` համատեղ ձեռնարկությունների թվով ու ներդրումների ծավալով: Հայաստանում ռուսական կապիտալի մասնակցությամբ աշխատում է մոտավորապես 600 համատեղ ձեռնարկություն: Եւ այստեղ, իրականում, վերջին երկու-երեք տարում տեղի են ունենում շատ հետաքրքիր զարգացումներ: Դրանք գործնականում բոլոր ուղղություններն են:

Շինարարական ընկերությունները սկսել են ավելի ակտիվ մասնակցել Երեւանի կառուցապատմանը: Սա նորություն է: Աճում է բանկային բիզնեսը, մի շարք այլ ուղղություններ: Նաեւ ներդրումների ծավալով ընթանում է զարգացման հետաքրքիր գոծընթաց: Տեղի ունեցավ ապրանքաշրջանառության ծավալների որոշակի անկում, բայց այն ժամանակավոր բնույթ է կրում: Դա առաջին հերթին ադամանդներն են: Տեղի է ունեցել Ռուսաստանի ադամանդի շուկայի ազատականացում: Այստեղ մենք պետք է գտնենք նոր միջավայրում բիզնեսի զուգակցման նոր ձեւեր: Մնացած ոլորտներում, ես կարծում եմ, հեռանկարները շատ լավ են:

Վլ. ՊՈՒՏԻՆ- Ինչպես գիտեք, "Վնեշտորգբանկը" ձեռք է բերել "Հայխնայբանկը": Մեր ապահովագրական ընկերությունը ձեռք է բերել Հայաստանի առաջատար ապահովագրական ընկերությունը եւ այլն: Այսինքն, բիզնեսի ենթակառուցվածքը զարգանում է, եւ վատ չի զարգանում, դա լավ նախադրյալ է ընդհանուր բիզնեսի զարգացման համար:

ՀԱՐՑ- Արդեն մի քանի տարի է, ինչ չորս հայկական ձեռնարկություններ հանձնվել են ռուսական կողմին: Ինչպե±ս եք գնահատում այդ գործարքի արդյունքները: Հարցը ուղղում եմ երկու նախագահներին:

Վլ. ՊՈՒՏԻՆ- Ես արդեն ասացի , որ հենց այդ ուղղությամբ տեսնում եմ մեր փոխհարաբերությունների ոչ միայն ընդլայնումն ու բազմազանությունը, նաեւ, այլ կերպ ասած, տարբերակված զարգացումը: Ես կարծում եմ, այդ աշխատանքը կարող էր լինել ավելի ակտիվ: Բայց ընդհանուր առմամբ` բավարար է:

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ- Ես կարծում եմ, Հրազդանի ՋԷԿ-ի մասով ոչ մեկի մոտ հարցեր չեն առաջանում: Այն բնականոն ձեւով գործում է: Ես նաեւ կարծում եմ, որ հաշվի առնելով արտահանման հնարավորությունները, մենք կարող ենք ապահովել էլեկտրաէներգիայի արտադրության ավելի մեծ ծավալ: Մասնավորապես, եթե խոսքը "Մարս" գործարանի մասին է, ապա մենք հիմա ակտիվորեն որոնում ենք ծավալների ընդլայնման հնարավորությունները: Սա միակն է, որի ուղղությամբ դեռ պետք է աշխատել: Մյուս երեքի խնդրով մենք ոչ մի հիմնահարց չունենք: Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ. ընտրությունների եւ Կառավարության կազմում տեղի ունեցած փոփոխությունների պարճառով որոշ ժամանակ ռուսական կողմը չուներ համանախագահ: Բայց այսօր, օպերատիվ կերպով, Վլադիմիր Վլադիմիրիին խնդիրը լուծեց: Կարծում եմ, այստեղ եւս գործընթացների ակտիվացում կլինի:

Վլ. ՊՈՒՏԻՆ- Ռուսական կողմի համանախագահը կլինի տրանսպորտի նախարար Լեւիտինը:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: