

Հարգելի այցելու,
Մեր կայքէջը շարունակում է ներկայացնել տարբեր առիթներով ու տարբեր միջազգային կամ ներհանրապետական միջոցառումների, վեհաժողովների, կամ հանդիսությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցած ելույթները:
Հանրապետության անկախության 20-ամյակին ընդառաջ մինչ սեպտեմբերի 21-ը կներկայացնենք հենց անկախության հոբելյանների առիթով Ռ. Քոչարյանի հնչեցրած ելույթները: Դրանք սոսկ ողջույնի ուղերձներ չեն, այլ գործողության ծրագրային դրույթներ ու երկրի անկախության ու հզորացման ջանքերի միասնականության կոչեր: Այս անգամ ձեր ուշադրությանն ենք հանձնում Ռ. Քոչարյանի շնորհավորական խոսքը` Հայաստանի Հանրապետության անկախության 9-րդ հոբելյանի առիթով կազմակերպված ընդունելության մասնակիցներին: