ՀՀ զարգացման մեծ էտապի սկիզբը
Կարգին շաբաթ
28 Հուն 2012  

20 տարեկան հույս ու ապավեն

Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է, որի համար շնորհավորում ենք, թե բոլոր զինվորակններին, անկախ ուսադիրի նշանակալիությունից, այսինքն հրամանատարից շարքային, ինչպես նաև մեր ողջ ժողովրդին` իր ապավեն ու հենարան կառույցի` բանակի օրվա առիթով: Առաջին անգամ բանակի տոնը հունվարի 28-ին պաշտոնապես նշվեց 2002 թվականին, երբ լրանում էր հայկական զինված ուժերի ստեղծման տասնամյա հոբելյանը: 

Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը այդ օրը հանդես էր եկել Բանակի օրվան նվիրված ուղերձով, որում ասված էր.

Հարգելի գեներալներ, սպաներ եւ զինվորներ,

Բանակի օրվա եւ Հայաստանի Զինված ուժերի ստեղծման 10-րդ տարեդարձի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ ձեզ եւ բոլոր նրանց, ովքեր կանգնած էին Հայաստանի Զինված ուժերի ստեղծման ակունքներում:

Հայաստանի բանակը ստեղծվեց ու կազմավորվեց պատերազմի բովում, երբ վտանգված էին Հայաստանի Հանրապետության սահմաններն ու Արցախը: Տարերայնորեն ձեւավորված ինքնապաշտպանական ջոկատները ռազմի դաշտում ստացան իրենց մարտական մկրտությունը եւ դարձան հիմքը ապագա կանոնավոր բանակի:
 
Այս սրբազան ճանապարհին մեր ժողովուրդը, նրա բոլոր հատվածները դրսեւորեցին իրենց լավագույն որակները` բանակին տալով իրենց ունեցածից եւ չունեցածից ամեն ինչ, բանակի համար անելով հնարավորն ու անհնարինը: Այս սուրբ գործին իրենց կյանքը նվիրաբերեցին մեր ժողովրդի հերոս զավակները, որոնց սխրանքը եւ հիշատակը ապրելու են դարեր:
 
Համեմատաբար կարճ ժամանակահատվածում հայոց բանակը գրեց փառավոր տարեգրություն եւ իր ներսում ու հասարակության մեջ ձեւավորեց հաղթական բանակ ունեցողի հոգեբանական մթնոլորտ:

Այսօր իր մարտունակության եւ կազմակերպվածության մակարդակը կանոնավորապես բարձրացնող բանակը մեր անվտանգության առաջին գրավականն է ու երաշխիքը: Մեր անհանգիստ տարածաշրջանում նա հսկում է մեր պետության ու ժողովրդի խաղաղությունը, նրանց ստեղծարար աշխատանքը:
 
Կրկին շնորհավորելով Բանակի օրվա առթիվ, որ այսօր առաջին անգամ նշում ենք պաշտոնապես` մեր զինվորականներին մաղթում եմ քաջառողջություն, մարտական բարձր ոգի եւ բարի ծառայություն, իսկ զինվորների ծնողներին` համբերություն ու հպարտություն իրենց զավակների հայրենանվեր ու կարեւոր ծառայության համար:

***

Նույն օրը Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է Հայոց բանակի հոբելյանին նվիրված միջոցառմանը, մեդալներ ու շքանշաններ հանձնել աչքի ընկած մի շարք զինծառայողների, հանդես եկել բանակին նվիրված ելույթով: Այնուհետև նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է Եռաբլուր պանթեոն և հարգանքի տուրք մատուցել Ղարաբաղի ու Հայասատանի Հանրապետությունների պաշտպանության համար ընկած մարտիկների հիշատակին:
 
Երեկոյան հանրապետության նախագահ, ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է հոբելյանական օրվան նվիրված հանդիասվոր նիստին:  Այս տոնը հոգեհարազատ էր Ռոբերտ Քոչարյանին` կենսագրության և անցած ուղու իմաստով: Հայոց բանակը սկսեց ձևավորվել Արցախում և Հայաստանի սահմաններին մարտական գործողությունների մասնակցող կամավորների, ազտամարտիկների ջոկատների հիման վրա: Չենք ցանկանում Ռոբերտ Քոչարյանի վաստակը բանակաշինության գործում նժարի վրա դնել և համեմատել այլ երախտավորների արածի հետ, պարզապես նշում ենք, որ գերագույն գլխավոր հրամանատար լինելը այս դեպքում երկրի նախագահին սահմանադրությամբ տրվող պաշտոն-պարտականություն չէր լոկ, այլ հայոց բանակի հիմքերում կանգնած անհատի կենսագրությանն ու նկարագրին հարիր ու օրինաչափ կոչում:

Այսօր արդեն հայոց բանակը 20 տարեկան է: Այսինքն, ճիշտ տասը տարի է, որ մենք պաշտոնապես նշում ենք մեր զինված ուժերի հոբելյանը, և թող այդ տոնը դառնա ամենասիրելիներից մեկը հայ ժողովրդի համար, և թող տոնվի հայոց բանակի օրը դարերով` առանց ընդմիջման:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: