07.11.2002. Աղետի գոտում կտրվեն նոր բնակարանային սերտիֆիկատներ
Վերականգնում, որ շտկեց երկրի մեջքը
07 Դեկ 2011  
07.12.2011  |  14:40   |   Թերթեր և ամսագրեր

2000 թվականին 761 բնակարան, 12 դպրոց

Ըստ Շիրակի մարզպետարանի տվյալների, անցած 2000 թվականին Գյումրի քաղաքում ու մարզում հետերկրաշարժյան վերականգնման նպատակով իրականացվել է մոտ 7,4 մլրդ դրամի շինարարություն: Շահագործման է հանձնվել 57,3 հազար քմ ընդհանուր մակերեսով 761 բնակարան, որից 730-ը Գյումրիում: Շարք է մտել 12 դպրոցական շենք, այդ թվում մարզկենտրոնում` 4-ը:

Շահագործման են հանձնվել նաեւ կոմունալ օբյեկտներ, մասնավորապես` նոր ջրագծեր Մարալիկ քաղաքում ու մարզի սահմանամերձ գյուղերում: Նշված ծավալի շինվերականգնողական աշխատանքներն իրականացվել են ֆինանսավորման տարբեր աղբյուրների միջոցով, պետական բյուջեից ուղղակի ներդրումների բացակայության պայմաններում: Այդուհանդերձ, ներդրված գումարների ավելի քան 45 տոկոսը կազմում են պետական միջոցները` սեփականաշնորհումից ստացված գումարները: Դրանց հաշվին տարվա ընթացքում կառուցվել ու շահագործման է հանձնվել 13 բնակելի շենք` 551 բնակարանով, ինչպես նաեւ 5 դպրոցական օբյեկտ: Եվս 3 բնակելի շենք կամ 74 բնակարան հանձնվել է բյուջեից հատկացված վարկի հաշվին: Լինսի հիմնադրամի միջոցներով, ԱՄՆ Կարմիր խաչի ֆինանսավորմամբ, շահագործվել է 120 բնակարան: Մեկական դպրոցական շենք է շարք մտել Հայ օգնության ֆոնդի, Հանթսման եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի, 4 դպրոցՙ Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի միջոցներով: Իրականացվել են նաեւ մի շարք այլ շինարարական ծրագրեր:

2000 թ. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով Գյումրիում իրականացվեց երկրաշարժից անօթեւան ընտանիքների մի մասին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման փորձնական ծրագիր, որի շրջանակներում այդպիսի վկայագրեր ստացավ 225 ընտանիք: Այս ուղղությամբ արդեն հիմնական ծրագիրը նախատեսվում է կյանքի կոչել 2001-2002 թթ., հասկանալի է` առավել մեծ ընդգրկմամբ:

Անցյալ տարի սկսվել է Գյումրի քաղաքի նոր գլխավոր հատակագծի մշակումը, որը կարեւոր հիմք կդառնա մարզկենտրոնի հետագա զարգացման համար:

www.azg.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: