"Ուրախ եմ, որ երկրում կյանքն առաջ է շարժվում"
"Ավելի լավ էինք ապրում"
16 Ապր 2012  

2007-ը խոստումների գագաթնակետ

Անցած շաբաթ սկսվեց խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը, և քաղաքական ուժերն ու նրանց շահերը սպասարկող լրատվամիջոցները անցան սեփական հարցերին` որոշ ժամանակով հանգիստ թողնելով Ռոբերտ Քոչարյանի վերադարձի թեման: 

Սակայն դա չի նշանակում, թե նրանք իսպառ մոռացել են  երկրորդ նախագահին: Նրա անունն այսպես թե այնպես մամուլում ու էլեկտրոնային լրատվամիջոցներով շոշափվում է նույն հաճախականությամբ, ինչ մինչև քարոզարշավի մեկնարկը, սակայն եթե առաջ շեշտը դրվում էր այնպիսի թեմաների վրա, ինչպես ասենք` ԲՀԿ -Ռոբերտ Քոչարյան հարաբերություններն են, Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումները և այլն, ապա քարոզարշավի ընթացքում փորձ է արվում միավոր վաստակելու համար քար նետել նրա բոստանը, այսինքն ինչ-ինչ գործընթացների մեղքը բարդել նրա վրա, կամ ավելի ստույգ նրա նախագահության տարիների վրա: Այս կսմիթները խմբավորելու, ի մի բերելու մեր ջանքերն ապարդյուն անցան, քանի որ այնքան վեհերոտ ու կիսաբերան են ասված դրանք, որ պահանջված դեպքում հեղինակները խուսանավելով կարող են արդարանալ, թե խոսքն ամենևին էլ Քոչարյանի մասին չէր: Իրականում ուղղակի որևէ կապ չեն կարողանում գտնել իրենց նշած պախարակելի երևույթի ու Ռոբերտ Քոչարյանի միջև: Բացի այդ, երկրորդ նախագահը որևէ կերպ պաշտոնապես չի մասնակցում ընտրություններին, և սա որոշ չափով զգաստացնում է նրա ընդդիմադիրներին: Կա նաև հակառակ կողմը:

Կուսակցություններից շատերի տնտեսական ծրագրերի ելակետը քոչարյանական տարիների տնտեսական արդյունքներն են: Ընդ որում, որոշ պարամետրեր, որոնք կուսակցությունները ներկայացնում  են որպես ապագայի ակնկալվող նվաճումներ, իհարկե ընտրություններում սեփական հաղթանակի դեպքում, ապա ուշադիր զննելիս կտեսնենք, որ  ընդամենը կրկնում են, կամ պարզապես մոտենում այն արդյունքներին, որոնք գրանցվել էին 2007 թվականին, այսինքն Քոչարյանի նախագահության վերջին լիարժեք տարում:

Քչերին է գուցե հետաքրքիր այդպես մանրամասնորեն խորանալ կուսակցությունների նախընտրական ծրագրերի մեջ, սակայն շատերը կարող են մի փոքրիկ հետազոտություն անցկացնելով նկատել, օրինակ, որ փոքր ու միջին բիզնեսի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում խոստացվում է հասցնել մոտավորապես այն ցուցանիշին, որը  միջազգային փորձագիտական խմբերը և Հայաստանի վիճակագրական ծառայությունը ֆիքսել են 2005-06 թվականներին: 2007-ի բազմաթիվ տնտեսական այլ ցուցանիշներ են նպատակային դարձել կուսակցությունների ծրագրերում:

Ստացվում է, որ կուսակցությունները խոսք են տալիս ընտրողին` կրկնել 2007-ի տնտեսական արդյունքները: Կարճ ասած, 2007-ը դարձել է ձգտումների նպատակ ու չափանիշ: Սրանով ամենևին միտք չունենք կրկին ու կրկին գովերգել երկրորդ նախագահի կառավարման տասը տարիները, սակայն ակամա ստացվել է այնպես, որ այն, ինչ մենք արդեն ասում ենք շուրջ մեկ տարի, այսինքն` մեր կայքէջի ստեղծման առաջին իսկ օրից, այսօր կրկնում են ընտրություններին մասնակցող մի շարք կուսակցություններ:

Քաղաքական մասով էլ դժվար է "յոլա գնալ" առանց Քոչարյանի: Մեղադրելով միմյանց գործող իշխանությունների հետ թաքուն գործարքների և հետընտրական շրջանում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու պատրաստակամության մեջ, հավակնորդ կուսակցությունները փոքրիկ նախընտրական ինտրիգներ են ստեղծում: Բայց այս ընտրությունների գլխավոր ինտրիգը, ինչպես դեռ մեկ ամիս առաջ նշել էր հայ վերլուծաբաններից մեկը, Ռոբերտ Քոչարյանի չմասնակցելով մասնակցելն է, այսինքն նրա վերադարձի հարցը: Նրա խոսքին դեռ սպասում են նույն անհամբերությամբ, և պատահական չէ, որ թերթերը փորձում են նույնիսկ նրա ասելիքը կանխագուշակել:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: