15.06.2004. "Արմենի-Մարիոթը" դարձավ միջազգային ապրանքանիշ ունեցող
Zham.am. Հետաքրքրության մեկնարկային կետը
15 Հուն 2011  
15.06.2011  |  14:08   |   Հարցազրույցները

21.03.2001. Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հետ

Հանրապետության նախագահի ներածական խոսքը.

Ուսանողական եւ երիտասարդական կազմակերությունների ներկայացուցիչների հետ իմ նախորդ հանդիպման ժամանակ պայմանավորվել էինք մեր հանդիպումների պարբերականության մասին, եւ հիմա ես փորձում եմ նաեւ այս հանդիպման միջոցով իրականացնել խոստումս: Հանդիպման տեղը եւ ինստիտուտը ընտրվել է` խորհրդակցելով ուսանողական, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
 
Կարծում եմ, երիտասարդության, ուսանողների հետ այս հանդիպումները պետք է պարբերաբար տարբեր վայրերում տեղի ունենան, պետք է փորձենք ֆորմատը, աշխարագրական տեղը փոխելով հնարավորություն տալ ուսանողների ավելի լայն շրջանակի հանդիպել երկրի նախագահի հետ:
Շնորհակալություն, որ եկել եք: Հուսով եմ, որ իսկապես անկեղծ հարցադրումներ կլինեն ձեր կողմից: Այս հանդիպումներն ինձ համար շատ կարեւոր են եւ փորձեմ հիմնավորել, թե ինչու: Երկիրը անցումային շրջանում է, եւ ոչ միայն տնտեսությունը, քաղաքական համակարգը, այլ նաեւ` հասարակական միտքը, մեր ժողովրդի հասարակական ինքնագիտակցությունը: Ցավոք, դա կատարվում է նաեւ, այսպես ասենք, սերունդների առումով: Ավագ սերունդը մեծացել է լրիվ այլ համակարգի պայմաններում. ավտորիտար, տոտալիտար պետության մեջ, երբ պետությունն ամեն ինչ էր. միակ գործատուն էր, բոլոր հոգսերը, բոլոր մտադրությունները կապվում էին այդ պետության հնարավորությունների ու ցանկությունների հետ: Դուք արդեն մեծանում եք այլ պետության մեջ, երբ չկա տոտալիտար պետության մասնակցությունը, խոսքի, խղճի ազատությունը, եւ ընդհանրապես տնտեսական բարեփոխումները ձեւավորում են բոլորովին այլ միջավայր: 

Կա եւս մեկ կարեւոր տարբերություն. մենք բոլորս ապրում էինք մի պետության մեջ, որը գիտակցվում էր որպես հզոր եւ շատ մեծ պետություն` իր անառարկելի հզոր զինված ուժերով: Այսօր մենք բոլորովին այլ երկիր ենք, շատ ավելի փոքր, բավականին բարդ տարածաշրջանում: Հավատացնում եմ, փոքր եւ հզոր երկրի քաղաքացու մտածելակերպը բավականին տարբեր են: Կա նաեւ սերունդների մտածելակերպի տարբերություն: Ավագ սերունդը բավականին դժվարությամբ փորձում է հարմարվել այս նոր պայմաններին, մեկի մոտ ստացվում է, մյուսի մոտ` ոչ: Սա բերում է որոշակի բեւեռացման, որը կարելի է բացատրել, հիմնավորել, բայց այնուամենայնիվ, այն գոյություն ունի, եւ մենք պարտավոր ենք դրա հետ հաշվի նստել մեր ներքին քաղաքականության մեջ: Այդ առումով մեր ժամանակաշրջանը շատ հետաքրքիր է եւ պատասխանատու. արդյո±ք մենք ի վիճակի ենք եւ կարողանալու ենք այնպիսի մի ժողովուրդ դառնալ, որն ազատագրված կլինի այն հոգեբանական բարդույթներից, որոնք նման իրավիճակը կամա, թե ակամա ձեւավորվում է: Այն հանգամանքը, որ դուք նոր մոտեցումների, նոր գաղափարախոսության ու աշխարհայացքի կրողն եք եւ իբրեւ երիտասարդություն ձեւավորվել եք նոր համակարգում, ինձ համար շատ կարեւոր է, թե դուք ինչպես եք գնահատում Հայաստանում տեղի ունեցող գործընթացները: Շատ կարեւոր է, որ դուք պարզ ու անկեղծ լինեք: Ես փորձում եմ մշտապես արձագանքել ձեր հարցադրումներին եւ կարեւորում եմ երիտասարդության կարծիքը, հատկապես` կազմակերպված երիտասարդության, իսկ ուսանողությունը միշտ եղել է, կա եւ կլինի այդ կազմակերպված երիտասարդությունը:                                

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: