21.08.2004. Ռուսաստանի ԵՎ Հայաստանի նախագահները քննարկում են ցածր
24.08.2002. Նախագահ Քոչարյանը այցելեց Վայոց ձորի ձեռնարկություններ
20 Օգո 2011  
20.08.2011  |  10:10   |   Ելույթներ և ուղերձներ

21.09.2000. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական խոսքը անկախության տոնի առթիվ

Հարգելի հայրենակիցներ,
Վեհափառ Տեր,
Սրբազան հայրեր,
Մեծարգո հյուրեր,

Շնորհավորում եմ ձեզ Անկախության տոնի առթիվ:

Ինը տարի առաջ կատարեցինք առաջին քայլը մի ճանապարհի, որը, վստահ ենք, տանում է դեպի լույս, դեպի արժանապատիվ ապագա: 
Անկախության ճանապարհը դժվարին է եւ զրկվանքներով լի: Ոչ մի ժողովրդի չի հաջողվել խուսափել դրանցից: Մեր խնդիրն է հաղթահարել դժվարությունները` դրսեւորելով հավաքական կամք: Մեզ` հայության այս սերնդին, է վիճակվել տերը լինել ստանձնած պարտավորության:
Ու այս նպատակի իրականացումը հրամայաբար պարտադրում է մեզ լինել միասնական ավելի, քան երբեք, վեր կանգնել նեղսրտությունից եւ տարաձայնություններից, որովհետեւ մեր համերաշխությունը մեր ամենամեծ զենքն է այս ճանապարհին:

Երկիրը ենթարկվում է բազմաթիվ փորձությունների, բայց հաղթահարում է դրանք` հետեւողականորեն իրականացնելով քաղաքական ու տնտեսական բարեփոխումները: Այսօր ուշադրության կենտրոնում պետք է լինի երկրի տնտեսությունը:
 
Որքան էլ դժվար լինեն մեր առօրյա հոգսերը, ակնհայտ է, որ տնտեսական բարեփոխումները շարունակվելու են: Ժողովրդի սոցիալական խնդիրների լուծումը եւ նոր աշխատատեղերի ստեղծումը, թեեւ դանդաղ, բայց առաջ են ընթանում: Վերագործարկվել են մի շարք արդյունաբերական ձեռնարկություններ, հիմքեր են դրվում գիտատար եւ հեռանկարային ճյուղերի զարգացման համար: Արտաքին ներդրումների մի ամբողջ համալիր կսկսի իրականացվել արդեն այս տարի:

Լուրջ աշխատանք է կատարվում աղետի գոտու վերականգնման եւ գյուղում առկա խնդիրների լուծման, ինչպես նաեւ մշակութային ու մարզական կյանքը հարստացնելու ուղղությամբ:
 
Հետեւողականորեն շարունակում ենք բարձրացնել հանրապետության անկախությունն եւ անվտանգությունն ապահովող Զինված Ուժերի մարտունակությունը: 

Արտաքին ասպարեզում մենք վարում ենք համապարփակ համագործակցության եւ տարածաշրջանային ակտիվ երկխոսութան քաղաքականություն£ Դրա շնորհիվ այսօր Հայաստանի Հանրապատությունը Եվրոպայի Խորհրդին եւ Առեւտրի Համաշխարհային Կազմակերպությանը անդամա•րվելու ավարտական փուլում է:
 
Շարունակվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: 
Անկախության 9-րդ տարին սկսվեց եւ նշանավորվեց ՀայաստանՍփյուռք խորհրդաժողովով, որ հրավիրվում էր առաջին անգամ: Խորհրդաժողովը արդիական ոգի հաղորդեց ՀայրենիքՍփյուռք հարաբերություններին: Այն որդեգրեց պատմական նոր պայմաններին համաքայլ, իրատեսական մոտեցումներ ու գաղափարներ, որոնց մի մասը արդեն կյանքի են կոչվում:
Սիրելի հայրենակիցներ,

Անկախության գալիք` 10-րդ տարին հոբելյանական է կրկնակի: Մենք պատրաստվում ենք արժանի շուքով նշել քրիստոնեությունը պետականորեն ընդունելու 1700ամյակը: Այն կոչված է մեր ժողովրդի բոլոր հատվածների հոգեւոր վերազարթոնքի եւ համազգային համախմբման նոր սկիզբ լինել:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տարեդարձի առթիվ:

Մաղթում եմ ստեղծագործ աշխատանք ի բարգավաճում մեր հայրենիքի եւ առաջարկում եմ բաժակ բարձրացնել հայ ժողովրդի երջանկության ու բարօրության համար:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: