28.08.2002. Առանց համայնքների համաչափ եվ բազմակողմանի զարգացման, է
06.09.2006. "Մխիթար Գոշ"-ի մեդալ` Ջոն Էվանսին
27 Օգո 2011  
27.08.2011  |  13:55   |   Ելույթներ և ուղերձներ

21.09.2001. Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը ՀՀ Անկախության հռչակման 10րդ տարեդարձի առթիվ

Հարգելի հայրենակիցներ,
Վեհափառ Տեր,
Հոգեւոր հայրեր,
Հարգարժան հյուրեր,

Շնորհավորում եմ ձեզ Անկախության տոնի առթիվ:

Տասը տարի առաջ` 1991 թվականի սեպտեմբերի 21-ի համաժողովրդական հանրաքվեով Հայաստանի ժողովուրդը բացեց իր պատմության նոր էջը: Կատարելով ազատության, անկախության ու ժողովրդավարության իր ընտրությունը` նա լծվեց Հայոց պետականության վերակերտման դժվարին ու սրբազան գործին:

Արդյո±ք, 10 տարին մեծ ժամանակահատված է մի երկրի համար, որի մայրաքաղաքի տարիքը մոտենում է 2800-ին, որը նշում է քրիստոնեությունը պետականորեն ընդունելու 1700-ամյակը եւ որի Նախագահը երդվում է 7րդ դարի ձեռագիր Աստվածաշնչի վրա: Թվում է, թե անցել է ընդամենը 10 տարի, բայց նաեւ` ամբողջ 10 տարի:

Մեր երկրում ու տարածաշրջանում վերջին տասնամյակը նշանավորվեց իրադարձությունների բուռն զարգացմամբ: Անցած տասնամյակը, կարծես, մեր պատմության մանրակերտն էր, որի մեջ խտացված կերպով արտացոլվեցին այդ պատմության գրեթե բոլոր դրվագները: Մեր սերունդը տեսավ պատերազմ, սով, գաղթականություն, շրջափակում, երկրաշարժի ու ռմբակոծությունների ավերակներ, քայքայված տնտեսություն եւ այլն, բայց վճռական ու անսասան մնաց իր ընտրության մեջ£ Ճակատագրական պահերին դրսեւորեց նախանձելի միասնություն, տվեց հերոսների եւ սխրանքների բացառիկ օրինակներ, կերտեց պատմական հաղթանակներ£ Մենք պետականորեն վերադարձանք միջազգային ասպարեզ` գրավելու մեր արժանի տեղը ազգերի ընտանիքում:

Անցած տասնամյակում մենք վկան եղանք այնպիսի դարակազմիկ գործընթացների, որ այսօր իրավամբ կարող ենք խոսել նոր դարաշրջան մուտք գործելու մասին£ Խոսքը աշխարհաքաղաքական նոր իրողությունների, արժեքային նոր համակարգի մասին է£ Ժամանակակից աշխարհն ապրում է որակապես նոր հարաբերություններում, ինչը մեզանից պահանջում է ազգային ու հասարակական գիտակցության նոր աստիճան եւ պատասխանատվության նոր չափանիշներ£

1700 տարի առաջ Հայոց Մեծ Դարձը եղավ հոգեւորմշակութային հզոր ազդակ, որի արդյունքում ստեղծվեցին ՙոսկեդարյան՚ գիր ու գրականություն, ճարտարապետության, փիլիսոփայության, պատմագրության հավերժական կոթողներ: Հայ Եկեղեցին ունեցել է եւ ունի առանձնահատուկ դերակատարություն մեր ժողովրդի կյանքում£ Նա աշխարհի հնագույն կազմակերպություններից մեկն է, որ անընդմեջ գործում է արդեն 17 դար£ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին միշտ եղել է իր ժողովրդի եւ պետության կողքին, իսկ պետականության բացակայության պայմաններումª նաեւ, ինչ-որ տեղ, փոխարինել նրան£

Պետականության վերականգնումը մեր ժողովրդի գերագույն նպատակն էր, որ դարեր շարունակ իր խոր կնիքն է դրել հայ հասարակականքաղաքակական մտքի եւ մշակույթի գրեթե բոլոր դրսեւորումների վրա£ 

Մենք չափազանց թանկ գին ենք վճարել անկախության համար£ Վերջին երկուերեք հարյուրամյակների ընթացքում չի եղել հայ ժողովրդի որեւէ սերունդ, որ իր լավագույն որդիների կյանքը, գործը, միտքը եւ նյութական միջոցները դրած չլինի ազգային պետության կազմավորման զոհասեղանին:
 
Հայոց պետականությունը առաջին հերթին հայ ժողովրդի ինքնադրսեւորման գրավականն էª նրա մտքի, ոգու, ձեռներեցության բացահայտման ու արտահայտման միջոցը£ Մեր ճակատագիրը մենք պետք է տնօրինենք£ Մեր պատկերացումները խոսքի ազատության, մարդու իրավունքների, ազատական տնտեսության եւ իրավական պետության վերաբերյալ համապատասխանում են զարգացած ու բարեկեցիկ երկրների պատկերացումներին եւ միջազգայնորեն ընդունված չափանիշներին£ Մեր երկրի լիիրավ անդամակցությունը Եվրոպայի Խորհրդին բխում է Հայաստանի ժողովրդի շահերից£

Ազգային եւ համամարդկային արժեքները մեզանում ներդաշնակորեն փոխլրացնում են միմյանց£ Եվ նախապատրաստվող սահմանադրական բարեփոխումները, որ արդյունք են քաղաքական եւ մասնագիտական ծավալուն աշխատանքի, նույնպես բխում են արդի պահանջներից£

Այս հիմքերի վրա է, որ բարձրանում է մեր պետական կառույցը£ ուցե բարձրանում է ո°չ այնքան արագ, որքան մենք կցանկանայինք, բայց, հավաստիացնում եմ ձեզ, որ արվող քայլերը հիմնավոր են եւ ունեն ծրագրային, ռազմավարական նշանակություն£ 

Տնտեսական դժվարություններն ու աղքատությունը, որոնց դիմագրավում է այսօր Հայաստանը, կարող են խարխլել հավատը անկախության եւ պետականության հանդեպ£ Հայաստանը տասնամյակներ շարունակ մաս էր կազմում խորհրդային պլանային տնտեսության, որն այսօր գոյություն չունի£ Բնական է, որ նախկինի փլուզման եւ նոր տնտեսություն ստեղծելու անցման շրջանում ժողովրդի բարեկեցությունը պետք է անկում ապրեր£ Արտադրության անկում պետք է լիներ, բայց, համոզված եմª ոչ այն ծավալներով, որ ունեցանք£ Սուբյեկտիվիզմ, ոչկոմպետենտություն, անփորձություն եւ վերջապես տնտեսական ռոմանտիզմ. ահա սրանք են տնտեսության ոչ համարժեք անկման պատճառները£ Այս ամենը չէր կարող չազդել մեր բնակչության տրամադրությունների վրա£ Ազգի ամուր ոգին պետք է ձեւավորվի ոչ միայն թշնամու դեմ պայքարում, այլեւ ընտանեկան օջախի երջանկությամբ, աճող սերնդի լիարժեք կյանքի ուրախությամբ£ Այս գործոնները պակաս կարևոր չեն անկախ պետականության նկատմամբ հավատն ամրապնդելու գործում£ 

Մենք փնտրում ենք տնտեսական հրատապ հիմնախնդիրների ավելի արդյունավետ լուծումներ£ Ժամանակին շատ բան արվում էր առաջին անգամ£ Անցան անփորձության եւ սխալների վրա սովորելու ժամանակները£ Այժմ անհրաժեշտ են սթափ եւ հաշվարկված մոտեցումներ£ Ակնհայտ է, որ Հայաստանի տնտեսությունը կարող է զարգանալ միայն բաց լինելով£ Մենք պետք է խրախուսենք արտաքին եւ ներքին ներդրումները, եթե ցանկանում ենք բարելավել ժողովրդի կենսապայմանները£ Եթե մենք մտադիր ենք բազմապատկել մեր ազգային հարստությունը, ապա, սթափ •նահատելով մեր նյութական եւ հումքային ռեսուրսները, պետք է ապահովենք արտաքին կապիտալի ներհոսք եւ ստեղծենք բարենպաստ պայմաններ£
Մեր հասարակության մեջ կայունության հիմքը պետք է դառնան տնտեսության մասնավոր հատվածը եւ կայացած միջին դասը£ Այսինքնª անհրաժեշտ է միջին եւ փոքր բիզնեսի նպատակամղված զարգացում£ Մասնավոր տնտեսական շահերի կուտակումը, դրանց ազդեցությունը քաղաքական ուժերի մեջ կձեւավորի պատասխանատվություն, ինչն իր հերթին կհանգեցնի հասարակական տեւական կայունության£ Սա ագրեսիվ հեղափոխականության չեզոքացման ամենաճիշտ ուղին է:

Այս խնդիրների լուծման համար անհրաժեշտ են կառավարման արդյունավետ գործող կառույցներ, պետական ծառայության համակարգ: 
Մենք շարունակելու ենք քաղաքացիների եւ պետական ծառայությունների շփման ընթացակարգերը պարզեցնելու աշխատանքը: Հետզհետե զգալիորեն թեթեւանում է քաղաքացիների, ձեռնարկությունների, կազմակերպությունների կողմից տարատեսակ թույլատրություններ, արտոնագրեր, գրացումներ ձեռք բերելու գործընթացը: 

Պետք է խոստովանել, որ դեռեւս վաղ է խոսել կոռուպցիայի դեմ պայքարում էական հաջողությունների մասին: Կոռուպցիայի դեմ պետք է պայքարել ոչ թե վերահսկող նոր մարմիններ ստեղծելով, ոչ թե բարձրագոչ հայտարարություններով, այլ այդ չարիքը ծնող պատճառները պարզելով եւ վերացնելով, անհրաժեշտ օրենքներն ու օրենսդրական փոփոխություններն ընդունելով, ինչպես նաեւ դրանց խստագույն կիրառմամբ:

Պետական հիմնարկների աշխատանքի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը շարունակում է մնալ մեր ուշադրության կենտրոնում: Մեզ անհրաժեշտ է լավ կազմակերպված, համակարգված գործող, կուռ եւ փոքրաթիվ պետական մեքենա: 

Օրենքների կիրառման կարգապահության բարձրացման հարցն արժանիորեն հասարակությանը հուզող հարցերից է: Առաջնահերթ է մեզ համար այնպիսի մթնոլորտի, պայմանների, ավանդույթի ստեղծումը, երբ օրենքը չկատարելը ոչ միայն անխուսափելիորեն պատժելի կլինի օրենքով, այլեւ պախարակելի եւ անհանդուրժելի ողջ հասարակության կողմից:

Կարծում եմ, վերը նշված խնդիրների իրականացումը կնպաստի մեր հասարակության մեջ պետական հաստատությունների եւ պետական ծառայողների նկատմամբ հարգանքի ձեւավորմանը:

Աշխատատեղերի հիմնախնդիրը, որ ամենացավոտն է մեր ժողովրդի համար, մենք ի վիճակի ենք լուծելու: Ավելինª համոզված եմ, որ երկրից դուրս եկած մեր քաղաքացիներից շատերը վերադառնալու են` այստեղ գտնելով համապատասխան աշխատանք եւ կենսապայմաններ£ ՄԵզ հաջողվեց վերագործարկել մի շարք արդյունաբերական խոշոռ ձեռնարկություններ, որոնք ընդամենը մի քանի տարի առաջ համարվում էին անհույս£ Այս դրական միտումները շարունակվելու են, եւ շուտով դրական տեղաշարժը զգալի է լինելու մեծաթիվ ընտանիքների համար£ Մենք ունենալու ենք առաջընթաց ապրող վերափոխված տնտեսություն:

Մեր անկախության վերընթաց ուղին սկզբնավորվեց Արցախյան պայքարով: Մեր ժողովրդի գիտակցության մեջ դրանք միահյուսված են£ Հայոց բանակը ծնվեց ուղղակի մարտի դաշտում, որտեղ իրենց կյանքը զոհաբերեցին հազարավոր հայորդիներ: Նրանցից յուրաքանչյուրի հիշատակը եւ նրանց հավաքական սխրանքը ապրելու է դարեր£

Բանակը կայացավ եւ այսօր ունի մարտունակության բարձր աստիճան£ Այս հանգամանքը խաղաղության պահպանման հիմնական •ործոններից է, եւ սրա արժեքը պետք է գիտակցի մեզանից յու րաքանչյուրը: 

Արցախի խնդրում մենք մնացել եւ մնալու ենք հավատարիմ խնդրի խաղաղ կարգավորման մեր սկզբունքներին£ Ինչ վերաբերում է խնդրի կարգավորման ուղիներին, կասեմ միանշանակ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի անկախությունը չի եղել եւ չի կարող լինել առեւտրի առարկա£ 

Մեր բարդ տարածաշրջանում տեւական խաղաղության եւ կայունության գրավականը մենք տեսնում ենք տարածաշրջանային համագործակցության մեջ£ Մենք պատրաստ ենք հարաբերություններ զարգացնել տարածաշրջանի բոլոր երկրների հետ: Մենք պատրաստ ենք լուրջ համագործակցությանª հարեւանների հետ երկկողմ հարաբերությունների ողջ ընդգրկումով: Այդուհանդերձ, տարածաշրջանային մեր քաղաքականության հիմքը ավանդական գործընկերների հետª ժամանակի քննությունը բռնած մեր հարաբերություններն են: Այդ հարաբերություններում Ռուսաստանը ունի իր ուրույն տեղը: Կարեւորելով Հայաստանի սերտ գործակցությունը եվրոպական եւ այլ միջազգային կառույցների հետª մեր երկրի ապագան մենք տեսնում ենք Հայաստանիª արդի աշխարհի հետ համաքայլ ընթացքի մեջ£

Աշխարհը արագ է փոփոխվում£ Տեխնոլոգիական հեղափոխությունն աշխարհը դարձրեց ավելի ուժեղ, ավելի արագընթաց, ավելի փոխկապակցված, բայց նաեւª ավելի խոցելի£ Մարդկությունը բախվեց միջազգային ահաբեկչություն կոչված չարիքին£ Սեպտեմբերի 11ի ԱՄՆի իրադարձությունները ցնցեցին աշխարհը իրենց դաժանությամբ£ Մենք սգում ենք Ամերիկայի հետ միասին, համարում ենք, որ չարիքը պետք է պատժվի եւ պատրաստակամ ենք աջակցել մեր համեստ հնարավորություններով£ Ահաբեկչությունը դառնում է գաղափարախոսություն իր ամենաայլանդակ դրսեւորումներով£ Հայաստանն իր վրա է զգացել դրա հետեւանքները£ Մենք համոզված ենք, որ այս չարիքի դեմ պայքարում համաշխարհային հանրությունը կարիք ունի համակարգված հավաքական ջանքերի£

Հարգելի հայրենակիցներ,

Հայաստանի հանրապետությունը համայն հայության հայրենիքն է: Աշխարհով մեկ սփռված հայկական բազմաբնույթ կառույցների առկայությունը մեզ ուղղակի պարտադրում է լինել կազմակերպված ազգ£ Սփյուռքի եւ Հայրենիքի ջանքերի համադրումը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգային հարցերի լուծման գործում արդեն տվել է իր շոշափելի արդյունքները£ Ջանքերի այդ համատեղման ներուժը նոր է սկսում բացահայտվել£ Համոզված եմª նվաճվելու են նոր հորիզոններª մեր կազմակերպվածության աստիճանի բարձրացմանը զուգընթաց£ Տասը տարի առաջ անհավատալի կարող էր թվալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ներկայիս մակարդակը£ Արդյո±ք, տասը տարի հետո չի լինելու այն, ինչ այսօր անհավատալի է թվում£ Խոսքս վերաբերում է մեր առջեւ ծառացած բոլոր խնդիրներին£ 

ՀայրենիքՍփյուռք մշակութային, կրթական, մարզական, առողջապահական եւ բազմաթիվ այլ շփումները երբեք այնքան աշխույժ չեն եղել, ինչպես այժմ£ Այսօր սփյուռքահայությունը ոչ միայն շարունակում է բարեգործության իր լավագույն ավանդույթները, այլեւ հայրենի իշխանությունների հետ ուսուսի աշխատում է նոր ներդրումներ Հայաստան ներգրավելու ուղղությամբ£ 

Մեր անկախությունը հռչակվեց այնպիսի պայմաններում, երբ Հայաստանի տարածքի մեկ երրորդը վերածված էր ավերակների£ Երկրաշարժի ծանր հետեւանքները, տասնյակ հազարավոր մարդկանց կորստի ցավը եւ հեռանկարի անորոշությունը աղետի գոտում ստեղծել էին ծանրագույն մթնոլորտ£ Ցավոք, մի քանի տարի այս հարցը տրված էր մոռացության£ Այսօր վերանայվել է աղետի գոտու վերականգնման հայեցակարգը£ Ակտիվ աշխատանք է ծավալվել լրացուցիչ ռեսուրսներ ներգրավելու ուղղությամբ£ Սահմանվել է խստագույն վերահսկողություն դրանց արդյունավետ օգտագործման նպատակով£ Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում ԱՄՆ Զարգացման գործակալությանը, "Լինսի" հիմնադրամին, "Հայաստան" Հիմնադրամին բազմաթիվ անձանց եւ կազմակերպություններին զորակցության եւ վերականգնման աշխատանքներին աջակցելու համար£ 
Այսօր կարող ենք նշել, որ աղետի գտում ոչ միայն հնարավոր եղավ հաղթահարել մարդկանց հուսահատ տրամադրություններն, այլեւ բեկում մտցնել` վերականգնման աշխատանքների գործընթացի մեջ£ Այո, այսօր մենք չենք կասկածում, որ շուտով հրաժեշտ ենք տալու "աղետի գոտի" հասկացությանը:

Հարգելի հայրենակիցներ,

Համընդգրկուն բարեփոխումների արդյունքում եւ մեր բոլորի ջանքերով, համոզված եմ` Հայաստանի Հանրապետությունը կարող է դառնալ տարածաշրջանի ամենակազմակերպված, ժամանակակից տնտեսություն ունեցող, ժողովրդավարական պետություն եւ սա մեր ազգային շահերի իրականացման ամենաարդյունավետ ուղին է:
 
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 10-րդ տարեդարձի եւ քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակի կապակցությամբ: Այսօր մենք նշում ենք մեծ տոն, որի խորհուրդն ըմբռնելու համար բավական է հիշել, թե երբ է վերջին անգամ հայոց հողի վրա եղել տասնամյա անկախություն: Այսօր մենք նշում ենք մեծ տոն Հայաստանի հավերժական ազատության ու անկախության հանդեպ ունեցած անվերապահ հավատով: 

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: