21.09.2006. ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը անկախության տոնի
21.09.2005. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը անկախության 14-րդ տոնի
28 Սեպ 2012  
28.09.2012  |  15:23   |   Ելույթներ և ուղերձներ

21.09.2003. ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը ՀՀ Աանկախության հռչակման 12րդ տարեդրաձի առթիվ

Վեհափառ Տեր,
Հարգելի հայրենակիցներ,
Հարգարժան հյուրեր,

Շնորհավորում եմ ձեզ Անկախության տոնի առթիվ:

Հայաստանի ժողովուրդը 1991 թվականի սեպտեմբերի 21ին կատարեց իր պատմական ընտրությունը. կառուցել անկախ, ժողովրդավարական պետություն:

Այդ պետությունն այսօր բնորոշվում է կայացած պետական կառույցներով, կազմակերպված բանակով եւ ազատական տնտեսությամբ£
Չնայած մեզ բաժին ընկած ծանր փորձություններինª մենք շարունակում ենք հավատարիմ մնալ որդեգրած ազգային ու համամարդկային արժեքներին£ Հայաստանի ժողովուրդը գիտակցում է, որ թանկ գին է վճարել իր ազատության համար£ Այդ ազատությունը մեր հասարակության արժեքային համակարգի հիմքն է եւ սակարկման ենթակա չէ£ 

Ներքաղաքական կայունությունը մեր երկրի վերելքի պարտադիր պայմանն է£ Այս տարին առանձնահատուկ էր նախագահական եւ խորհրդարանական ընտրություններով£ Մեր պետությունը կարողացավ բռնել այդ քննությունը£ Առաջին անգամ մեր նորագույն պատմության մեջ ձեւավորվել է քաղաքական կոալիցիա£ Ազդեցիկ քաղաքական ուժերի ջանքերի մեկտեղումը դրական մեծ ազդեցություն է ունենալու երկրի զարգացման վրա£ 

Մեր ժողովրդի սպասելիքները, հատկապեսª սոցիալտնտեսական ոլորտում, մեծ են եւ° Նախագահից, եւ° խորհրդարանից ու Կառավարությունից£ Հավատացնում եմ ձեզ, որ մենք անելու ենք առավելագույնը այդ սպասելիքները արդարացնելու համար£ 

Մեր երկրում իրականացված բարեփոխումների ծավալը եւ խորքը արդեն տալիս են իրենց դրական արդյունքները£ Դրանք ոչ թե առանձին ոլորտներում ձեռք բերված հաջողություններ են, այլª համակարգային առաջընթաց£ Տնտեսական աճի երկնիշ թվերը, պետական բյուջեի կանոնավոր կատարումը հետեւողական աշխատանքի արդյունք են£ Ուրախալի է, որ տարեցտարի ամրանում է մասնավոր հատվածըª կազմելով մեր տնտեսության հիմքը£ Կրկնակի ուրախալի է փոքր եւ միջին բիզնեսի ակտիվ զարգացումը£

Աղետի գոտու վերականգնման աշխատանքների ավարտին մնացել են հաշված ամիսներ£ Այստեղ մեզ արդեն հուզում են տնտեսական զար•ացման խնդիրները£ Ավարտական փուլում են ՙԼինսի՚ հիմնադրամի միջոցով իրականացվող ծրագրերը£ Կառուցվող ճանապարհները, կամուրջներն ու թունելները մեր երկրի համար ունեն ռազմավարական եւ կենսական նշանակություն£

Այսօր մեր գլխավոր խնդիրներն ենª կոռուպցիայի դեմ համակարգված պայքարը, մասնավոր ներդրումների խրախուսումը, աղքատության հաղթահարմանն ուղղված ծրագրերի իրականացումը£ Այո, ժողովրդի մի մասը դեռ ապրում է ծանր պայմաններում£ Բայց տնտեսական աճի այսպիսի տեմպերը նշանակում են, որ ամեն տարի ավելի ու ավելի շատ քաղաքացիներ կբարելավեն իրենց կենսամակարդակը£ Սա օրինաչափ է, եւ ես հավատում եմ դրան£

Միջազգային ասպարեզում մենք հավատարիմ ենք մեր քաղաքական ուղեգծին£ Հայաստանի միջազգային ներգրավվածությունը մեր արտաքին քաղաքական գերակայություններից է£ 

Տարածաշրջանում Հայաստանը վարում է քաղաքականություն, որ միտված է խաղաղության պահպանմանը£ Մեր համոզմունքն է, որ ռեգիոնալ համագործակցությունը շահավետ է Հարավային Կովկասի բոլոր երկրների համար£ Ավելին, այն կարող է նպաստել հակամարտությունների, այդ թվումª Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը£ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կառուցում է իր պետականությունը, եւ մենք դա համարում ենք նրա օրինական եւ անօտարելի իրավունքը:

Այսօրվա տոնը նաեւ աշխարհասփյուռ հայության տոնն է£ Հայաստանի Հանրապետությունն այսօր ի զորու է լիրաժեքորեն կատարելու համայն հայության հայրենիք լինելու իր առաքելությունը£ Մենք այսօր վկան ենք պատմական նոր երեւույթի£ Մեր գրեթե բոլոր նախաձեռնությունները ձեռք են բերում համահայկական բնույթ եւ ընդգրկում£ 

Կրկին շնորհավորում եմ Անկախության տոնի առթիվ£ Այս մեծ տոնի օրը մեր պարտքն է հիշել բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հայրենիքի ազատության համար£ Մեր ժողովուրդը կերտում է իր անմահ հերոսների երազած Հայաստանըª ազատ, ապահով եւ բարգավաճ£ 

Շնորհակալություն£

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: