02.09.2010. Արցախի ժողովուրդը կատարել է իր պատմական ընտրությունը
23.07.2007. ՀՀ նախագահը ՍԵՎանում բացեց առաջին վինդսերֆինգի կենտրոնը
01 Հուն 2011  
01.06.2011  |  12:18   |   Թերթեր և ամսագրեր

23.05.2011. ԻՆՉՊԵՍ ԿԱՌԱՎԱՐԵՑ ԱՎԵՐԱԿՆԵՐԻ ՎՐԱ

Շուրջ երեք տարի է, ինչ Լ.Տեր-Պետրոսյանը հանդես է գալիս հրապարակային ելույթներով: Գտեք որեւէ ելույթ, որում անդրադարձած լինի իր նախագահության շրջանում իրականացված տնտեսական քաղաքականությանը: Պետք չէ փնտրել կամ փորձել վերհիշել, քանզի ՀԱԿ-ի առաջնորդի ոչ մի ելույթում նման անդրադարձ չկա: 

Տեր-Պետրոսյանը երբեւէ չի խոսել այն մասին, թե մինչեւ 1998 - ը ինչ քաղաքականություն էր իրականացվում հարկային ու մաքսային ոլորտներում, ինչ արդյունքներ են արձանագրվել գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության ոլորտներում, երկրի տնտեսության մեջ ներդրումների ծավալը որքան էր կազմում կամ աղետի գոտու վերականգնմանն ուղղված ինչ աշխատանքներ էր իրականացնում ՀՀՇ կառավարությունը:

Հարց է առաջանում` ինչու: Պատասխանը պարզ է. առաջին նախագահը դա համարում է ՙերկրորդական՚ թեմա, որը արծարծելու ցանկություն չունի: Փոխարենը զբաղված է 1998-ին իշխանության եկած վարչակազմի իրականացրած քաղաքականության անխնա քննադատությամբ: Թե որքանով է հանրությունը լուրջ ընդունում այդ քննադատությունը, պարզ է դառնում Տեր-Պետրոսյանի յուրաքանչյուր ելույթին հաջորդած արձագանքից` ՙԻսկ քո ժամանակ ի±նչ էր, թալանը, ռեկետը, կոռուպցիան, կեղծիքը սկիզբ առավ հենց ՀՀՇ-ից:

Նախագահ Տեր-Պետրոսյանի ու հհշականների իշխանության շրջանը բնութագրելու համար կարելի է խոսել շատ երկար, սակայն նախընտրելին կարճ ձեւակերպումն է` Հայաստանի սոցիալ-տնտեսական, քաղաքական, հասարակական, մշակութային համակարգի կազմալուծման, ոչնչացման 7-ամյա ժամանակաշրջան:

Տեր-Պետրոսյանի ղեկավարման տարիները այլ կերպ բնութագրել հնարավոր չէ, եւ այսօր ՀԱԿ-ից բացի, նման բնորոշմանը համաձայն է ողջ ժողովուրդը, որն առայժմ, փառք Աստծո, հիշողության հետ կապված խնդիրներ չունի: Եվ այդ պատճառով է, որ Տեր-Պետրոսյանը չի հանդգնում անդրադառնալ 1991-1997 թվականներին իրականացված քաղաքականությանը:

Դե եթե համառորեն ճգնում է շրջանցել "երկրորդական" թեման, մեզ մնում է ներկայացնել Տեր-Պետրոսյանի ու ՀՀՇ իշխանության թողած ժառանգությունը: Միաժամանակ ներկայացնելով այն տնտեսական վերելքը, որ արձանագրվեց 1998-ից հետո:

"Հայոց Աշխարհ" եւ "Գոլոս Արմենիի" թերթերին վերջերս տված հարցազրույցում հանրապետության երկրորդ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ հանդես է գալիս ոչ թե ընդհանրական գնահատականներով՚ ինչպես Տեր-Պետրոսյանը, այլ 1998-ից առաջ եւ հետո արձանագրված իրավիճակը ներկայացնում է կոնկրետ թվերով եւ տոկոսներով:
   

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏՈՐԵՆ ԿԱԹՎԱԾԱՀԱՐ ԷՐ

Իրողությունն այն էր, որ վարչապետի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանի նշանակումից, այնուհետ նաեւ Հայաստանի նախագահ ընտրվելուց հետո երկրի տնտեսության մեջ սկսվեցին դրական տեղաշարժեր: Ի պատասխան հարցին, թե որքանո±վ էր ծանր նախկին իշխանության ձեզ թողած տնտեսական ժառանգությունը, եւ ինչի՞ շնորհիվ կարողացաք հասնել առաջին հաջողություններին այդ ոլորտում, հարկ ունեցե՞լ եք տնտեսության վերականգնման փուլում կիրառել ժողովրդականություն չվայելող միջոցներ, Ռոբերտ Քոչարյանը նկատել է. Տնտեսությունը փաստորեն կաթվածահար էր: Աղքատության մակարդակն անասելի բարձր էր, բնակչության յուրաքանչյուր շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 1997 թվականին կազմում էր ընդամենը 433 ԱՄՆ դոլար: Իսկ 300 միլիոնից պակաս բյուջե ունեցող երկրի սոցիալական ոլորտի մասին խոսելն արդեն դատարկ շաղակրատանք է:

Արտաքին փոխառությունների հնարավորությունը ծայրաստիճան սահմանափակ էր: Երկրի արտաքին պարտքն արդեն գերազանցում էր ՀՆԱ-ի 46 տոկոսը: Տնտեսության փոքրիշատե նկատելի վերելքի մասին մտածելը` առանց արմատական փոփոխությունների, միամտություն կլիներ: Չէ որ միջին տոկոսադրույքները 1997-ին անցնում էին տարեկան 50 տոկոսից: 

Անհրաժեշտ էր տնտեսության կառավարմանը ակտիվ օպերատիվ մասնակցության համադրում (այն ժամանակ պետական մասնահատվածը դեռեւս շատ մեծ էր) պետության կենսագործունեության բոլոր ոլորտների լայնածավալ խոր բարեփոխումների հետ: Այն ամենը, ինչ անում էինք այն ժամանակ, ժողովրդականություն չէր վայելում. էլեկտրաէներգիայից ու տրանսպորտից օգտվելու արտոնությունները դրամական փոխհատուցմամբ փոխարինելուց մինչեւ "Արմենիա" հյուրանոցի եւ Երեւանի կոնյակի գործարանի սեփականաշնորհումը:

Անհրաժեշտ էր վերացնել բոլոր խոչընդոտները մասնավոր ձեռներեցության ճանապարհին եւ բացել դռները օտարերկրյա ներդրումների առջեւ: Ըստ որում` խոսքը ինչպես խոր օրենսդրական ու կանոնադրական բարեփոխումների, այնպես էլ դրանց գործնական կիրառման մասին է: Խոստովանեմ, հեշտ չէր: Ձեռնարկվող քայլերի անայլընտրանքայնության ըմբռնման բացակայությունը հասարակության մի մասի կողմից մեծ էր: Անհրաժեշտ էր գործընթացն առաջ տանելու կամք, երբեմն` պարզապես համառություն: Ես զգացի բեկումը 2001-2002 թվականներին, նախեւառաջ մարդկանց տրամադրության, բիզնեսում ակտիվ ինքնադրսեւորվելու նրանց պատրաստակամության աճի մեջ:

ԲԵԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ

2002-2007թթ. ժամանակահատվածում երկրի տնտեսական ցուցանիշները տպավորիչ էին: Կարելի± է ասել, որ այդ ցուցանիշներին հաջողվեց հասնել հիմնականում օտարերկրյա ներդրումների եւ մասնավոր տրանսֆերտների հաշվին, քանի որ տարածված նման կարծիք կա: 

Պատասխանելով այս հարցին, Ռոբերտ Քոչարյանը նշել է. ՙԱճն ապահովվոմ էր տնտեսության գործնականում բոլոր մասնահատվածներով եւ ֆինանսավորման տարբեր աղբյուրներով: Բավական է նայել վիճակագրությանը: Գյուղատնտեսությունը տասը տարվա ընթացքում վերելք ապրեց 90 տոկոսով, միջին տարեկան աճը 2003-2007 թվականներին կազմեց 8 տոկոս: Արդյունաբերությունը տասը տարվա ընթացքում աճեց 74 տոկոսով: Շինարարությունը ամեն տարի ավելանում էր 22-29 տոկոսով: Հետաքրքիր թիվ զբոսաշրջության վերաբերյալ. 1998 թվականին երկիր այցելել է մոտ 32 հազար զբոսաշրջիկ, 2007-ին` 510 հազար:

Ֆինանսավորման աղբյուր էին ինչպես օտարերկրյա, այնպես էլ ներքին ներդրումները: Հայաստանի կոմերցիոն բանկերի վարկային փաթեթը 1997 թվականին ընդամենը 46 միլիարդ դրամ էր: 2007 թվականին` արդեն 427 միլիարդ դրամ: Օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալը 1998-2007 թվականներին կազմում էր 365,1 միլիոն ԱՄՆ դոլար (համեմատության համար. 1991-1997-ին` 125,9 միլիոն դոլար): Ի դեպ, օտարերկրյա ներդրումների այդօրինակ աճը շատ բանի մասին է վկայում. առաջին հերթին` երկրի բարենպաստ ներդրողական մթնոլորտի, այսինքն իշխանությունների արդյունավետ ջանքերի՚£

Երկրորդ նախագահը նաեւ անդրադարձել է ներդրումային քաղաքականության իրականացման խնդիրներին ու մատնանշել ամենահաջողված ներդրողական նախագծերը, որոնք իրագործվել են իր պաշտոնավարման տարիներին. ՙ...Ամենագլխավոր խնդիրներից մեկն էր համարվում փոքր եւ միջին բիզնեսի պաշտպանվածության ապահովումը: Բոլորից. ուժայիններից, չինովնիկներից, օլիգարխներից, քրեականներից:

Հաջողվեց, թե ոչ, պետք է դատել ըստ թվերի: ՀՆԱ միջին տարեկան աճը 1998-2007 թվականներին 10,5 տոկոս էր: Ընդ որում` իմ պաշտոնավարման վերջին 7 տարիներին` 12,5 տոկոս: Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների ծավալը 2006 թվականին գրեթե հինգ անգամ գերազանցեց 1998-ի ծավալները: Ներդրողական հաջող նախագծերը չափազանց շատ էին: Դրանք էին` Հյուսիսային պողոտան, Երեւանի հյուրանոցները, կոնյակի գործարանը, "Գրանդ Քենդին", "ՎիվաՍելը", IT ողջ ոլորտը, հատկապես "Սինոպսիսը", գյուղատնտեսության ամբողջ վերամշակումը, ճանապարհները, կամ ողջ շինարարական ինդուստրիան, ծառայությունների ոլորտը եւ բազմաթիվ այլ բնագավառներ"- նշել է Ռ.Քոչարյանը:
   

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՑԱ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ...

Հայտնի է, որ մինչեւ 1997-ը իշխանությունները բացարձակապես չէին հետաքրքրվում աղետի գոտու խնդիրներով: Ինչից սկսեցիք դուք: Գոհ եք աղետի գոտում 1997-2007 թթ. աշխատանքների արդյունքներից:

Ի պատասխան հարցի, երկրորդ նախագահը ներկայացրել է աղետի գոտու վերականգնմանը միտված քայլերի հերթականությունը` հավելյալ մանրամասներով, որոնք ավելի քան ուշագրավ են. "1997 թվականին որպես վարչապետ իմ առաջին այցը տարածաշրջան ուղեւորությունն էր Գյումրի: Տպավորությունը չափազանց ճնշող էր: Անելանելիություն, աղքատություն, ավերակներ, թերահավատություն, որ իրենց խնդիրներն ընդհանրապես որեւէ մեկին հետաքրքրում են: Դրա հետ մեկտեղ ջերմ վերաբերմունք զգացի իմ նկատմամբ եւ թեթեւակի հույս, որ ինչ-որ բան կփոխվի: Հավանաբար Ղարաբաղում անցած իմ ճանապարհը որոշակի լավատեսություն էր ներշնչում մարդկանց: 

Հասկանում էի, որ իրավունք չունեմ հուսախաբ անել նրանց: Աղետի գոտու վերականգնումը իմ եւ կառավարության համար դարձավ պատվի հարց: Քանզի երկիրը չի կարող երջանիկ լինել, եթե նրա տարածաշրջաններից մեկը աղետալի վիճակում է: Ինչպես որ ընտանիքում չի կարող երջանկություն լինել, եթե անդամներից մեկը տառապում է:

Սկսեցինք աղետի գոտու վերականգնման նկատմամբ մոտեցումների փոփոխումից: Շեշտադրեցինք Գյումրիի, Սպիտակի եւ Վանաձորի կենտրոնի շինարարությունը: Պետք էր վերադարձնել քաղաքներին իրենց դեմքը: Պետք էր վերականգնել Գյումրին ու Սպիտակը հենց որպես քաղաքներ, այլ ոչ թե պարզապես ինչ-որ տանիք տալ մարդկանց: Կտրուկ ավելացրինք կանգուն մնացած, բայց վթարային շենքերի ամրացման ծավալները: Զուգահեռաբար մտցրինք սերտիֆիկատների ծրագիրը, որպեսզի չգցենք բնակարանների առանց այդ էլ ցածր գները: Միանգամից հրաժարվեցինք ՙկիսաֆաբրիկատ տներից՚, երբ հանձնում էին կասկածելի որակի բնակարաններ` առանց դռների, սանտեխնիկայի եւ այլն: Մարդիկ տարիներ շարունակ չէին բնակվում այդտեղ: Նրանք պարզապես փող չունեին այդ ամենը գնելու համար:

Առանձնահատուկ կնշեի բնակարանը կորցրած ընտանիքների հաշվառման կարգավորումը: Այդտեղ տիրում էր ինչ-որ մեկին ակնհայտորեն ձեռնտու, պարզապես քրեական խառնաշփոթ: Ավելացրինք շինարարությանը հատկացվող բյուջետային ծախսերը, աղետի գոտի ուղղորդեցինք "Հայաստան" հիմնադրամի ներուժը, համոզեցինք USAID-ին սկսել սերտիֆիկատների ծրագիրը, Լինսի հիմնադրամը հանձն առավ աշխատանքների տպավորիչ ծավալ: Հանթսմանը սկսեց մի ամբողջ թաղամասի շինարարություն: Գործին միացան այլ հիմնադրամներ: Ծավալներն ավելացնում էինք տարեցտարի, եւ արդյունքն իհարկե ակներեւ էր:

Մինչեւ 1997 թվական ցանկացած ղեկավարի համար Գյումրի ուղեւորությունը սաստիկ ստրեսային իրադարձություն էր: Մարդիկ պարզապես նրանց գլխին էին թափում իրենց դժգոհությունն ու չարացածությունը: Ինձ համար աղետի գոտի կատարած ուղեւորությունները ամենահագեցածն ու հարմարավետն էին հուզական առումով: Ուրախ եմ, որ ես` այն ժամանակ աշխատող թիմի հետ միասին, պատիվ ունեցա հաղթահարել այդ խնդիրը:

ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: