01.07.2005. Ազատվեցի՞նք "ԻԶԻ"-ների "սԵՎ շուկայից"
01.07.2005. Բջջային կապի երրորդ օպերատորի մուտքը հայկական շուկա է ոչ
30 Հուն 2011  
30.06.2011  |  23:36   |   Համացանց

23.06.2005. Հայաստանյան բջջային կապի երկրորդ օպերատորը

"ՎիվաՍել"-ը Հայաստանի քաղաքացիների համար խորհրդանշում է նոր ժամանակաշրջան հեռահաղորդակցության ոլորտում", - այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց "Ղ-Տելեկոմ"-ի գործադիր տնօրեն Ռալֆ Երիքյանը: - "Ընկերության ապրանքանիշը խորհրդանշում է կյանք, ազատություն եւ եռանդ":

Երիքյանը խոստացավ "բարձրորակ եւ տարաբնույթ ծառայություններ. - "SMS` կարճ հաղորդակցության ծառայությունը, VMS` ձայնային փոստի ծառայությունը, ինչպես նաեւ բազմաթիվ այլ ծառայություններ եւ հնարավորություններ":

"Մեկ ամսվա ընթացքում կներմուծվի ռոումինգ ծառայությունը, իսկ մոտ ապագայում՝ GPRS ծառայությունը, որը հնարավորություն կտա բաժանորդներին հեռախոսից միանալու ինտերնետին", - ավելացրեց նա:

Առաջին իսկ օրվանից "ՎիվաՍել"-ը առաջարկելու է կանխավճարային եւ պայմանագրային բջջային կապի քարտեր:

Ռալֆ Երիքյանը, պնդելով, որ իրենց առաջարկած ծառայությունները բաժանորդների համար "շահավետ" են լինելու` չհրապարակեց, սակայն, իրենց սահմանած սակագները:

Հարկ է հիշեցնել, որ "ԱրմենՏել"-ը հայտարարել է հուլիսի 1-ից բջջային կապի սակագների իջեցման մասին:

Սակագների առնչությամբ Երիքյանը ասաց միայն, որ դրանց մասին կհայտարարվի հունիսի վերջին` ավելացնելով, որ առաջարկելու են տարբեր փաթեթներ՝ ընտրությունը թողնելով պոտենցիալ բաժանորդներին:

Գործադիր տնօրենը հավաստիացրեց, որ "ՎիվաՍել"-ի քարտերը մատչելի կլինեն բոլոր ցանկացողների համար:

Նա վստահեցրեց, որ առաջին իսկ օրվանից բջջային կապի ծածկույթը տարածվելու է մայրաքաղաքում, Արմավիրի, Արարատի շրջաններում, մասամբ նաեւ՝ Արագածոտնում, Գեղարքունիքում եւ Կոտայքում:

"Օրեցօր "ՎիվաՍել"-ի ծածկույթը կապահովվի Հայաստանի ողջ տարածքում, իսկ մոտ երեք ամսից ցանցը հնարավորություն կունենա սպասարկել ավելի քան 300 հազար բաժանորդի", - խոստացավ Երիքյանը:

Մինչեւ այսօր "Ղ-Տելեկոմ"-ը Հայաստանում կատարել է ավելի քան 75 միլիոն դոլարի ներդրում:

Կարինե Քալանթարյան
"Ազատություն ռադիոկայան"

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: