23.07.2007. ՀՀ նախագահը ՍԵՎանում բացեց առաջին վինդսերֆինգի կենտրոնը
Mediamax.am. Մեր մասին արդեն գրում են:
01 Հուն 2011  
01.06.2011  |  16:17   |   Թերթեր և ամսագրեր

24.07.2007. Ցանկությունների եւ հնարավորությունների առագաստ

Սեւանա լճի ափին արդեն գործում է վինդսերֆինգի ուսումնական ակումբը։ Հուլիսի 21—ին լճի ափին էին հավաքվել օլիմպիական այս մարզաձեւի սիրահարները. ակումբի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նախագահի խոսքերով, Սեւանի ափին գործող ակումբը մեծ նվեր է ջրային սպորտի եւ առագաստի սիրահարների համար, բացի այդ, ակումբը շատ լուրջ, նոր հնարավորություններ է բացում ֆիզիկական զարգացման համար։ Ռ. Քոչարյանը հիշեց, որ իր ուսանողության տարիներին Սեւանի վրա մեծաթիվ առագաստներ էին լողում։ 

Ավանդույթի վերականգնումից հետո առագաստային սպորտաձեւերի համար նպաստավոր քամու պակաս չզգացող ամենահարմար ափը, ըստ նրա, կգեղեցկացնեն առնվազն մի քանի տասնյակ առագաստներ։ 

"Ունենալով այսպիսի լիճ, այսպիսի հրաշք` չզարգացնել այս սպորտաձեւը, իհարկե, հանցանք է",—կարծում է երկրի ղեկավարը` համոզմունք հայտնելով, որ լճի այդ հատվածն ամենաաշխույժ տեղը կլինի Սեւանի ափին։ Նրա կանխատեսմամբ` երկու տարի անց միայն մեկ ակումբը բավարար չի լինելու, եւ անհրաժեշտություն կառաջանա նորերը բացել, իսկ տարածքը հնարավորություն կտա զարգացման նոր ծրագրեր իրականացնել։ Նրա խոսքերով, ակումբի բացման գաղափարը ծնվել է մի քանի տարի առաջ, երբ ճարտարագիտական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ նրանք խնդրել են աջակցել սպորտաձեւի զարգացմանը։

Ռ. Քոչարյանը համոզված է, որ ներկայում կան առագաստի սիրահարներ, նվիրյալ մարդիկ, ովքեր կարող են ժամանակ տրամադրել սպորտաձեւի տարածման ու զարգացման համար։ "Ձեւավորվել է այն թիմը, որին կարելի է վստահել այսպիսի կառույցը,–ավելացրեց նա։–Եթե տեսնենք, որ սպորտաձեւը մասսայական է դառնում, ապա ընդլայնվելու հնարավորություններ այստեղ կան"։ Ձեռք կբերվեն փոքր, սպորտային առագաստանավեր, որոնք հենակետ կդառնան առագաստային սպորտի զարգացման համար։ "Շատ հետաքրքիր, գրավիչ, կլանող սպորտաձեւ է, այլ զգացում ես ապրում տախտակի վրա, ջրի վրա, քամի, ալիք",–տպավորությունները կիսեց նա` նկատելով, որ ձեռք բերված հատուկ գույքն սկսնակներին հնարավորություն է տալիս առանց դժվարությունների մարզվել։ Օլիմպիական այս սպորտաձեւով զբաղվող նախագահը բոլորին առաջարկեց փորձել` կատակելով, որ. "Եթե առաջին անգամ տախտակից վայր չընկնես ու չխեղդվես, ապա սպորտաձեւին կտիրապետես"։

Երկրի ղեկավարը վստահություն հայտնեց, որ կենտրոնը կնպաստի զբոսաշրջիկների համար Սեւանն ավելի գրավիչ դարձնելուն։ Բացի այդ, այն մոտ է մայրաքաղաքին, "օր չկա, որ քամի չլինի, ամեն օր կարող ես ջուր դուրս գալ"։ 19—ամյա Տիգրան Մինասյանը եւ 20—ամյա Վարդան Միքայելյանը բացատրում են, որ առագաստին տիրապետելու համար ամենակարեւորը հավասարակշռությունը պահպանելն է։ "Սկզբից սովորում են ավելի լայն տախտակների վրա, իսկ փորձ ձեռք բերելուց հետո անցնում են ավելի նեղ տախտակի։ Առագաստը գնում է քամու ուժով, պետք է ճիշտ դիրք գրավես, որ առաջ գնաս։ Եթե սխալ ուղղություն վերցնես, կընկնես",—ասացին տղաները։ Աառագաստի շարժիչը քամին է։ Երիտասարդներին այս սպորտաձեւում գրավում է նախ արագությունը, ապա էքստրիմը։

ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարար Արմեն Գրիգորյանը նշեց, որ պետական բյուջեից տրամադրվող միջոցներով կլուծվեն ակումբի պահպանման, միջոցառումների անցկացման եւ սաների ուսուցման հարցերը։ Ակումբը, ըստ նրա, կարեւոր խթան է սպորտի զարգացման համար, դրա շնորհիվ մեր երկրում լայն տարածում չունեցող սերֆինգը մեծ մասսայականություն կվայելի։ Նա համոզված է, որ միջազգային չափանիշներին համապատասխանող նորաբաց պրոֆեսիոնալ ակումբում հետագայում հնարավոր կլինի կազմակերպել միջազգային մրցաշարեր, Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններ, իսկ ակումբում մարզվող Հայաստանի հավաքականը մեր երկիրը կներկայացնի աշխարհում։

"Մեր կլիման իդելական է այս սպորտաձեւի համար. ուժեղ ու մշտական քամիներ",—հավաստում է վինդսերֆինգի ակումբի տնօրեն Մհեր Թովմասյանը` հիշելով, որ խորհրդային տարիներին ԽՍՀՄ հավաքականը հենց Սեւանում էր մարզվում։ Օլիմպիական առագաստանավային սպորտը, ըստ նրա, աշխարհում համարվում է ամենաթանկ, էքստրեմալ ու էլիտար սպորտաձեւերից մեկը։ Նա պատմեց, որ դեռեւս 25 տարի առաջ մեր երկրում սկիզբ առած այս սպորտաձեւի սիրահարները կարող էին մարզվել միայն ճարտարագիտական համալսարանի ամառային ճամբարում։ Այս դպրոցով է անցել նաեւ "Կիլիկիա" առագաստանավի անձնակազմը։

Տնօրենն իրազեկեց, որ "Հայաստան" համահայկական հիմնադրամի միջոցներով ձեռք է բերվել շուրջ 40 առագաստային տախտակ ու առագաստ, ինչպես նաեւ համապատասխան հագուստ։ Ի դեպ, մեկ կոմպլեկտի արժեքը տատանվում է 1500—1800 դոլարի սահմաններում։ Նա տեղեկացրեց, որ նորաբաց ակումբում ուսուցումը կատարվում է անվճար, արդեն սովորում է 60 հոգի, տարիքային սահմանափակում չկա. սպորտաձեւով զբաղվում են ինչպես 7 տարեկանները, այնպես էլ 70 տարին բոլորածները։ "Այս սպորտով զբաղվում են նրանք, ովքեր կարող են առագաստը բարձրացնել",— ավելացրեց մասնագետը՝ նկատելով, որ այս սպորտով զբաղվելու համար ամենակարեւորն առողջ հենաշարժական համակարգն է։ Գարնանը ուսումնամարզական հավաքներ եւ պարապմունքներ կանցկացվեն Երեւանում` Վարդավառի լճում (Թոխմախ գյուղի տարածքում), իսկ ամռանը` ակումբում։

Հայկական ազգային վինդսերֆինգի ֆեդերացիայի նախագահ Արա Թամանյանի խոսքերով, սպորտաձեւին տիրապետելու համար անհրաժեշտ է ունենալ ցանկություն, լավ մարզիչ ու քամի, ինչպես առագաստային շարժիչ ունեցող ցանկացած տրանսպորտի համար։ Շուրջ 27 տարի այս սպորտաձեւով զբաղվող մասնագետը մեր երկրի ղեկավարի մարզիչն է եղել։ Նա վստահեցնում է, որ իր "աշակերտը" եղել է բավականին ընդունակ եւ նախատեսված երկու շաբաթում կարողացել է տիրապետել առագաստին։

"Հայաստան" համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահե Աղաբեկյանի խոսքերով, մոտ 50 հոգու համար նախատեսված հիմնական շենքի, հարակից օժանդակ շինությունների, սպորտային հրապարակների կառուցման, տարածքի բարեկարգման եւ գույքի ձեռքբերման համար տրամադրվել է 257 միլիոն դրամ։ Շինարարական աշխատանքներն սկսվել են անցած տարվա նոյեմբերին, երկրի ղեկավարը նույնպես անմիջական ներդրում է ունեցել այս ծրագրում։ 

Օֆելյա ԿԱՄԱՎՈՍՅԱՆ
"Հայաստանի Հանրապետություն" օրաթերթ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Գրականություն

Մենք խոստացել էինք, որ ավելի մանրամասն ենք ներկայացնելու Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախասիրությունները և հատկապես այն նախասիրությունները, որոնք մինչ օրս հասարակությանն այնքան էլ հայտնի չեն:

Եվ այսպես, մեզ հաջողվեց պարզել, թե ինչ գրքեր է նախընտրել ու կարդացել Ռոբերտ Քոչարյանը վերջին 2-3 տարիների ընթացքում: Ձեզ նարկայացվող ցանկի գրքերի անվանումները չթարգմանեցինք պարզապես այն պատճառով, որ նախագահը դրանք կարդացել է հենց այդ լեզուներով: Այն աշնշուշտ անբողջական չէ: Նապոլեոն Հիլլի, Դոնալդ Տրամպի, Ռիչարդ Բրենսոնի, Մեթյու Մակդոնալդի, Կարլ Յունգի, Ռոբերտ Կիյոսակի ոչ մեկական գիրք նույնպես գրավել են Ռոբերտ Քոչարյանի ուշադրությունը, որոնց թվարկումը մեծ ծավալ կգրավեր: Սակայն նախագահի ընթերցած գրքերի ցանկը այսքանով էլ չի ավարտվում: Առաջիկայում կփորձենք վերջնական տեսքի բերել այդ ցանկը, որում անկասկած կան նաև գեղարվեստական գրքեր:

Ահա գրքերի այդ ցանկը.


1.Стивен Кови "Семь навыков высокоэффективных людей"
2.Стивен Кови "8-й навык: от эффективности к величию"
3.Стивен Кови "Лидерство, основанное на принципах"
4.У. Эдвард Деминг "Новая экономика"
5.Пол Фрига, Итан Расиел "Инструменты McKinsey"
6.Д.Сорос "Новая парадигма финансовых рынков"
7.Ли Якокка "Карьера менеджера"
8.Harvard Business School "Taking control of your time"
9.Bernard Lewis "The Crisis of Islam"
10.James Risen "State of war"
11.Joseph Nye "The Paradox of American Power"
12.Robert Cooper "The breaking of Nations"
13. Тони Шварц, Джим Лоэр "Жизнь на полной мощности, Управление энергией - ключ к высокой эффективности, здоровью и счастью"
14. Walter Isaacson "Steve Jobs"
15. Нассим Николас Талеб "Черный лебедь. Под знаком непредсказуемости"
16. Robert Greene "The 48 Laws of Power"
17. Harvard Business Review On Leadership 
18. Стив Джобс. От первого лица
19. Пол Кругман "Возвращение Великой депрессии?"
20. Блейн Ли "Принцип власти"
21. Баффетт Уорен "Эссе об инвестициях, корпоративных финансах и управлениях компаниями"

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: