16.05.2005. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը Եվրախորհրդի /Վարշավա/
1in.am. Ժողովրդագրական արդյունավետ տարիներ
09 Հուն 2011  
09.06.2011  |  15:53   |   Հարցազրույցները

24.11.2005. ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանի հարցազրույցը սլովենական "Դելո" թերթին /Լյուբլյանա/

Զրուցեց Անդրեյ Միխոլիչը:

- Աշխարհագետները շարունակում են վիճել այն առիթով, թե որտեղ է այնուամենայնիվ գտնվում Հայաստանը: Հետաքրքիր է, դուք ինքներդ որտեղ եք ձեզ տեղավորում:

- Աշխարհագրորեն մենք գտնվում ենք Ասիայի և Եվրոպայի սահմանագծին, բայց անկասկած մեզ դասում ենք եվրոպական մշակույթին և փորձում կառուցել մեր պետությունը եվրոպական արժեքների և պետականության մասին եվրոպական պատկերացումների վրա: Ներկայումս Եվրոպա բառը շատ ավելի հաճախ հիշատակվում է քաղաքական ենթատեքստում, քան աշխարհագրական: Մեր առանձնահատկությունն այն է, որ դարեր շարունակ ապրել և ապրում ենք մի տարածքում, որտեղով անցել է տարբեր մշակույթների, տարբեր քաղաքակրթությունների շփման մշտական գիծը, ուստիև չափազանց զգայուն ենք այսօր աշխարհում տեղի ունեցող որոշ գործընթացների նկատմամբ: Բայց սեփական պատկանելության հարց երբեք չենք ունեցել:

- Տեսնում է Հայաստանն իրեն Եվրամիության կազմում: Եվ եթե այո, ապա երբ դա կարող է տեղի ունենալ:

- Այսօր մենք չենք ձևակերպում Եվրամիությանն անդամակցելու խնդիրը: Կարծում ենք, որ Եվրամիությունն ինքը դեռ չի կողմնորոշվել, թե որքան հեռու դեպի Արևելք կարող են տարածվել իր սահմանները: Սա առաջին հանգամանքն է: Եվ երկրորդ` Ֆրանսիայում և Հոլանդիայում անցկացված հանրաքվեներն այնուամենայնիվ ցույց տվեցին, որ եվրոպացիները դադարի կարիք ունեն. զննելու, իմաստավորելու կատարվածը, որպեսզի որոշեն զարգացման հետագա հեռանկարները: Այսօր ավելի պրագմատիկ կլինի խոսել Եվրամիության ընդունած "Նոր հարևանության" քաղաքականությանը գործնական բովանդակություն հաղորդելու մասին: Ավելի պրագմատիկ կլինի խոսել այդ քաղաքականության շրջանակներում գործողությունների ծրագրի մասին, ինչը թույլ կտար մեզ արդյունավետ բարեփոխումների միջոցով բարձրացնել Հայաստանը եվրոպական չափանիշների մակարդակին: Թող եվրոպացի և հայ քաղաքական գործիչների հաջորդ սերունդը լուծի ավելի լիարժեք եվրաինտեգրացման խնդիրները, հաշվի առնելով կոնկրետ ժամանակն ու հանգամանքները:

 - Ինչպես եք վերաբերվում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցման գործընթացին: Ինչ դիրքորոշում ունի Հայաստանն այդ հարցում:

 - Պատկերացում կա, թե Հայաստանը "a priori" պիտի դեմ լինի այդ գործընթացին, նկատի ունենալով մեր երկրների բարդ հարաբերությունները: Բայց դա այդպես չէ: Մենք ասում ենք հետևյալը. որ բանակցությունների սկիզբը և բուն բանակցությունները չպետք է արտոնյալ լինեն: Եվրամիությունն առաջին անգամ է բանակցային գործընթաց սկսել մի երկրի հետ, որը շրջափակման է ենթարկում իր հարևանին: Փակ սահմանը չի համապատասխանում հարևանների փոխհարաբերությունների, ապրանքի, աշխատուժի տեղաշարժման ազատության և եվրոպական այլ պատկերացումներին: Խոսքը նաեւ սեփական պատմության մութ էջերի ժխտման մասին է: Ապաշխարելու ունակությունը եվրոպական մշակույթի կարևոր բաղադրիչներից է, որի հիմքում ընկած են քրիստոնեական արժեքները: Այդ պատճառով էլ համարում ենք, որ Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու առաջին քայլը այնուամենայնիվ արտոնյալ  եղավ:

 - Պատրաստվում է Հայաստանը անդամակցել ՆԱՏՕ-ին:

 - Ամեն մի ռազմաքաղաքական դաշինքին անդամակցումը պիտի չափազանց հստակ հիմնավորված լինի£ Եվ տվյալ դեպքում այդ փաստարկման հիմքը պիտի լինի երկրի անվտանգության աստիճանի  պարտադիր բարձրացումը: Դա չի կարող  նորաձևությանը մատուցվող տուրք կամ ինչ-որ ընդօրինակող պահվածք լինել: Երբ Սլովենիան ընդգրկվեց ՆԱՏՕ-ում, ձեր անվտանգության ակնհայտ ամրապնդման փաստն անվիճելի էր: Այժմ նայեք աշխարհի քաղաքական քարտեզին, Հարավային Կովկասին, որն ավանդաբար ենթարկվել է ռուսաստանյան մեծ ազդեցությանը, Հայաստանին, որը գտնվում է Թուրքիայի, Իրանի սահմանագծին և հարց տվեք ձեզ. ՆԱՏՕ մտնելու գործընթացը կբարձրացնի Հայաստանի անվտանգության աստիճանը, թե հակառակը:  Դրա համար էլ մենք չենք խոսում ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին և նման խնդիր մեր առջև չենք դնում: Բայց մտադիր ենք լրջորեն ընդարձակել համագործակցությունը դաշինքի հետ` որպես անվտանգության հարցերով եվրոպական առանցքային կազմակերպության£ Համագործակցությունը կիրականացվի Անհատական գործընկերության ծրագրի (IPAP) շրջանակներում:

 - Դուք և Սլովենիայի նախագահը միանման կենսագրություն ունեք. ձեր գործունեության ընթացքում երկուսդ էլ եղել եք տարբեր երկրների նախագահներ: Հայտնի է, որ Դուք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահն էիք: Հետաքրքիր է իմանալ, ինչպիսին են այսօր Երևանի և Ստեփանակերտի փոխհարաբերությունները: Կարելի է այդ հարաբերություններն անվանել միություն:

 - Ես կօգտագործեի "անզուգաչափ համադաշնություն" տերմինը: Փորձեմ բացատրել: Ղարաբաղյան խնդիրը միշտ  ունեցել է երկու բաղկացուցիչ. առաջինը Ստալինի հանցավոր ռեժիմի կողմից մասնատված ժողովրդի և վերամիավորման մշտական ձգտման խնդիրն է: Եվ երկրորդ բաղադրիչը. Ղարաբաղն իր պատմության ողջ ընթացքում ունեցել է ինքնուրույնության  չափազանց մեծ աստիճան, ինչը տարբեր դրսևորումներով արտահայտվել է հարյուրամյակներ շարունակ, և անկախության մշտական ձգտումը Ղարաբաղում եղել է միշտ: Բայց խոսքը ոչ թե Հայաստանից անկախության, այլ ազգային ընկալմամբ անկախության մասին է: Խորհրդային կայսրության փլուզման հետեւանքով Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեի միջոցով, պահպանելով իրավաբանական անխտիր բոլոր նորմերը, իրականացրեց ինքնորոշման իր իրավունքը£ Կարծում եմ, դա անկախության ձեռքբերման ամենառացիոնալ ձևն էր: Դրա հետ մեկտեղ, առաջին բաղկացուցիչը, որի մասին խոսեցի, այսինքն` մասնատված ժողովրդի վերամիավորման ձգտումը, միշտ եղել է ու շարունակում է մնալ և Ղարաբաղում, և Հայաստանում: Կարծում եմ, շատ էլ հասկանալի է, թե ինչ է այստեղ կատարվում: Իսկ ինչ վերաբերում է Սլովենիայի նախագահի հետ մեր համանման կենսագրություններին, ապա որոշակի նմանություն իհարկե կագ Տարբերությունն այն է, որ ես նախագահ եմ եղել հայկական երկու պետություններում. մեկը` ճանաչված, մյուսը` չճանաչված: Իսկ ձեր նախագահը ղեկավարել է նախ Հարավսլավիան, իսկ հետո արդեն` անկախ Սլովենիան: Կարծում եմ, որ այդ զուգահեռն օգնեց մեզ վարել չափազանց կառուցողական խոսակցություն:

 - Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն առ այսօր չի ճանաչել աշխարհի ոչ մի պետություն, այդ թվում նաև Հայաստանը: Իսկ ինչու պաշտոնապես չեք ճանաչում ԼՂՀ-ն:

 - Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի ճանաչումը կայացել է վաղուց: Ղարաբաղում ներկայումս շրջանառության մեջ է Հայաստանի պաշտոնական արժույթը` դրամը, մենք ունենք միասնական մաքսային տարածք, Երևանում կա ԼՂՀ պաշտոնական ներկայացուցչություն, մշտական բաց շփման մեջ ենք Ղարաբաղի ղեկավարության հետ. մի խոսքով, ընթանում է ինտեգրացիոն լուրջ գործընթաց, որը ես արդեն անվանեցի անզուգաչափ համադաշնություն: Եթե դուք նկատի ունեք պաշտոնական ճանաչման ինչ-որ ակտ, ապա մենք դա կապում ենք բանակցային գործընթացի ներկայիս վիճակի հետ: Եվ եթե  հակամարտության կարգավորման ուղղությամբ բանակցային գործընթացը սպառի իրեն, չհանգեցնելով որևէ արդյունքի, ապա չեմ բացառում ճանաչման պաշտոնական ակտը, ինչպես որ չեմ բացառում վերամիավորման հնարավորությունը: Եվ դա չի լինի հարկադրական միջոցներ պահանջող գործողություն, ավելի շուտ` հակառակը. այդ գործընթացի հետաձգումը ենթադրում է քաղաքական որոշակի կամքի գոյություն: Ընդհանրապես և ճանաչման, և վերամիավորման բնական գործընթացը առաջ է շարժվում ինքնաբերաբար:

 - Ինչպես եք պատկերացնում Լեռնային Ղարաբաղի ապագան այսօր, հրադադարի պայմանագրի ստորագրումից տասնմեկ տարի անց:

 - Նախ` այսօր Ղարաբաղը կայացած Հանրապետություն է` իշխանության արդյունավետ գործող մարմիններով, ժողովրդավարական ինստիտուտներով և ակտիվորեն ձևավորվող քաղաքացիական հասարակությամբ: Սա փաստ է: Ըստ որում ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության զարգացումը շատ ավելի հաջող է ընթանում, քան Ադրբեջանում: Թե ինչպես կշարունակի զարգանալ իրավիճակը, կախված է նրանից, թե որքանով հաջող կլինի բանակցային գործընթացը, ինչպիսին կլինի դրա արդյունքը: Բայց այլ, ավելի ցածր կարգավիճակ, քան Հանրապետության անկախությունը ոչ մի հայ չի պատկերացնում ընդհանրապես: Տեղի են ունեցել անշրջելի գործընթացներ, Ղարաբաղում հասակ է առել մարդկանց սերունդ, որոնց համար Ադրբեջանի իշխանությունը սեփական պատմության խավար էջերից է: Նրանք մեծացել են ազատ, անկախ երկրում և չեն պատկերացնում  վերադարձ անցյալին: Բացի դրանից, անկախ Ադրբեջանի կազմում Ղարաբաղը երբեք չի եղել: Այն եղել է կայսրության կազմում, ունեցել ինքնավարություն. կայսրությունը փլուզվեց, Ղարաբաղը անկախություն ձեռք բերեց և պաշտպանեց այն ագրեսիայի ընթացքում, որ ձեռնարկվեց իր դեմ Ադրբեջանին ենթարկելու նպատակով: Ես չգիտեմ` ինչպես կարող եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության որևէ այլ կար•ավիճակ բացատրել զավակներիս: Նրանք պարզապես չգիտեն, թե դա ինչ է: Մենք ապրել ենք այնտեղ, և ավագ որդիս յոթ տարեկան էր, երբ հռչակվեց Ղարաբաղի փաստացի անկախությունը: Հիմա պատկերացրեք, եթե Սլովենիայում ապրող երիտասարդներին ասեն, թե վերականգնվում է Հարավսլավիան, և Սլովենիան պիտի վերադառնա նրա կազմ: Ինչ եք կարծում, ինչպես կարձագանքեն նրանք:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: