14.10.2010. Нормальные межгосударственные отношения с Россией лишь с
Հայոց Աշխարհ. ՀՍՏԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐՆ ՈՒ
22 Հուն 2011  
22.06.2011  |  17:01   |   Հարցազրույցները

25.03.2005. ՆԱԽԱԳԱՀՆԵՐ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՒ Վ.ՊՈՒՏԻՆԻ ՀԱՄԱՏԵՂ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ

Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ - Ես անկեղծորեն ուրախ եմ Ռուսաստանի նախագահին եւ պատվիրակությանն ընդունելու եւ մեկ անգամ եւս մեր երկկողմ հարաբերությունների դրությունը քննարկելու հնարավորության համար: Կուզեի ընդգծել այն բարյացակամ եւ կառուցողական տրամադրվածությունը, որ առկա էր մեր հանդիպման ընթացքում: Մեր երկողմ փոխհարաբերությունների ծավալը հաշվի առնելով, ամենակարեւորը հանդիպման համար նախատեսված ժամանակում տեղավորվելն էր, բայց մենք այն գերազանցեցինք: Դա հենց խոսում է այն մասին, որ ձեռք է բերվել համագործակցության շատ լուրջ ներուժ, որը վերաբերում է եւ քաղաքական, եւ տնտեսական, եւ ռազմատեխնիկական ոլորտներին, իսկ հիմա էլ ջանում ենք զարգացնել հումանիտար համագործակցությունը:

Մենք խոսել ենք Հայաստանում Ռուսաստանի տարվա անցկացման ծրագիրն առավել հագեցած դարձնելու անհրաժեշտության մասին, որպեսզի ամբողջ տարվա ընթացքում Հայաստանի քաղաքացիները պատկերացում ստանան ներկայիս Ռուսաստանի եւ նրա ձեռքբերումների մասին: Միջոցառումները կառնչվեն ոչ միայն մշակույթին, այլեւ մեր հարաբերությունների ամբողջ շրջանակին:

Մենք մասնավորապես անդրադարձանք էներգետիկայի բնագավառում համագործակցությանը, որտեղ նույնպես հետաքրքիր նախագծեր կան: Մեր տնտեսության այս հատվածում Ռուսատանը ներկայացված է շատ լուրջ: Խոսեցինք Հայաստանում ռուսական ներդրումների աշխուժացման մասին: Հայկական կողմը ողջունում է դրան ուղղված քայլերը եւ պատրաստ է ստեղծել անհրաժեշտ պայմաններ:

Մտքեր փոխանակեցինք նաեւ միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ: Ես գոհ եմ մեր բանակցությունների մթնոլորտից եւ արդյունքներից:

Վ.ՊՈՒՏԻՆ - Մենք ունեցանք շատ հագեցած եւ օգտակար բանակցություններ` երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային ու միջազգային խնդիրների շուրջ: Նաեւ գոհունակությամբ նշեցինք, որ ռուս-հայկական հարաբերությունները կայուն զարգանում են մեր գործակցության, փաստորեն, բոլոր ուղղություններով` եւ տնտեսական, եւ քաղաքական եւ հումանիտար ասպարեզներում, ինչի լավագույն վկայությունը Հայաստանում Ռուսատանի տարվա բացումն է: Ես նույնպես ակնկալում եմ, որ ծրագրված բոլոր միջոցառումները, իսկ դրանք 200-ն են, կանցկացվեն, եւ ինձ նույնիսկ թվում է, որ դրանց թիվը կավելանա: Ռոբերտ Սեդրակին տեղեկացրեց, որ միջոցառման կազմակերպիչները բազում տարածաշրջաններից ստանում են մասնակցության նորանոր հայտեր:

Մենք պայմանավորվեցինք շարունակել խթանել ռուս եւ հայ գործարարների մասնակցությունը ներդրումային եւ սեփականաշնորհման գործընթացներում: Էական հեռանկարներ ենք տեսնում արդյունաբերական կոոպերացիայի, էներգետիկայի եւ բանկային համագործակցության ասպարեզներում: Անդրադարձանք նաեւ տրանսպորտային ենթակառուցվածքների խնդրին: Արդեն առաջին լաստանավը Կովկաս նավահանգստից Փոթի է ուղեւորվել, եւ առաջիկայում սպասվում է հայկական բեռների փոխադրում: Հուսով ենք` այս գիծը կաշխատի եւ կաշխատի հօգուտ տարածաշրջանի երկրների, կներգրավվեն մասնավոր ներդրումներ: Դա նոր հնարավորություններ կստեղծի գործարարության համար, կծառայի լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը եւ ընդհանուր առմամբ կաշխուժացնի տարածաշրջանի տնտեսական կյանքը, կնպաստի ինտեգրացման գործընթացներին եւ կուտակված հիմնահարցերի լուծմանը: Մեծ ուշադրություն ենք հատկացրել տարածաշրջանային հիմնախնդիրներին: Մեր երկրները շահագրգիռ են Անդրկովկասում իրավիճակի կայունացմամբ, հետեւաբար նաեւ վստահության մթնոլորտի ձեւավորմամբ, այնպիսի հարաբերությունների ձեւավորմամբ, որոնք կզարգացնեն սոցիալ-տնտեսական ոլորտը: Իհարկե, խոսել ենք նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին: Մեր բոլոր հնարավորություններով կնպաստենք այդ հակամարտության լուծմանը, ինչի գործում հույսեր ունենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումից:

Հանդիպման կարեւոր մաս հանդիսացավ ԱՊՀ շրջանակներում, հետխորհրդային տարածքի այլ ինտեգրացիոն միավորումներում Ռուսաստանի եւ Հայաստանի գործընկերության հարցը ընդհանուր ջանքերով լուծում պահանջող այնպիսի խնդիրներում, ինչպիսիք են ահաբեկչությունը, կազմակերպված հանցավորությունը, անօրինական զենք-զինամթերքի եւ թմրանյութերի շրջանառությունը, հումանիտար եւ տնտեսական կապերի զարգացումը:

Առջեւում կարեւոր եւ նշանակալի իրադարձություն է` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 60-ամյակը: Հայաստանում Ռուսաստանի տարվա շատ միջոցառումներ նվիրված են հենց հաղթանակի 60-ամյակին: Մեր ժողովրդներն ուս ուսի պայքարել են նացիզմի դեմ: Մեր ընդհանուր պատմության այս պատմական տարեթիվը իհարկե կնշենք միասին: Ես շնորհակալ եմ Հայաստանի նախագահին մայիսի 9-ին Մոսկվայում հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու որոշման, նաեւ աշխատանքային կառուցողական, գործնական եւ բարենպաստ մթնոլորտ ստեղծելու համար:

ՀԱՐՑ /ՌԴ Հանրային հեռուստաընկերություն/ - Ներողամտություն եմ հայցում, որ հարցը չի առնչվելու այն հանդիսավոր իրադարձությանը, որի համար հավաքվել ենք այստեղ, բայց միեւնույն ժամանակ պարզ է, որ չի կարելի շրջանցել Ղրղըզստանում կատարվող իրադարձությունները, որոնք նույնպես մեզ հուզում են: Ինչպե՞ս կմեկնաբանեք Ղրղըզստանի իրադարձությունները, եւ դրանց ի±նչ հնարավոր զարգացումներ եք տեսնում: Վլադիմիր Վլադիմիրի, հնարավոր համարո՞ւմ եք Ասկար Ակաեւի ժամանումը Ռուսաստան:

Վ.ՊՈՒՏԻՆ - Ղրղըզստանի իրադարձությունները մեզ համար անակնկալ չէին: Դրանք արդյունք էին եւ իշխանությունների թուլության եւ այնտեղ կուտակված սոցիալ-տնտեսական հիմնահարցերի: Դրա հետ մեկտեղ, ափսոսանքի է արժանի հանգամանքը, որ հերթական անգամ հետխորհրդային տարածքի երկներից մեկում քաղաքական հարցերը լուծվում են ոչ իրավական միջոցներով եւ ուղեկցվում են անկարգություններով, մարդկային զոհերով: Ես ակնկալում եմ, որ ընդդիմության ղեկավարները, գիտակցելով ժողովրդի առջեւ իրենց պատասխանատվությունը, հնարավորինս արագ վերահսկողության տակ կառնեն իրավիճակը: Այդ մարդիկ մեզ լավ հայտնի են: Նախկինում աշխատելով Ղրղըզստանի իշխանության եւ կառավարման կառույցներում, տարիների ընթացքում նրանք հնարավորինս նպաստել են Ղրղըզստանի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ հարաբերությունների զարգացմանը եւ միջպետական հարաբերությունների ներկայիս մակարդակին հասնելուն: Հուսով եմ, որ ապագայում նույնպես մեր հարաբերությունները կզարգանան դրական ուղղությամբ: Դրա համար կան բոլոր հիմքերը, եւ ընդդիմության ղեկավարների վերջին հայտարարությունները եւս այդ են վկայում: Ռուսաստանն էլ իր հերթին կանի ամեն ինչ դրա համար: Ինչ վերաբերում է Ասկար Ակաեւի հնարավոր ժամանմանը Ռուսատան, ապա, եթե նա կցանկանա գալ, մենք չենք մերժի:

ՀԱՐՑ /Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն/ - Մեր երկրների միջեւ առկա է տնտեսական սերտ համագործակցություն: Հաշվի առնելով տարածաշրջանի բարդ իրավիճակը, կարելի՞ է ասել, որ դա տնտեսական կապերի զարգացման առավելագույն հնարավոր սահմանն է: 

Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ - Վլադիմիր Վլադիմիրին իր ներածական խոսքում ասաց, որ լաստանավային անցումն, ըստ էության, սկսել է աշխատել: Սա նշանակում է շատ լուրջ տրանսպորտային հիմնահարցի լուծման սկիզբ, որը արգելակում էր մեր տնտեսական համագործակցությունը, քանի որ մի շարք ուղղություններով, որտեղ տրանսպորտային բաղադրիչը ծանրակշիռ է, առեւտուրն ուղղակի ձեռնտու չէր: Իհարկե, ժամանակ է պետք այդ ճանապարհից լիարժեք օգտվելու համար, հաշվարկել անհրաժեշտ ամեն ինչ, սակայն համոզված եմ, որ այնպիսի հնարավորություններ կբացվեն, որոնց մասին մենք, համենայնդեպս վերջին ժամանակներս, չէինք խոսում: Հնարավոր համագործակցության ներուժն անհամեմատ մեծ է: Մենք արդեն առաջխաղացում ենք տեսնում նաեւ բանկային ոլորտում, շինարարության բնագավառում: Այսօր մոսկովյան պատկառելի ընկերություններ են Երեւանում զբաղվում շինարարությամբ, ինչը չկար երկու տարի առաջ: Հետաքրքրությունը շատ մեծ է: Ընթանում է ՙԱրմենալի՚ վերազինում, որը կդառնա այս ճյուղի առաջատար ձեռնարկություններից մեկը: Այստեղ մոտ 70 մլն դոլարի ներդրում է նախատեսվում: Էներգետիկայի մասով կան լուրջ նախագծեր, եւ մենք այսօր քննարկեցինք դրանք: Խոսքն արդեն գնում է համագործակցության նոր որակի մասին, որը կունենա տարածաշրջանային նշանակություն եւ բնույթ: 

Վ. ՊՈՒՏԻՆ - Չկրկնելու համար գործընկերոջս խոսքը, միայն հավելեմ, որ տարածաշրջանային համագործակցությունը եւ ներդրումները շատ կարեւոր ռեզերվ են: Այստեղ համատեղ աշխատանքի ընդլայնման կարեւորագույն նախադրյալ են հանդիսանում քաղաքական իրավիճակի կայունությունն ու երկրի տնտեսական զարգացումը: Վերջին ժամանակներս մենք նկատում ենք ռուսական ներդրումների աճ, որոնք դեռեւս մեծ չեն, բայց հենց այստեղ դրանց նախադրյալները շատ մեծ են: Կարծում եմ, որ չի բացառվում եւ կողջունվի նաեւ հայկական ներդրումները Ռուսատանի տնտեսությունում, հատկապես այն ճյուղերում, որոնց զարգացման մեջ շահագրգռված է ինքը` Հայաստանը: Իսկ այդպիսի ճյուղեր կան, մենք այսօր խոսել ենք նաեւ այդ թեմայի շուրջ:

ՀԱՐՑ /"Ռոսիա" հեռուստաընկերություն/ - Չե՞ք կարծում, որ երկկողմ մշակութային կապերը տարիքային տարբերակում են ձեռք բերել, այսինքն դրանց նկատմամբ առավել ընկալունակ են ավագ սերնդի ներկայացուցիչները, ովքեր ապրել են ԽՍՀՄ օրոք: Ի՞նչ է պետք անել, որպեսզի մշակութային կապերին նաեւ երիտասարդ սերունդն առնչվի: 

Վ. ՊՈՒՏԻՆ - Այդպիսի խնդիր հավանաբար կա, եւ այն պայմանավորված է վերջին տարիներին մարդկանց միջեւ փոխհարաբերվելու հնարավորության սահմանափակությամբ: Դա ոչ այնքան քաղաքական բնույթ ունի, որքան տնտեսական: Մշակութային համագործակցության ծավալը կրճատվել է, քանի որ հետխորհրդային տարածքում այդ գործընթացներն ավելի դժվար են, քան էին խորհրդային միասնական պետության շրջանակներում: Սրանք հարցեր են, որոնք մենք անընդհատ քննարկում ենք, փնտրում դժվարությունների հաղթահարման ուղիներ: Դրան է նվիրված բոլոր հետխորհրդային ինտեգրացիոն միավորումների գործունեությունը: Երբ մենք աշխատում ենք երկկողմանի հիմքի վրա, մշտապես հանգում ենք այդ հարցերի լուծման եղած փորձերին: Իհարկե, մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք երիտասարդների փոխանակմանը եւ երիտասարդներին մեր համագործակցության մեջ ներգրավմանը:Այսօր այդ մասին նույնպես խոսել ենք, եւ կարծում ենք, որ Հայաստանում Ռուսաստանի տարվա անցկացումը եւս կնպաստի այդ խնդրի լուծմանը:

Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ - Դուք ճիշտ նկատեցիք, որ առկա է որոշակի տարիքային գործոն: Կարծում եմ` այստեղ հնարավոր էր ակտիվորեն օգտագործել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները եւ ընդհանրապես հեռուստահաղորդակցությունը: Այս առումով Հայաստանում ռուսական "Կուլտուրա" հեռուստաալիքի հեռարձակումը, շատ կարեւոր իրողություն է: Օրինակ, իմ ընտանիքում այն ամենադիտվող ալիքն է:Նման միջոցների օգտագործումը թույլ է տալիս բավականին լավ տիրապետել իրավիճակին, տվյալ դեպքում` մեր պետությունների մշակույթին եւ արվեստին:

Ռուսական հեռուստաալիքները եւս կարող են հաճախակի հաղորդումներ կամ հեռարձակումներ պատրաստել Հայաստանի եւ նախկին ԽՍՀՄ այլ հանրապետություններում մշակույթի ու արվեստի անցուդարձի վերաբերյալ: Ափսոս է կորցնել այն, ինչ ձեռք է բերվել սերունդներով: Փոխադարձ հարստացումից բոլորս կշահենք, հատկապես մշակութային կապերի առումով: Ենթադրել, որ ամեն ինչ կարող էր մնալ այն մակարդակի վրա, ինչ նախկինում` նույնպես միամտություն է. երկրների միջեւ իրական սահմաններ կան, եւ այդ իրողության հետ բոլորս ստիպված ենք հաշվի նստել: Զգացմունքայնորեն` ափսոս է, բայց իրականությունն այսպես է: Դրա համար էլ եկեք փորձենք ստեղծել միջոցներ, որոնցով կկարողանանք հարթել այն կորուստները, որոնք այսպես թե այնպես պետք է լինեին:

ՀԱՐՑ /"Մեդիամաքս" լրատվական գործակալություն/ - ԱՊՀ-ն կանգնած է բարեփոխումների շեմին, մասնավորապես այդ մասին խոսվեց Աստանայի վերջին գագաթաժողովում: Ցանկալի է լսել ձեր գնահատականը ԱՊՀ-ի ապագայի, սպասվող բարեփոխումների մասին, եւ որոշ երկրների իրավիճակների` թավշյա կամ ոչ այնքան թավշյա հեղափոխությունների համատեքստում:

Վ. ՊՈՒՏԻՆ - Բոլոր հիասթափություներն ավելորդ ակնկալիքներից են: Եթե ինչ- որ մեկը ԱՊՀ-ից սպասում էր առանձնահատուկ նվաճումներ, ասենք` տնտեսական, քաղաքական, ռազմական ոլորտներում, ապա իսկապես այն տեղի չի ունեցել եւ չէր էլ կարող լինել, որովհետեւ ԱՊՀ-ն ստեղծվում էր, որպեսզի Խորհրդային միության փլուզման գործընթացները կատարվեին ավելի քաղաքակիրթ ճանապարհով` հնարավորինս փափուկ եւ տնտեսական նվազագույն կորուստներով:

Կարծում եմ, որ այս խնդիրներով հանդերձ, ԱՊՀ-ին պետք է արժանին մատուցել:ԱՊՀ-ն երբեք տնտեսական բնույթի գերնպատակներ չի ունեցել ինտեգրացիայի ոլորտում, ուստի շատ բաներ, ինչին սպասում էին անդամ պետությունների քաղաքացիները, չեն իրականացել, քանի որ նրանք խոսում էին, բայց իրականում դրա ուղղությամբ ոչ ոք չէր աշխատում: Այ հիմա ԵԱՏՀ (Եվրասիական տնտեսական համագործակցություն) ստեղծվող միասնական տնտեսական տարածքի շրջանակում ի հայտ են գալիս իրական ինտեգրացիոն համագործակցության տարրեր, այնտեղ ներդրվում են տնտեսական ինտեգրացիայի սկզբունքներ: Սա արդեն բոլորովին այլ բան է:

Պարզվում է, որ մեր շատ գործընկերներ, ելնելով որոշ ներքաղաքական պատկերացումներից, որոնք գուցե կապված են տնտեսական առաջնահերթությունների հետ, առայժմ պատրաստ չեն նման քայլերի, իսկ ոմանք ակնհայտ հետաքրքրություն են դրսեւորում: Եւ ահա այդ միանգամայն նոր` կամավոր ինտեգրման հիման վրա, հուսով եմ, կձեւավորվի նոր ինտերգրացիոն համագործակցությունը: Ինչ վերաբերում է ԱՊՀ-ին, ապա այն միանգամայն օգտակար ակումբ է տեղեկությունների փոխանակման, ընդհանուր բնույթի քաղաքական, հումանիտար, վարչարարական խնդրահարույց հարցերի լուծման համար: Կարծում եմ` մենք չպետք է կորցնենք այդ գործիքը: Այն կարեւոր է, քանի որ փոխհարաբերությունների ծավալը ԱՊՀ երկրների միջեւ շատ մեծ է, մեր տնտեսությունների փոխազդեցությունը ծայրաստիճան ընդարձակ է:

Շատ մեծ է մեր քաղաքացիների միջեւ կապը, ծագում են հսկայական քանակով հարցեր, եւ սա մի հարթակ է, որտեղ պետությունների ղեկավարները կարող են պարբերաբար հանդիպել, խոսել այդ հիմնահարցերի մասին, կամ օպերատիվ կերպով լուծել տեղում, կամ հետո լուծել երկկողմանիության սկզբունքով: Այդ պատճառով, ես մտածում եմ, որ ԱՊՀ-ն պահպանելն անհրաժեշտ է: Դրանում շահագրգռված են բոլորը` անկախ այն ուժերի ներքաղաքական բնույթից, որոնք տվյալ ժամանակամիջոցում իշխանության են գալիս կամ էլ հեռացվում այս կամ այն երկրում: Խնդիրներն, այնուամենայնիվ, մնում են եւ մարդիկ սպասում են դրանց լուծմանը:

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ - ԱՊՀ յուրաքանչյուր գագաթաժողովում իմ առնվազն երկու-երեք գործընկերների հետ լուծում եմ շատ գործնական հարցեր` նաեւ երկկողմանի շփումների ընթացքում: Ըստ էության, դա լավ հարթակ է շատ հարցերի լուծման համար: Մշտապես խոսք է գնում ԱՊՀ բարեփոխումների մասին: Ինձ թվում է, որ մի փոքր սխալ պատկերացում կա, թե բարեփոխելով ԱՊՀ-ն` կստանանք Եվրամիության նման մի բան: Բոլոր խնդիրներն առաջանում են ԱՊՀ-ն Եվրամիության հետ մշտապես համեմատելուց: Այդ համեմատությունից ԱՊՀ-ն միշտ կպարտվի, եւ պետք չէ ԱՊՀ-ն գնահատել նման համեմատությամբ. այնտեղ ինտեգրացիայի բոլորովին այլ սկզբունքներ են: Կյանքում հաճախ է լինում չէ±, երբ նույնանման արժանիքներով երկու մարդ տարբեր ինքնագնահատական են ունենում. մեկը երջանիկ է իր ունեցածով, մյուսը` դժբախտ: Այդպես էլ ԱՊՀ-ում է: Մենք պետք է ուրախ լինենք նրանով, ինչ ունենք, որը հնարավորություն է տալիս հավաքվել եւ հարցեր լուծել: Փոխհարաբերությունների մակարդակն ու ծավալը մեծ է, եւ միշտ լուրջ քննարկման եւ կոնկրետ որոշումներ ընդունելու թեմա կա: Այնպես որ, ես սա կընդունեի ելակետ ԱՊՀ -ի մասին դատողություններ անելիս:

Վ. ՊՈՒՏԻՆ - Եթե Եվրամիության շրջանակներում եվրոպական երկրներն աշխատում էին միավորվելու համար, ապա ԱՊՀ-ն ստեղծվել էր քաղաքակիրթ բաժանվելու համար: Ահա թե որն է տարբերությունը: Մնացածն ավելորդ խոսակցություններ են: Աշխատանքի ընթացքում ակնհայտ դարձավ, որ շատ են խնդիրները, որոնք կարող են քննարկվել եւ լուծվել համատեղ ջանքերով. այլ հարթակ չկա: Մյուս միավորումները` ԵՄ-ն, ԵԱՀՏ, ստեղծվում են իրական ինտեգրման համար: Բայց դրանք, այնուամենայնիվ, լուծում են խնդիրների նեղ շրջանակ: Իսկ ամբողջության մեջ դրանք ավելին են, քան տնտեսական համագործակցությունը: Շատ խնդիրներ կան` կապված քաղաքականության, մարդկանց շփումների, սահման հատելու, թոշակների, նպաստների հետ, որոնք ժառանգություն են մնացել ընդհանուր պետությունից: Օրինակ, այսօր մենք Ռոբերտ Սեդրակի հետ խոսել ենք փախստականների մասին: Հազարավոր մարդիկ կան, որոնք ուրիշ երկրից են այստեղ եկել եւ նախկին Խորհրդային միության անձնագրեր ունեն: Ի՞նչ անել, ինչպե՞ս ապրել, որտե±ղ ապրել: Ո՞ր հարթակում պետք է այս հարցերը քննարկվեն: Այսպիսի հազարավոր խնդիրներ կան, եւ ԱՊՀ-ի հարթակը շատ հարմար է հանդիպելու եւ հարցեր քննարկելու համար:

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ - Ի դեպ, Վլադիմիր Վլադիմիրի, ցանկացած այլ տարածաշրջանային կազմակերպության հետ, բացի Եվրամիությունից, համեմատության մեջ ԱՊՀ-ն չի զիջում, այնպես որ, գոհ լինենք նրանով, ինչ որ ունենք:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: