27.05.2002. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը Հայաստան-Սփյուռք երկրորդ
12.07.2006. ՀՀ Նախագահի մրցանակները հանձնվեցին լավագույն մարզական
12 Հուլ 2011  
12.07.2011  |  13:24   |   Թերթեր և ամսագրեր

25.03.2006. Լավագույն մարզական ավանդույթները

Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանը հայրենի մարզական մշակույթը զարգացումը, մարզերում եւ Երեւանում առողջ ապրելակերպի ներդրումը խթանելու նկատառումով 2004 թվականին "Նախագահի մրցանակներ" էր հիմնել "Լավագույն մարզական համայնք", "Լավագույն մարզական բակ" եւ "Լավագույն մարզական ընտանիք" անվանակարգերով։

2005 թվականի հանրապետական ստուգատեսի արդյունքները այս տարի եւս ամփոփվել են, եւ երեկ, նախագահականում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում, նախագահի աշխատակազմի ղեկավար ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ձեռամբ հանձնվեցին իրենց "տերերին"։ 

Ընդսմին, ֆիզկուլտուրան եւ սպորտը նաեւ գյուղական վայրերում խրախուսելու նպատակով որոշվել է "Լավագույն մարզական համայնք" անվանակարգը տարանջատել երկու` "Լավագույն քաղաքային մարզական համայնք" եւ "Լավագույն գյուղական մարզական համայնք" ենթաանվանակարգերի։ Ցավոք, ինչպես ոչ առանց ափսոսանքի նշեց Ա.Գեւորգյանը, գյուղական համայնքներից եւ ոչ մեկը չի բավարարել "լավագույնի" չափանիշներին։ "Լավագույն մարզական ընտանիք" անվանակարգով առաջին, երկրորդ եւ նույնիսկ երրորդ մրցանակային տեղերը նույնպես մնացել են թափուր։
 
Շնորհավորելով մրցանակակիրներին եւ առողջ ապրելակերպի նշաձողն այսուհետ եւս բարձր պահելու բարեմաղթանք հղելով՝ նախագահի աշխատակազմի ղեկավարը հույս հայտնեց, որ սույն բացը կլրացվի եւ բոլոր մրցանակները՝ պատվոգրերով եւ դրամական պարգեւներով հանդերձ, կհանձնվեն արժանավորներին։ Մանավանդ՝ "սպորտը այն ոլորտը չէ, որի վրա արժե խնայել",- ասաց նա։
 
Ինչ վերաբերում է 2005 թ. հաղթողներին, "Լավագույն մարզական համայնք" անվանակարգով առաջին մրցանակին արժանացել է Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքային համայնքը։ Մրցանակը` պատվավոր դիպլոմ եւ 2 միլիոն 500 հազար դրամական խրախուսանք, հանձնվեց քաղաքապետ Կ.Իսրայելյանին` համայնքում բարեհաջող մարզական ավանդույթներ ձեւավորելու համար։

Նույն անվանակարգով երկրորդ մրցանակը շնորհվել է Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքին` ի դեմս քաղաքապետ Ա.Կարապետյանի, երրորդ մրցանակը` Տավուշի մարզի Նոյեմբերյանի քաղաքային համայնքին` հանձին քաղաքապետ Ս.Ամիրանյանի։ 

Շիրակի մարզի Գյումրիի քաղաքային համայնքի Անի թաղամասի խաղահրապարակը հաղթող է ճանաչվել "Լավագույն մարզական բակ" անվանակարգով, ինչի համար քաղաքապետ Վարդան Ղուկասյանը արժանացավ առաջին մրցանակի (պատվոգիր եւ 1 մլն 500 հազար դրամ դրամական պարգեւ)։ 
Այդ անվանակարգով երկրորդ մրցանակը (1 միլիոն դրամական պարգեւով հանդերձ) հանձնվեց Լոռու մարզի Սպիտակի քաղաքապետ Վանիկ Ասատրյանին՝ Իտալական թաղամասի խաղահրապարակի "լավագույն" մարզական ավանդույթների համար։

Վերջին` երրորդ մրցանակը (պատվոգիր եւ 500 հազար դրամ), շնորհվեց Երեւանի Ավան թաղային համայնքի Դուրյան փողոցի թաղապետի տեղակալ Սամվել Մինասյանին՝ Դուրյան փողոցի թիվ 3 շենքի բակը առողջ ապրելակերպի վայր դարձնելու համար։ Տարոսը` մյուսներին։

Լ. ՊՈՂՈՍՅԱՆ
"Հայոց Աշխարհ" Օրաթերթ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: