16.05.2005. Հայաստանում հավատում են Եվրոպային
Օրաթերթ "Ժողովուրդ". Ավելի ագրեսիվ, պարոն Քոչարյան
21 Հուն 2011  
21.06.2011  |  16:40   |   Ելույթներ և ուղերձներ

25.05.2001. Նախագահ Քոչարյանի խոսքը հավաքական անվտանգության պայմանագրի խորհրդի նստաշրջանի ընդլայնված նիստի բացման ժամանակ

Հավաքական անվտանգության խորհրդի հարգելի անդամներ, 
Հարգելի պարոն գլխավոր քարտուղար,
Հարգելի գործընկերներ

Նախ եւ առաջ թույլ տվեք ողջունել ձեզ հնագույն հայկական հողում եւ շնորհակալություն հայտնել Հավաքական անվտանության պայմանագրի խորհրդի հերթական նստաշրջանը Երեւանում անցկացնելու մեր առաջարկությունը պաշտպանելու համար: Հուսով եմ, որ ձեր այցը Հայաստանի մայրաքաղաք հաճելի հուշեր կթողնի:

Մենք այսօր պետք է համաձայնեցնենք Հավաքական անվտանգության պայմանագրի մասնակից-պետությունների համագործակցության խորացման ուղղությամբ այնպիսի հրատապ խնդիրների իրականացման հետ կապված մի շարք փաստաթղթեր, ինչպիսիք են Կենտրոնասիական տարածաշրջանի հավաքական անվտանգության արագ արձագանքման ուժերի ստեղծումը, հավաքական անվտանգության համակարգի միջոցների եւ ուժերի ձեւավորումը եւ այլն:

Անցյալ տարի Մինսկում եւ Բիշկեքում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՀԱՊ-ի շրջանակում հավաքական անվտանգության ոլորտում համագործակցության նորմատիվային-իրավական բազայի մշակման հրատապ խնդիրների վերաբերյալ: Մեծ աշխատանք է կատարվել Հավաքական անվտանգության պայմանագիրը ժամանակակից աշխարհաքաղաքական պայմաններին համապատասխանեցնելու ուղղությամբ. ընդունվել են Պայմանագրի մասնակից պետությունների Կոալիցիոն ռազմավարության հիմնական դրույթները  եւ  Հավաքական անվտանգության տարածաշրջանային համակարգի մոդելը: Անցկացվել են խորհրդատվություններ եւ ընդունվել են մի շարք որոշումներ ՀԱՊ-ի մասնակից պետությունների գործնական փոխգործակցության եւ ջանքերի համակարգման հարցերի վերաբերյալ:

Ներկա փուլում մենք ձեռնամուխ ենք լինում հավաքական անվտանգության տարածաշրջանային համակարգերի ձեւավորման եւ կառավարման համապատասխան համատեղ մարմինների ստեղծման միջոցների գործնական իրականացմանը:

Հավաքական անվտանգության պայմանագրի մասնակից պետությունների պատմականորեն ձեւավորված հետաքրքրությունների ընդհանրությունը, բոլորի համար ընդհանուր սպառնալիքներն անհրաժեշտություն են առաջացնում համակարգել ընդհանուր ջանքերը: Խոսքը ոչ միայն մասնակից պետություների հավաքական պաշտպանության մասին  է նրանցից որեւէ մեկի դեմ զինված ոտնձգության դեպքում, այլ նաեւ` իրենց ամբողջականության մեջ համաձայնեցված քաղաքականություն կազմող տարածաշրջանային ու գլոբալ անվտանգության առանցքային ուղղությունների ավելի լայն շրջանակի մասին: Միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության ակտիվացումը, ինչպես նաեւ ՀԱՊ-ի գործունեության գոտուն սահմանակից տարածաշրջաններում պահպանվող լարվածության օջախներն իրենց հերթին պարտադրում են մեզ` ինտենսիվացնել հավաքական ջանքերը ստեղծելու միասնական մարմին, որը կապահովի ՀԱՊ-ի մասնակից պետությունների ռազմական անվտանգությունը: Այդ կապակցությամբ մենք պետք է ուսումնասիրենք ՀԱՊ-ի շրջանակում հավաքական անվտանգության համակարգի ռազմական կառավարման կենտրոնական մարմնի փուլային ձեւավորման վերաբերյալ առաջարկությունները:

Հարգարժան գործընկերներ,

Հավաքական անվտանգության պայմանագրին Հայաստանի մասնակցությունը մեր պետության անվտանգության համակարգի կարեւորագույն բաղադրիչներից մեկն է: Տարածաշրջանի բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում ՀԱՊ-ի գործունեությունը կայունացնող դեր է խաղում: Հաստատելով, որ Պայմանագիրն ուղղված չէ որեւէ երրորդ երկրի կամ պետությունների դաշինքի դեմ, մենք, ինչպես նաեւ ՀԱՊ-ին չմասնակցող երկրները, համոզված պետք է լինենք, որ Պայմանագիրը ծառայում է խաղաղության եւ կայունության ամրապնդմանն իր գործունեության ողջ գոտում: Հավաքական անվտանգության պայմանագրի մասնակից առանձին երկրների բարեկեցությունը կախված է հավաքական անվտանգության ընդհանուր համակարգում նրանցից յուրաքանչյուրի ներդրումից: Մեզ անհրաժեշտ է ջանքերը կենտրանացնել նախորդ հանդիպումների ընթացքում ձեռքբերած պայմանավորվածությունների իրագործման, ինչպես նաեւ հավաքական անվտանգության ու Պայմանագրի մասնակից երկրների ռազմաքաղաքական համագործակցության բնագավառում որոշումների ընդունման մեխանիզմների կատարելագործման վրա: Դրա հետ մեկտեղ, համապատասխան փաստաթղթերի մշակման ընթացքում մենք կշարունակենք հավատարիմ մնալ ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ միջազգային այլ հիմնարար իրավական նորմերին:

Ես հիշատակեցի հիմնական խնդիրները, որոնք պետք է քննարկվեն եւ ընդունվեն այսօրվա նստաշրջանում: Ցանկանում եմ նշել քարտուղարության եւ Գլխավոր քարտուղարի` Վալերի Նիկոլայենկոյի ակտիվ աշխատանքն այսօրվա նստաշրջանը նախապատրաստելու ընթացքում: Թույլ տվեք հուսալ, որ մեզ կհաջողվի ապահովել այսօր ընդունած որոշումների հետեւողական եւ հստակ իրագործումը: Մենք նաեւ համոզված ենք, որ դա կբերի Հավաքական անվտանգության պայմանագրի մասնակից պետությունների համագործակցությունը որակական նոր մակարդակի եւ ընդհուպ կմոտեցնի հավաքական անվտանգության միասնական համակարգի ստեղծմանը:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: