18.08.2001. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ողջույնի խոսքը Համահայկական
16.08.2006. Նման հանդիպումները պետք է սեպտեմբերին անցկացնել, որ շոգ
15 Օգո 2011  
15.08.2011  |  16:04   |   Ելույթներ և ուղերձներ

26.08.2001.Նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքը Համահայկակն երկրորդ խաղերի փակման ժամանակ

Հարգելի հայրենակիցներ,

Ափսոս, մի քիչ արագ Համահայկական երկրորդ խաղերը մոտեցան ավարտին: Ինձ համար չափազանց հետաքրքիր ու հաճելի էր հետեւել խաղերի ընթացքին, մասնակցել բացման եւ փակման արարողություններին:

Հայրենիքի եւ սպորտի միավորող ուժը մեկ շաբաթով Երեւանում հավաքեց աշխարհի բոլոր ծայրերից ժամանած մի քանի հազար մարզիկների ու մարզասերների: Եվ դրա շնորհիվ մենք ստացանք մի շատ գեղեցիկ սպորտի եւ երիտասարդության տոն: Դուք հնարավորություն ունեցաք ծանոթանալ միմյանց հետ` ապրելով աշխարհի տարբեր երկրներում: Հավաստիացնում եմ ձեզ, որ սփյուռք ունեցող ժողովրդի ուժը հենց դրա մեջ է. դա ընդհանուր, նույն ժողովրդին, նույն մշակույթին պատկանելիության զգացումն է: Ես համոզված եմ, որ Համահայկական երկրորդ խաղերը եւս մի կարեւոր քայլ են սպորտի ու մշակույթի միջոցով այդ զգացումը մեր ժողովրդի մեջ հզորացնելու, կրկնապատկելու եւ եռապատկելու:

Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր մարզիկներին ու մարզիչներին, որ ընդունել են հրավերը, արձագանքել են Հայրենիքի կոչին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն կազմակերպություններին ու անձանց, ովքեր աջակցել են թիմերին տարբեր քաղաքներից գալ Հայաստան եւ մասնակցել Համահայկական երկրորդ խաղերին: Ես հատուկ շնորհակալություն պետք է հայտնել Համահայկական երկրորդ խաղերի կազմակերպիչներին: Հավաստիացնում եմ ձեզ, որ այդ մարդիկ վերջին շաբաթվա ընթացքում աշխատել են շատ մեծ ծանրաբեռնվածությամբ: Ես հատուկ շնորհակալություն պետք է հայտնեմ երեւանցիներին, նրանց ջերմությունն ու հյուրընկալությունը հատուկ տրամադրություն հաղորդեցին Համահայկական երկրորդ խաղերին: 

Մեզ` բորորիս ցանկանում եմ հաջողություն, լավ տրամադրություն: Ցանկանում եմ ամրապնդեք կապերը Հայրենիքի հետ, միմյանց հետ:

Ցանկանում եմ, որ ձեր բոլոր իղձերն ու բոլոր մտահաղացումներն իրականություն դառնան: Մենք հետաքրքիր եւ հզոր ժողովուրդ ենք:

Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ տոնի առթիվ: 

Շնորհակալություն, եւս մեկ անգամ շնորհավորում եմ:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: