29.09.2009. Խելացի երիտասարդները խրախուսվում են
29.09.2006. Կրթական մրցանակներ լավագույններին
02 Հուլ 2011  
02.07.2011  |  14:17   |   Թերթեր և ամսագրեր

26.09.2007. Տեղեկատվական տեխնոլոգիաները պետք է ծանրակշիռ դեր ունենան տնտեսության մեջ

"Տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ կառավարության ուշադրությունը եւ հատուկ ծրագրային մոտեցումը խրախուսում են նաեւ բնակչությանը` ավելի մեծ ուշադրություն դարձնելու այս ոլորտին, լուրջ իմպուլսներ են հաղորդում երիտասարդությանը` կողմնորոշվելու մասնագիտություն ընտրելու գործում` հաշվի առնելով եւ իր նախասիրությունները, եւ հետագայում բարեկեցիկ կյանք ունենալու հնարավորությունը։ Կարծում եմ` դա փայլուն ընտրություն է երիտասարդների համար",–երեկ "Սինոփսիս—Արմենիա" ՓԲԸ գիտաարտադրական նոր մասնաշենքի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նախագահը նկատեց, որ Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամբ` Հայաստանն այսօր աշխարհում ամենաարագ զարգացող երկրներից մեկն է եւ լավագույններից` բարեփոխումների որակի առումով. "Մենք պետք է հնարավորն անենք, որ նաեւ այս ոլորտն այնպիսի զարգացում ապրի, որ մեր տնտեսության կառուցվածքը ժամանակակից լինի։ Տեղեկատվական տեխնոլոգիաները պետք է իրենց ծանրակշիռ դերն ունենան մեր տնտեսության մեջ, բայց տեղեկատվական հասարակության ներդրման գաղափարը եւս չափազանց կարեւոր է"։

Երկրի նախագահին դեռ չեն գոհացնում ոլորտի զարգացման տեմպերը.

"Մենք կցանկանայինք, որ ոլորտն ավելի արագ զարգանար։ Ավելի մեծ խնդիր է մասնագետների պակասը, իսկ մասնագետներ պատրաստելը որոշակի իներցիոն գործընթաց է։ Համոզված եմ` այսպիսի ծրագրեր իրականացնելով` հետագայում ավելի լուրջ, ծանրակշիռ զարգացում ունենալու հիմքերն են դրվում"։

Ռ. Քոչարյանի խոսքով` մեր երկրում աշխատում են նաեւ այլ ընկերություններ, բայց "Սինոփսիսը" հիմնարար կերպով է մտել Հայաստան, եւ դա կարող է լավ օրինակ ծառայել այլ ընկերությունների համար։

Ընկերության նորաբաց գիտահետազոտական եւ նախագծման մասնաշենքը խորհրդային կիսահաղորդչային սարքերի արտադրամասի տարածքում է, որը հիմնովին վերանորոգելու եւ խիստ արդիական սարքավորումներով ապահովելու համար պահանջվել է 6,5 մլն դոլար։ Ընկերության շուրջ 400 աշխատակիցների համար ստեղծված են աշխատանքի եւ հանգստի լավագույն պայմաններ։ Շենքը բազմաթիվ խորհրդակցական սենյակներ, ընդմիջումների համար նախատեսված տարածքներ, հագեցած գրադարան, գերարդիական տեխնոլոգիաների հիման վրա ստեղծված հեռախոսային համակարգ, տարողունակ արբանյակային կապով ինտերնետ, աննախադեպ համակարգչային հզորություններ ունի։

Ընկերության գլխավոր տնօրեն Հովիկ Մուսայելյանի խոսքով` ընկերության հաջողության հասնելու նախապայմաններից մեկն էլ այն էր, որ հանրապետության նախագահը 3 տարի շարունակ հետաքրքրվել է ընկերության գործունեությամբ, աջակցել եւ խրախուսել։

"Սինոփսիս" կորպորացիայի նախագահ Չի Ֆուն Չանը, Հայաստան երկրորդ այցից խիստ ոգեւորված հետեւյալ եզրակացությանն է հանգել. "Ես հասկացա, որ Հայաստանը նշանակալի պահեր է ապրում, անցումային փուլն ավարտելով՝ վերահաստատում է իրեն այն ազգերի թվում, ովքեր ամենակարեւորն են համարում ինտելեկտը։ Դա ինտելեկտի վրա հիմնված համաշխարհային հանրություն է, որը փոխկապակցված է ժամանակակից հեռահաղորդակցության միջոցներով։ Համաշխարհային նոր հանրությունն աշխարհի քաղաքական սահմաններից անդին է, որտեղ լրացուցիչ հնարավորություններ են բացվում մարդու եւ տնտեսության զարգացման համար, որոնք մինչ այդ աներեւակայելի էին։ Այդ գնացքը շատ արագ է շարժվում, եւ ովքեր չհասցրին նստել այն, լուրջ ռիսկերի կբախվեն իրենց զարգացման ընթացքում"։

"Սինոփսիսը" էլեկտրոնային սարքերի նախագծման, ավտոմատացման ծրագրերի ասպարեզում համաշխարհային առաջատարն է, համակարգիչների, էլեկտրոնային բոլոր սարքավորումները, բժշկական սարքերի մեջ գտնվող սարքավորումները նախագծվում են` օգտագործելով "Սինոփսիսի" ծրագրերը։ Ընկերությունն աշխարհում 60 կենտրոն ունի եւ որոշել է Հայաստանը դարձնել իր ամենամեծ կենտրոններից մեկն արտասահմանում։

Չի Ֆուն Չանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանում նախագծված կիսահաղորդիչների միկրոսխեմաները եւ ծրագրային ապահովումն արդեն աշխարհով մեկ մատակարարվում են հաճախորդներին։ Հայ ծրագրավորողները պատրաստում են խիստ բարդ ծրագրեր, որոնք չի բացառվում, որ օգտագործվեն 2 տարի անց շուկա հանվելիք էլեկտրոնային սարքավորումների մեջ։

Մասնաշենքում կիրականացվեն նաեւ կրթական ծրագրերը։ Շենքի առաջին հարկում տեղակայվելու է Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի միկրոէլեկտրոնիկայի ֆակուլտետը։ Մի շարք ծրագրեր են նախատեսվել նաեւ այլ բուհերի, օրինակ` ԵՊՀ—ի  համար, համաձայնագիր է ստորագրվել Սլավոնական համալսարանի հետ։

"Սինոփսիս—Արմենիա" ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանի խոսքով` այն, որ նախկին ձեռնարկության մոխրից հառնում է նոր կառույցը, խորհրդանշում է, որ ՏՏ սեկտորը դառնալու է Հայաստանի տնտեսության առաջատարը. "Մեր ընդհանուր ներդրումը բավական մեծ է` կրթական, սոցիալական եւ այլ ասպարեզներում, բայց մի ընկերությունը կարող է ընդամենը որոշ բաներ անել։ Հուսով ենք՝ մեր օրինակը կներշնչի մյուս ընկերություններին` իրենց ներդրումն ունենալու Հայաստանի զարգացման գործում։ Այն, ինչի մենք հասանք այստեղ, ապացուցեց, թե ինչ արդյունք կարող է լինել, եթե միջազգային այլ ընկերություններ նույնպես ներդրումներ անեն Հայաստանի տեխնոպարկերում։ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաները կարող են հաջողության հասնել, եւ ես կոչ եմ անում բոլոր միջազգային ընկերություններին՝ նկատի ունենալ այդ հնարավորությունը"։

Մասնաշենքի հնարավորություններին ծանոթանալուց հետո Ռ. Քոչարյանը հանդիպեց ՏՏ ոլորտում գիտելիքների մեծ պոտենցիալ ցուցաբերելու համար հանրապետության նախագահի մրցանակին արժանացած ուսանողների ու երիտասարդ մասնագետների հետ։ Երիտասարդները հետաքրքրվեցին, թե նախագահը ՏՏ ոլորտի զարգացման ինչ հնարավորություններ է տեսնում։ Ռ. Քոչարյանը պատասխանեց, որ Հայաստանն այս առումով տարածաշրջանում բավական լավ վիճակում է, բայց՝ ոչ առաջատար երկրների համեմատ։ Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որպեսզի տեղեկատվական հասարակություն ձեւավորվի, որ մարդիկ հոսանքի, ջրի եւ այլ կոմունալ վճարումները կատարեն տնից։ Համակարգչին տիրապետելու հմտությունը պետք է մասսայական դառնա։

Երիտասարդներին նաեւ հետաքրքրում էր, թե կառավարությունից ինչ աջակցություն կարող են ակնկալել ոլորտով զբաղվող ընկերություն հիմնելու համար։
"Այս դաշտը բարենպաստ է, յուրաքանչյուրը, ով ցանկանում է ներդրում կատարել այս ոլորտում, կարող է անել դա։ Իմ կարծիքով` այս ոլորտի զարգացմանն ավելի շատ խոչընդոտում է մասնագետների պակասը։ Նույնիսկ այս ընկերությունում շրջայցի ժամանակ նկատելի էր, որ կան ազատ աշխատատեղեր։ Այս ոլորտի լավ մասնագետը երբեք աշխատանք փնտրելու խնդիր չի ունենալու։ Այսպիսի ուսումնական ծրագրերով ստեղծվելու են նոր ընկերություններ ստեղծելու հիմքերը"։

Նախագահը համաձայնեց ոլորտի մասնագետների դիտարկմանը, թե հարկավոր է վերանայել դպրոցի ուսումնական ծրագրերը, ինֆորմատիկայի դասաժամերն ավելացնել, քանի որ այդ տարիքում երեխաներն ավելի արագ են ընկալում նոր տեխնոլոգիաները։

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն էլ հավելեց, որ հանրապետության նախագահի հանձնարարությամբ կրթական ծրագրերն արմատապես բարեփոխվում են։

"Այս ոլորտը զարգացնելու համար հարկավոր է ողջ շղթան իրար կապել` դպրոց—բուհ—տվյալ ոլորտում աշխատող ընկերություններ, այլապես մեծ կորուստ կունենանք։ Մենք հանրակրթական դպրոցներում համակարգչային դասարաններ ստեղծելու ծրագիր ունենք, արդեն 800 դպրոց ներառվել է այդ ծրագրում։ Համաշխարհային բանկի ծրագրով մինչ տարեվերջ բոլոր դպրոցները կապահովվեն համակարգիչներով",–ասաց հանրապետության նախագահը։

Լ. Մկրտչյանն էլ տեղեկացրեց, որ նախատեսվում է նաեւ ինտերնետ կապով ապահովում, արդեն 300 դպրոց ինտերնետ կապ ունի։

Ինտերնետ կապի որակը եւս երիտասարդների դժգոհության թեման էր։ Նախագահը խորհուրդ տվեց մի քիչ էլ համբերել. "Երեք—չորս տարի առաջ մեր ամենամեծ խնդիրը բջջային կապի որակն էր։ Բջջային հեռախոսի բաժանորդ կարելի էր դառնալ միայն ավելորդ գումարի կամ ծանոթի միջոցով։ Հիմա մրցակցություն կա, եւ այդ հարցը լուծված է։ Նույնը կատարվելու է ինտերնետ ծառայությունների մատուցման ոլորտում։ Մենաշնորհը հանված է, եւ արդեն լուրջ ներդրումներ են արվում, նոր մալուխային գծեր, նոր ցանցեր են ստեղծվում, ինչը կհանգեցնի ինտերնետի արագության նոր մակարդակի"։

Գայանե ԳԱՍՊԱՐՅԱՆ
"Հայաստանի Հանրապետություն" օրաթերթ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: