168 Ժամ: Տասը տարի անց
Голос Армении. "Только лишь в очередной раз очернил собственную
28 Հուն 2011  
28.06.2011  |  16:27   |   Թերթեր և ամսագրեր

27.06.2007. Չի կարելի մնալ պատմության պատանդը եւ չի կարելի ջնջել պատմական հիշողությունը

Եռօրյա այցով Հայաստանում գտնվող Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասին եւ նրա գլխավորած պատվիրակությանը երեկ հյուրընկալել էին մայր բուհում` Երեւանի պետական համալսարանում։

Ներկայացնելով տարածված այն կարծիքը, որ Կովկասը կամուրջ է Ասիայի եւ Եվրոպայի միջեւ, խաչմերուկ` Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ, նա հանդես եկավ սեփական դիրքորոշմամբ. Կովկասը Եվրոպայի անբաժանելի մասն է։ "Ժամանակն է, որ այս իրողությունը հստակ քաղաքական բովանդակություն ստանա։ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն ակնկալիք չեն, առկա իրողություն են",- վստահ է նա` նկատելով, որ Եվրոպայում գտնվող հայկական համայնքները գրավում են առաջավոր դիրք, իսկ այնպիսի սփյուռքահայեր, ինչպիսիք են Շառլ Ազնավուրն ու Արշիլ Գորկին, իրենց "նոր հայրենիքներում" պատիվ են բերում Հայաստանին ու ամբողջ աշխարհին։

Մեր երկրի եւ Եվրոպայի մերձեցման հիմքում, ըստ Հունաստանի նախագահի, կարող են դրվել տնտեսական համագործակցությունը, տեխնիկական աջակցությունը, կառուցվածքային բարեփոխումները եւ ակտիվ քաղաքական երկխոսությունը։ Այս ամենը կհանգեցնի հակամարտությունների կարգավորման եւ կայունության պահպանման գործընթացներում մեր երկրի ակտիվ մասնակցությանը։ Բանախոսի կանխատեսմամբ, տարածաշրջանի կարեւորությունը էներգետիկ առումով հետզհետե կմեծանա։

"Եվրոպական քաղաքականությունն անհրաժեշտ է առավել ակտիվացնել։ ԵՄ—ն պետք է ուժեղացնի իր ներկայությունը եւ քաղաքական շահագրգռվածությունը տարածաշրջանում։ Անկասկած, նոր հարեւանության ծրագիրը ճիշտ մոտեցում է, բայց միաժամանակ անհրաժեշտ են ավելի էական քաղաքական եւ ինստիտուցիոնալ բովանդակություն ունեցող միջամտություններ, որոնք ցույց կտան, որ Եվրոպան հասկանում է տարածաշրջանի կարեւորությունը", - կարծում է Հունաստանի նախագահը։ Բարձրաստիճան պաշտոնյան հարկ համարեց ասել, որ իր երկիրը Հայաստանի նման կողմ է Ռուսաստան - ԵՄ մերձեցմանը, քանի որ այդ երկուսն էլ կարող են կարեւոր դերակատարություն ունենալ միջազգային կայունության պահպանման գործում։ Նրա ներկայացմամբ, մեր լայն տարածաշրջանում վերջերս տեղի են ունեցել կարեւոր աշխարհաքաղաքական վերաձեւումներ՝ անմիջական լուրջ հետեւանքներով։ Դրանց թվում Կ. Պապուլիասն առանձնացրեց հետխորհրդային պետությունների ստեղծումը, Թուրքիայի եվրոպական ապագայի անորոշությունը, Կիպրոսի հիմնահարցը, Իրանի միջուկային ճգնաժամը, Միջին Արեւելքի քաղաքական ծանր վիճակը։

78—ամյա նախագահի` ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի համար նախատեսված ելույթի անկյունաքարերից մեկն էլ հումանիզմն էր։ Նա նշեց, որ պետությունների նպատակն է հակամարտություններից անցնել համագործակցության եւ զարգացման։ "Գլոբալիզացվող աշխարհում տնտեսապես անարդյունավետ է մրցակցությունը։ Հակամարտությունների ունայնությունը ցույց է տվել պատմությունը",–խորապես համոզված էր բանախոսը՝ որպես ապացույց բերելով եվրոպական երկու հարեւան պետությունների՝ Ֆրանսիայի եւ Գերմանիայի ներկա կայուն բարեկամության օրինակը։ "Ստրասբուրգ քաղաքը՝ միացյալ Եվրոպայի խորհրդարանական մայրաքաղաքը, այժմ միացնում է երկու պետություններին",- ընդգծեց նա` հիշելով դեռեւս ֆրանս–պրուսական դարավոր, իսկ հիմա արդեն հեռավոր անցյալում մնացած թշնամանքը։ "Համաշխարհային գլոբալիզացիայի, նոր տեխնոլոգիաների եւ նոր ի հայտ եկող ուժերի աշխարհում խաղաղ գործակցության բազմապատկիչ շահն ավելի է կարեւոր է, քան լարվածության վնասը",- վստահ է նա։ 

Կ. Պապուլիասի խոսքերով` պատմությունը մղձավանջային օրերից բացի ունի նաեւ լուսավոր օրինակներ։ "Պատմությունն իր հատուկ կշիռն ունի այս տարածաշրջանում։ Չի կարելի մնալ պատմության պատանդը եւ չի կարելի ջնջել պատմական հիշողությունը։ Հարկ է, որ տուժողները ներողամտություն ցուցաբերեն, եթե, անշուշտ, հալածողը տրամադրված լինի չմոռանալ եւ ընդունել իր մեղքը",–պատմական անցքերն այս տեսակետից դիտարկեց նախագահը՝ կարծիք հայտնելով, որ տարածաշրջանային համագործակցությունը, համատեղ շահերը, տնտեսական կապերն ու կրթական ծրագրերը նպաստում են այդ գործընթացին։ Նրա խոսքերով, Թուրքիայի համար քաջություն պահանջող քայլի համար "ներշնչման աղբյուր" կարող է հանդիսանալ Գերմանիայի օրինակը։ "Իրեն դիտելով պատմության հայելու մեջ"` այս երկիրը կարողացավ ոչ միայն ընդունել անցյալը, այլ դառնալ զարգացած ու առաջատար։

Կարեւորելով Աթենքի եւ Երեւանի համալսարանների փոխգործակցությունը` նա հույս հայտնեց, որ կրթության եւ մշակույթի բնագավառներում կընդլայնվեն կապերը, կիրականացվեն նոր ծրագրեր։ Հունաստանի նախագահը հավատացրեց, որ հույն ժողովուրդը շատ պատճառներ ունի հայ ժողովրդի նկատմամբ մշակութային ու պատմական հարազատություն զգալու` հիշելով, որ դեռեւս բյուզանդական կայսրության մեջ երկու ժողովուրդները համատեղ ճանապարհ են անցել։
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր ելույթն սկսեց հելլենիզմի դարաշրջանից ու հասավ մինչեւ մեր օրերը` հույն մտածողներից որոշ մեջբերումներ անելով հենց հունարենով։ Նա հիշատակեց Հունաստանի աջակցությունը Հայաստանի առաջին, ինչպես նաեւ երրորդ հանրապետություններին` վկայակոչելով ՀՀ—ում Հունաստանի առաջին դեսպանի խոսքերը, թե Հունաստանը պետք է Հայաստանին կապի աշխարհի հետ։ 

Բարեկամ երկրի նախագահը ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ արժանացավ ԵՊՀ—ի պատվավոր դոկտորի կոչմանը։ Ի հիշատակ ուսանողների հետ հանդիպման` մայր բուհի կողմից նրան հանձնվեց նաեւ հուշանվեր` հայկական հուշարձանների ալբոմ։ Կ. Պապուլիասը խոստացավ, որ անկախ իր կարգավիճակից մյուս անգամ Հայաստան գալուց անպայման կայցելի ԵՊՀ եւ դասախոսություն կկարդա ուսանողների համար։

Օֆելյա ԿԱՄԱՎՈՍՅԱՆ
"Հայաստանի հանրապետություն" օրաթերթ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: