25.08.2005. Օգոստոսի 26-ին ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը կմեկնի Կազան
Մեդիամաքս-ը Քոչարյանի նամակը Էրդողանին տարածել էր դեռեւս 2005թ.
25 Օգո 2011  
25.08.2011  |  15:10   |   Ելույթներ և ուղերձներ

27.08.2002. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը Հայաստանի համայնքների միության համագումարում

Հարգելի պատվիրակներ եւ հյուրեր,

Ողջունում եմ Հայաստանի համայնքների միության համագումարը: Հուսով եմ, որ այն իր զգալի դերը կունենա մեր երկրի համար հրատապ խնդիրների լուծման գործում:

Իշխանությունների վերջին տարիների աշխատանքն փորձում էինք ուղղել տեղական ինքնակառավարմանն իրական բովանդակություն հաղորդելուն: Այդ ուղեգիծն իր արտահայտությունն է գտել վերջերս ընդունված "Տեղական ինքնակառավարման մասին" նոր օրենքում, ինչպես նաեւ` սահմանադրական բարեփոխումնների նախագծում: Ձեւավորելով անհրաժեշտ օրենսդրական դաշտը, որը թերեւս կատարելագործման կարիք ունի եւ բազմաթիվ քննարկումներ այս հարցի վերաբերյալ եղել են, այսուհետ մենք հետամուտ պետք է լինենք կոնկրետ խնդիրների լուծմանը:
 
Տեղական ինքնակառավարման զարգացումը պարզապես կարգախոս չէ: Այն բարեփոխումների քաղաքականության էական բաղկացուցիչ է:
Փորձեմ պարզաբանել: Բարեփոխումների հիմնական իմաստը տոտալիտար պետական կառուցվածքից ժողովրդավարականին անցնելն է: Դա առաջին հերթին իշխանությունների տարանջատումն է եւ ապակենտրոնացումը:

Ապակենտրոնացումն ամենից առաջ տեղական ինքնակառավարման զարգացումն է: Կառավարությունը քայլ առ քայլ ետ է քաշվում տնտեսության օպերատիվ կառավարումից` դառնալով տնտեսական քաղաքականություն իրականացնող մարմին: Ավելի ու ավելի շատ գործառույթներ անցնում են տեղական ինքնակառավարման մարմիններին` նրանց կայացման հետ զուգընթաց: Ընդ որում, անկեղծ ասած, մենք հեծանիվ չենք հայտնագործում: Պետական կառուցվածքի այս մոդելը հաջող իրագործված է Եվրոպայում: Նրա հիմնական դրույթներն ամրագրված են "Տեղական ինքնակառավարման մասին" եվրոպական խարտիայում: Այսինքն` մենք հետեւողականորեն շարժվում ենք ճիշտ եւ փորձված ուղղությամբ: Մի քիչ արագ, մի քիչ դանդաղ, բայց այնուամենայնիվ, շարժվում ենք այդ ուղղությամբ: Այստեղ, իհարկե, ծագում է շահերի բնական բախում:

Նախարարությունները դժվարությամբ են հրաժարվում լիազորություններից` պատճառ բերելով համայնքների դեռ լիարժեք կայացած չլինելու հանգամանքը: 

Համայնքներն ուզում են բոլոր հնարավոր լիազորությունները միանգամից` համարելով, որ կենտրոնական մարմինները դժկամությամբ են բաժանվում իշխանությունից: Կարծում եմ, որ երկու կողմերն էլ որոշ չափով իրավացի են, որոշ չափով` ոչ: Հակասությունները բավական սուր կերպով ի հայտ եկան տեղական ինքնակառավարման մասին նոր օրենքի քննարկումների ժամանակ£ Մենք նաեւ այդ հակասությունները լսեցինք տեսաժապավենը դիտելու ժամանակ:

Պատճառները շատ են, բայց հիմնականը համայնքների զարգացածության աստիճանի անհամաչափությունն է: Կարծում եմ, այստեղ կարելի է ավելի մեծ ճկունություն ցուցաբերել` կախված կոնկրետ համայնքի պատրաստությունից: Բնականաբար` ընդունված հայեցակարգի սահմաններում: Այստեղ պետք է մի քիչ համբերատար լինենք եւ հասկանանք, որ ժամանակ է պետք եւ կառավարության համար, եւ համայնքների համար: Այսպես ասած, իշխանության լիազորությունների աստիճանաբար փոխանցելու համար:
 
Համոզված եմ, որ համայնքների գործունեությունն ավելի արդյունավետ կլինի, եթե նրանք ունենան ավելի լայն լիազորություններ եւ ֆինանսական ավելի մեծ հնարավորություններ: Դա կբարձրացնի մարդկանց հոգսերին արձագանքելու եւ տեղական նշանակության հարցերը լուծելու օպերատիվությունը: Ֆինանսական ինքնուրույնությունը հնարավորություններ կստեղծի ձեւավորելու բարեկեցիկ համայնքներ:

Ֆինանսական լրացուցիչ աղբյուրներ գտնելու, արտաքին ներդրողներ հրապուրելու եւ նման այլ կարգի գործունեությունը չպետք է դիտվի իբրեւ նորություն: Մեր որոշ համայնքներում արդեն ունենք դրա հաջողված օրինակները: Ունենք փոքր, բայց դրական փորձ, որ պետք է զարգացվի: Չպետք է սպասել, թե երբ Կառավարությունը կգա եւ ձեր համայնքում գործ կկազմակերպի: Խոսքը գնում է բիզնեսի մասին, խոսքը գնում է արդյունաբերության, տնտեսվարող սուբյեկտների ձեւավորման մասին: Դուք նույնպես ակտիվորեն պետք է ներդրումներ ներգրավեք եւ այդ միջոցներով շենացնեք ձեր համայնքները:
 
Պետությունը շարունակելու է մեծածավալ ռեսուրսներ ներգրավել ենթակառուցվածքների եւ համայնքային զարգացման ծրագրերի իրականացման համար: Դուք գիտեք այն ծրագրերը, որոնք իրականացվում են տարբեր ուղղություններով, իսկ կոնկրետ համայնքների համար` սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցով: Հսկայական ծավալներ են: Նպատակը տարածաշրջանում ունենալ ամենալավ ճանապարհները, շուրջօրյա ջրամատակարարում, ոռոգման հուսալի համակարգ` նվազագույն էներգածախսով: Բայց համայնքները պետք է գիտակցեն, որ առանց իրենց անմիջական մասնակցության նմանատիպ ծրագրերը անարդյունավետ են: Ձեր մասնակցությունը զուտ ձեւական պահանջ չէ: Այն վկայում է համայնքի ղեկավարության շահագրգռության եւ սկսած ծրագրերը հաջող ավարտին հասցնելու պատրաստակամության մասին:
 
Առաջին հերթին այդ ծրագրերն են ջրամատակարարումը, ոռոգումը եւ ջեռուցումը: Բնակչության ինքնակազմակերպումը համատիրությունների միջոցով այս խնդիրների լուծման պարտադիր պայման է£ Դա ձեր ուղղակի պարտականությունն է, եւ մարդիկ պետք է իմանան այդ մասին:

Կառավարությունը չի կարող համատիրություններով արդյունավետորեն զբաղվել իր բնույթով: Բայց կրկնում եմ. առանց համատիրությունների այդ հարցերը իրենց լուծումը չունեն: Այսօր մենք Երեւանում իրականացնում ենք շուրջօրյա ջրամատակարարման ծրագիր, եւ այն համայնքներում, որտեղ համայնքապետը, տեղական ինքնակառավարման մարմինները լրջորեն զբաղվում են համատիրություններով, մենք ունենք ակնհայտ հաջողություններ: Որտեղ չեն զբաղվում այդ հարցերով, գործընթացը դանդաղում է:

Եվս մի կարեւոր հանգամանք: Տեղական ինքնակառավարման կայացած մարմինները պետության կայունության կարեւոր գործոն է: Իշխանության ապակենտրոնացում նշանակում է նաեւ պատասխանատվության ապակենտրոնացում: Վստահությունը Նախագահի եւ Կառավարության նկատմամբ չպետք է այդքան սերտորեն կապված լինի ամենօրյա կենցաղային հարցերի լուծման հետ: Ոչ մի Կառավարություն դրան չի դիմանա: Երբ որ ասում են, որ կառավարությանը չեն սիրում, անցումային շրջանում ոչ մի երկրում կառավարությանը չեն սիրում, կառավարությունը սիրելու համար չէ, այն անցումային շրջանում ակտիվ, վճռական բարեփոխումներ իրականացնելու համար է: Մարդկանց գիտակցության մեջ տեղական ինքնակառավարումը պետք է լինի շատ ու շատ հարցերի պատասխանատվության կրող: Նա ավելի մոտ է մարդկանց, ընտրվում է նրանց կողմից եւ պարտավոր է ապրել համայնքի հոգսերով: Իհարկե, մենք պետք է նաեւ կարողանանք համապատասխան լիազորություններով օժտել այդ մարմինները:
 
Անհրաժեշտ է լիազորությունների օրենսդրական հստակ սահմանազատում: Մարդիկ պետք է իմանան, թե ով եւ ինչի համար է պատասխանատու: Խոսքը կենրոնական եւ տեղական իշխանությունների մասին է:

Այս առումով, դեռ անելիքները շատ են£ Հանրապետության տարածքում իմ այցերի ժամանակ մարդիկ հաճախ ինձ դիմում են այնպիսի հարցերով, որոնք համայնքի իրավասության մեջ են£ Սա նշանակում է մի բան. մարդիկ լիարժեք լուծումներ չեն գտնում համայնքներում: Կրկնում եմ, այն հարցերի վերաբերյալ, որոնք հենց համայնքների լիազորությունների շրջանակներում են: Հազվադեպ չեն այն դեպքերը, երբ համայնքների չկայացած ղեկավարները իրենց անկարողությունը թաքցնելու համար ամեն ինչ բարդում են Կառավարության վրա£ Կան նաեւ բազմաթիվ այսպիսի դեպքեր. օրինակ, համայնքի ղեկավարը, եթե սեփական եկամուտները կատարում է երեսուն կամ քառասուն տոկոսով, իրավունք չունի ուղղակի բողոքելու դոտացիաների ուշացման համար: Ես մի օրինակ բերեմ: Իմ մարզային մեկ այցի ժամանակ մի գյուղում կանգ առնելուց հետո մենք գյուղացիների հետ շփվում էինք եւ գյուղացիները բողոքում էին, ասում էին գյուղը ջրամատակարարում չունի: Դա ինձ զարմացրեց, քանի որ այդ գյուղում մեկ- մեկուկես տակի առաջ մի բարեգործական հիմնադրամի միջոցով ամբողջությամբ կառուցվել է նոր ջրամատակարարման համակարգ: Ինչո±ւմն է գործը, հարցնում եմ: Եվ պարզվում է, որ մի վեց ամիս առաջ պոմպակայանի շարժիչը վառվել է եւ ուղիղ վեց-յոթ ամիս չորս հարյուր տնտեսություն ունեցող համայնքը չի կարողացել վերանորոգել այդ շարժիչը: Սպասում էին թե Նախագահը պետք է գա եւ Նախագահին դիմեն այդ հարցով: Ես իմ այցերի ժամանակ բազմաթիվ խոստումներ իմ վրա վերցնում եմ եւ չկա մի խոստում, որը կատարած չլինէի: Բայց այդ հարցում, որն իմ համար հարց չէ, ես մերժեցի: Եվ նման համայնքներին ուղղակի չես ուզում օգնել: Մենք պետք է գործընկեր ունենանք ի դեմս համայնքապետերի եւ համայնքների, կազմակերպված գործընկեր, որի հետ կարելի է նստել, պայմանավորվել եւ փոխադարձ հար•անքով ամեն մեկն այդ ճանապարհի իր մասն անցնելով կոնկրետ խնդիրներ կարողանանք լուծել:

Բայց լավ օրինակները մեզանում անհամեմատ շատ են: Ակնհայտ է, որ համայնքների զարգացման ընդհանուր միտումը դրական է, եւ տեղաշարժը լուրջ լավատեսություն է ներշնչում: Շատ օրինակներ կան, երբ համայնքի գործուն ղեկավարի ընտրությունը մեկերկու տարում վիճակը արմատապես փոխում է դեպի լավը: Ես միշտ հիշում եմ Սպիտակ քաղաքը մի քանի տարի առաջ, այն վիճակը, որում քաղաքը եղել է եւ այն վիճակը, որը ունեցել է քաղաքը Սուրեն Ավետիսյանի ընտրությունից հետո: Մի քանի ամսում` տրամադրությունների փոփոխություն, լավատեսություն եւ վճռական աշխատանք քաղաքը վերականգնելու ուղղությամբ: Մենք ունենք շատ լավ օրինակներ Երեւանի մի քամի համայնքներում, մենք ունենք տեսանելի տեղաշարժ մի շարք մեր ավելի փոքր քաղաքներում, ունենք տեղաշարժ Սպիտակում, Վանաձորում, Գյումրիում` ակնհայտ ունենք տեղաշարժ, Աբովյանում` տեղաշարժ, Նոր Հաճնում: Մենք ունենք արդեն ձեւավորված գյուղապետերի մի բանակ, եւ այսօրվա մակարդակն այդ բանակի անհնար է համեմատել երեք-չորս-հինք տարվա մակարդակի հետ: Եվ սա իսկապես լավատեսություն է ներշնչում, որ մեր համայնքները ճիշտ կայացման ճանապարհին են:
 
Հոկտեմբերին կկայանան տեղական ինքնակառավաման մարմինների ընտրությունները: Իրադարձությունը կարեւոր է երկու առումով: Սրանք Եվրոպայի Խորհուրդ ընդունվելուց հետո առաջին ընտրություններն են: Բնական է, որ հետաքրքրությունն ընտրությունների նկատմամբ մեծ է լինելու, լինելու են մեծ թվով դիտորդներ: Ազնիվ եւ արդար ընտրություններով մենք պետք է ցույց տանք, որ Եվրոպայի Խորհուրդ մտնելը տուրք չէր նորաձեւությանը, այլ` գիտակցված ընտրություն:

Եվ այստեղ ձեզանից, դահլիճում ներկաներից շատ եւ շատ բան է կախված` ինչպիսի վարկանիշ երկիրը կունենա ընտրություններից հետո: Եվ իմ դիմումը ձեզ եւ խնդրանքը, եւ պահանջը, որ մենք պետք է կազմակերպված ընտրություններ ունենանք, ազնիվ եւ արդար:
 
Եվ երկրորդ. "Տեղական ինքնակառավարման մասին" նոր օրենքը, թեեւ լրամշակման կարիք ունի, լրջորեն ընդլայնել է տեղական իշխանությունների պատասխանատվության ոլորտը: Մեր քաղաքացիները պետք է իմանան, որ գործուն եւ ազնիվ մարդկանց ընտրվելը անմիջականորեն արտացոլվելու է իրենց բարեկեցության վրա: Ուղում եք տեղաշարժ ունենալ համայնքում, ուրեմն ընտրեք այն մարդկանց, ովքեր աշխատունակ են, ի վիճակի են աշխատել, ապրում են ձեր հոգսերով:
 
Համագումարի հարգելի պատվիրակներ,

Հայաստանը տեսանելի ապագայում կարող է լիարժեք ինտեգրվել նոր զարգացումներին եւ մաս կազմել եվրոպական արժեքային համակարգին: Մեր երկրի մարդկային ռեսուրսները տալիս են այդ հնարավորությունը: Ես համոզված եմ, որ Հայաստանը լինելու է տարածաշրջանի ամենակազմակերպված երկիրը: Դա իմ կարգախոսն է: Իսկ կազմակերպված պետության պարտադիր բաղկացուցիչը կազմակերպված համայնքն է: Ես համաձայն եմ, մի շարք արտահայտությունների հետ, որ հնչել են ֆիլմում` ամուր ընտանիք, ամուր համայնք եւ գործունյա կառավարություն: Կարծում եմ այդ մոդելը մենք ի վիճակի ենք իրագործել Հայաստանում: Եվ նաեւ Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ պետք է, այո, այդպիսի մոտեցումներ որդեգրենք, որ Ազգային Ժողովի կազմը լինի այնպիսինը, որով ի վիճակի ենք լինելու ձեւավորել գործունյա կառավարություն: 
Հայաստանի ընդհանուր զարգացման ծրագրերում համայնքներն այսուհետ պետք է ունենան իրենց նոր տեղն ու դերը: Առանց համայնքների համաչափ եւ բազմակողմանի զարգացման, երկրի ամբողջական զարգացումը գրեթե անհնար է:

Ամփոփելով խոսքս` հարգելի պատվիրակներ եւ հյուրեր, մաղթում եմ ձեզ եռանդուն եւ արդյունավետ աշխատանք: Համոզված եմ, որ ուժեղ եւ ինքնուրույն համայնքները ուժեղ հասարակության հիմքն են£ Ես շատ կցանկանայի, որ համայնքների միությունն աշխատի հենց այդ կարգախոսով, բայց նաեւ զգուշացնում եմ, որ ավելորդ քաղաքականացումը համայնքների միության վնաս կտա հենց համայնքների կայացման գործընթացին:

Հաջողություն եմ ցանկանում:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: